Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կաղարծի գյուղը վերակենդանանում, երիտասարդանում է

Կյանքի են կոչվում կենսական նշանակության նոր ծրագրեր

Օգոստոսի 31, 2021
Տարածաշրջան
Կաղարծի գյուղը վերակենդանանում, երիտասարդանում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կաղարծի գյուղը Մարտունու շրջանի՝ պատերազմից առավել տուժած բնակավայրերից է, որը, բնականաբար, իշխանությունների հոգածության ներքո է, եւ նրանց կողմից ջանքեր չեն խնայվում ավերածությունների շուտափույթ վերացման ու բնակչության բնականոն կյանքի ապահովման համար:

Ռազմական գործողությունների ավարտից հետո պետբյուջեի  եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին վերականգնվել են ենթակառուցվածքները, հիմնանորոգվել հրետակոծություններից վնասված տներն ու հասարակական շինությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը եւ սոցիալական մյուս խնդիրների լուծմանը: Նրանց մի մասը տեղավորվել է նախկինում գյուղից հեռացած սեփականատերերի նորոգ տներում, մյուսներին բնակարաններ են տրամադրվել 14 բնակարանոց նորակառույց շենքում, որը վերջերս է շահագործվել: Համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանի տեղեկացմամբ, այստեղ բնակություն է հաստատել նաեւ բազմազավակ ու կարիքավոր եւս 8 ընտանիք:

Ղազարյանների ընտանիքը, որ 21 տարի վարձով ապրում էր Ստեփանակերտի արվարձաններից մեկում, 3 սենյականոց բնակարան է ստացել հայրենի գյուղում: Շատ գոհ է իրեն նման հնարավորություն ընձեռելու համար: Ասում է. «Այսպիսի հրաշալի պայմաններ յուրաքանչյուր բազմազավակ ընտանիք կերազեր: Տունը պետությունն է տրամադրել, իսկ կահույքի եւ կենցաղային պարագաների հայթայթման հարցերը հոգացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը»: Առիթից օգտվելով, հիմնադրամի պատասխանատուներին շնորհակալանքի խոսքեր է ուղղում նաեւ Անահիտ Պողոսյանը, ում ընտանիքը ապրում էր սողանքի գոտում, եւ տունը խիստ վթարված էր ու փլման վտանգի տակ: Նրան նույնպես 3 սենյականոց բնակարան է հատկացվել բազմաբնակարան շենքում: «Կենցաղային պայմաններն այնքան գոհացնող են, տրամադրող, որ որոշել ենք նոր բնակարանում եւս մի երեխա ունենալ,- անկեղծանում է նա:- Կորուստներ շատ ունեցանք տնավեր պատերազմում, յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքում պիտի մանկան ճիչ լինի, շատանանք եւ զորանանք»…

Իսկ «ծերացող» երբեմնի Կաղարծիում նորածին մանուկների թիվը վերջին մեկ տարում զգալիորեն աճել է: Միայն այն փաստը, որ դպրոցահասակ երեխաների թիվը 34-ից 56-ի է հասել, վկայում է երիտասարդացող գյուղի մասին: Ու եթե այս ուսումնականում կրթօջախն իր դռներն է բացելու 56 աշակերտների համար, ապա դժվար չէ ենթադրել, որ հասունանում է համայնքում նաեւ մանկապարտեզ ունենալու հարցը: Մանավանդ, ինչպես գյուղապետն է հիշեցնում, համայնքում վերջերս երեք նոր ընտանիք է կազմավորվել եւ նոր ծնունդների են սպասում…

«Սովոր ենք դժվարություններ հաղթահարել, հարմարվել իրողությունների հետ, հավատով ու սիրով լծվել աշխատանքին, արարել եւ լավատես մնալ,- ասում է համայնքի ղեկավարը:- Միայն խաղաղություն լինի, ու այլեւս պայթյուններ, կրակոցներ չլսվեն: Վերջ լինի պատերազմին ու միմիայն խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքով զբաղվենք, կյանքի կոչենք անավարտ ծրագրերը»…

Ի թիվս գյուղում իրագործվող կենսական նշանակության ծրագրերի, նա կարեւորվում են Կաղարծին՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն կապող 5 կիլոմետրանոց ճանապարհի բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքները, որի շահագործումը նախատեսվում է սեպտեմբերի կեսերին…        

Թեգեր: ԱրցախԿաղարծիՄարտունի
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist