Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատարայի ջրամբարի կառուցմամբ խնդիրը կլուծվի

Սեպտեմբերի 4, 2021
Տարածաշրջան
Պատարայի ջրամբարի կառուցմամբ խնդիրը կլուծվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ հանրապետության եւ քաղաքային իշխանությունների համար: Կապված տեւական սաստիկ երաշտի ու տեղումների բացակայության հետ՝ մայրաքաղաքը սնող ջրային պաշարներն անհամեմատ նվազել են: Ոչ բավարար քանակությամբ ջուր է մղվում նաեւ գործող արտեզյան ջրհորներից, ինչի պատճառով մի շարք խիտ բնակեցված թաղամասերում երկրորդ ամիսն է, ինչ ջրանջատումները պարբերական բնույթ են կրում, եւ քաղաքապետարանի կողմից սահմանվել է խիստ ռեժիմ:

Առավել ծանր իրավիճակում են հայտնվել հատկապես 6-րդ գոտու տարածքում բնակվող ընտանիքները, որոնց ամեն օր, գրաֆիկի համաձայն, ջուր են մատակարարում ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակի աշխատակիցները: Նրանց կողմից թաղամասերում տեղադրվել են 3-5 տոննա տարողությամբ պլաստիկ բաքեր, եւ մարդիկ առայժմ ստիպված են ,բավարարվելե եղած հնարավորությամբ, մինչեւ քաղաքում կվերականգնվի նորմալ ջրամատակարարումը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ արտակարգ պայմաններում բնակչությանը ցուցաբերած առաքելությանը միացել են նաեւ ռուս խաղաղապահները, ովքեր մեծ տարողությամբ մեքենաներով շրջում են թաղամասից թաղամաս եւ ջուր բաժանում բնակիչներին՝ ստանալով երախտիքի եւ շնորհակալական խոսքեր…

Մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը ,Ջրմուղ-կոյուղիե ընկերության ղեկավարների եւ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ինչպես քաղաքապետարանում, այնպես էլ՝ նախագահականում, որտեղ ներկա են գտնվել Երեւանից հրավիրված մասնագետներ: Առաջ են քաշվել խնդրի լուծման մի շարք տարբերակներ, արվել ջրի լրացուցիչ պաշարներ Ստեփանակերտ հասցնելու վերաբերյալ առաջարկություններ: Քննարկումների ժամանակ փորձագետները միանգամայն արդյունավետ եւ հիմնավորված են համարել քաղաքում ներկայումս գործող ջրային համակարգը, որը շահագործման հանձնելուց հետո երբեւէ չի խաթարվել, եւ անցած 10 տարվա ընթացքում ջրամատակարարման տեսանկյունից բնակչությունից դժգոհություններ չեն եղել: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով Ստեփանակերտի ջրամատակարարման ծրագրի հեղինակն է, կարծում է, որ բնակչության աճի հանգամանքով պայմանավորված՝ ջրի նկատմամբ պահանջարկն անհամեմատ մեծացել է, իսկ եղանակային անբարենպաստ պայմանները, սաստիկ շոգը եւ տեղումների բացակայությունը լուրջ խնդիրներ են ստեղծել քաղաքային իշխանությունների համար:

,Ջրմուղ-կոյուղիե ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանի համոզմամբ. ,Մինչեւ հորդառատ տեղումներ չլինեն, նշանակալի, դրական փոփոխություն հնարավոր չէ ակնկալել, եւ քաղաքում ջրամատակարարման հարցը շարունակելու է օրախնդիր մնալե: Նրա խոսքերով, ջրանջատումներն առայժմ անխուսափելի են, եւ քայլեր են ձեռնարկվում նախկինում գործող արտեզյան ջրհորները վերագործարկելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ համակարգի պատասխանատուները քաջ գիտակցում են, որ խնդիրն առավել լիարժեք լուծում է պահանջում, եւ պետական աջակցությամբ միայն հնարավոր կլինի նոր ջրատար կառուցել եւ ջրային լրացուցիչ պաշարներ հասցնել Ստեփանակերտ:

Իսկ նման ծրագիր, որ իրականացվում է Արցախի կառավարության եւ ,Հայաստանե համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ, արդեն մշակվել ու հավանության է արժանացել երկրի իշխանությունների կողմից: Պատարա (Ասկերանի շրջան) գետի վրա սկսված են նոր ջրամբարի կառուցման աշխատանքները, որի շահագործումը նախատեսվում է 2022-ին: Նախագծողները հավաստիացնում են, որ Պատարայի ջրամբարից մղվող քաղցրահամ ջուրը, միանալով Ստեփանակերտի գլխավոր ջրատարին, լիուլի կհագեցնի բնակչության ծարավը…                           

Թեգեր: Արցախջուր
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ջրային ռեսուրսների պահպանությունը բոլորիս խնդիրն է

Ջրային ռեսուրսների պահպանությունը բոլորիս խնդիրն է

…Եվ լարերի շիկնանքից ծնվում է սերը

…Եվ լարերի շիկնանքից ծնվում է սերը

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist