Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը

Դրա համար առկա են միջազգային իրավական մեխանիզմներ

Սեպտեմբերի 2, 2021
Տարածաշրջան
Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում եւ դրանից հետո հայկական տարածքների բռնազավթմամբ, այլ նպատակ ունի Թուրքիայի աջակցությամբ վտանգել հայկական պետականության գոյությունը։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ ահազանգում են հայաստանյան վերլուծաբաններն ու փորձագետները, մինչդեռ անպատժելիության մթնոլորտը հնարավորություն է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին ավելի բացահայտ խոսել այդ մասին ամենատարբեր մակարդակներում՝ իշխանականից մինչեւ քաղաքական ու փորձագիտական շրջանակներ։

Մասնավորապես՝ նախօրեին, «Pars today»-ի տեղեկացմամբ, «Osmanqızı TV»-ին տված հարցազրույցում ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Արեֆ Յունեսը նշել է, որ չնայած Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե «Հայաստանի պարտության պատճառով պատերազմն ավարտվել է, սակայն մեծ է հավանականությունը, որ 2024 կամ 2025 թ. կբռնկվի արցախյան երրորդ պատերազմը»: Ինքնըստինքյան հասկանալի է, որ նման հաշվարկը քաղաքագետը կապում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի առաքելության ավարտի հետ։ Իսկ մինչ այդ ադրբեջանական կողմը հետեւողականորեն քայլեր է իրականացնում իր առավելապաշտական ծրագիրը կենսագործելու համար։ Այդ քայլերն ունեն ինչպես քարոզչական-դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական բաղադրիչ։ Առաջինի մասով՝ հակահայկական քարոզչություն է իրականացվում թե ներքին, թե արտաքին լսարանի ուղղությամբ, ստեղծվում է «ագրեսոր հայի» կերպար, կեղծվում է պատմությունը եւ այլն։ Իսկ երկրորդի մասով՝ շարունակաբար մեծացնում է սպառազինությունը եւ մասնակցում հնարավոր տարածաշրջանային ու միջազգային բոլոր զորավարժություններին։

Ալիեւի՝ Հայաստանին առաջարկած «Խաղաղության պայմանագիրը» նշանակում է հրաժարում Արցախի հիմնախնդրի հայանպաստ եւ արդարացի լուծումից, քանի որ պահանջում է ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Սա, իհարկե, Ադրբեջանի՝ իր առավելապաշտական ծրագրին հասնելու ընդամենն առաջին փուլն է, քանզի այդ արհեստածին պետությունն իր «պատմական» հողերն է համարում ոչ միայն Արցախը, այլեւ ՀՀ գրեթե բոլոր տարածքները՝ Սյունիքը, Վարդենիսը, անգամ Երեւանը։ Հասկանալի է, որ պատմականության քողի տակ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են լեգիտիմացնել հայկական մնացյալ հողերի բռնազավթումը եւ այդ տարածքով, մասնավորապես Սյունիքով, դեպի Կենտրոնական եւ Միջին Ասիա դուրս գալը։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական ծրագրերն ունեն հստակ աշխարհաքաղաքական, տնտեսական շահեր, տարանցիկ ուղիների նկատմամբ ազդեցության մեծացման հետաքրքրվածություն։

Թուրքական մոտեցումների խտացումն են Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըջի բավականին ցինիկ հայտարարությունները։ Օրեր առաջ Իգդիրում մասնակցելով Արցախին նվիրված միջազգային համաժողովին՝ թուրք դիվանագետը հայերին է դիմել հետեւյալ խոսքերով. «Աղքատ տան քաղաքացի լինելու փոխարեն եղեք հարուստ Ադրբեջանի քաղաքացի: Վաղ թե ուշ կլինի։ Մեր նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռք են մեկնել Հայաստանին՝ այդ խնդիրները լուծելու համար: Մենք ասում ենք՝ եթե այդ ձեռքը ուժեղ է, թեկուզ համբուրիր: Որովհետեւ այդ ձեռքում հաց կա, հա՛յ, գինն իմացիր: Այսօր Հայաստանն ունի անցյալ, իսկ Ադրբեջանը՝ ապագա»: Ասել է, թե թուրք դիվանագետը հայերիս քայլերն ու ձգտումները պայմանավորում է միայն ստամոքսի եւ հարմարավետության հետ՝ փորձելով սնել միայն պատեհապաշտությունն ու «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» տրամաբանությունը։ Սակայն նա մոռանում է, որ, ինչպես Նժդեհը կասեր. «…երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, եւ սեբաստացի մի շինական՝ Մուրադ»։

Այդպես են գործում ազգի ինքնապաշտպանական բնազդը, ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունը։ Եթե մի կողմ դնենք զգացմունքային բաղադրիչը, ապա թուրք-ադրբեջանական նկրտումները սանձելու համար առաջին հերթին Հայաստանը կարող է եւ պետք է պատասխանատվության առջեւ կանգնեցնի այս երկու պետություններին՝ գործած ռազմական հանցագործությունների համար։ Դրա համար առկա են մի շարք միջազգային իրավական մեխանիզմներ, ինչը կունենա ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար։

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի բնակչության նկատմամբ, մարդկության դեմ հանցագործություն է, եւ, հաշվի առնելով այն տրամադրություններն ու մտայնությունները, որոնք առկա են երկու երկրների իշխանական ու հանրային շրջանակներում, չի բացառվում, որ փորձ արվի կրկնել այն։ Իսկ իրավական գործընթացներին նախապատրաստվելու համար հարկավոր է պարբերաբար արձանագրել ռասսայական խտրականության առկայությունը ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական եւ հասարակական տիրույթներում։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիապատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

Ստեփանակերտ. Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում օկուպացված Ղարաբաղ

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist