Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը սիրտն է ու վահանը Հայաստան աշխարհի

Հայրենասիրությունը ոչ թե կարգախոս, այլ կենսաձեւ պետք է լինի

Սեպտեմբերի 8, 2021
Տարածաշրջան
Արցախը սիրտն է ու վահանը Հայաստան աշխարհի
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
865
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը Թուրքիայի հանցավոր աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների զինյալներով է բնակեցնում Արցախի բռնազավթած տարածքները։ Դա ոչ միայն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է առաջացնում տարածաշրջանում, այլեւ հետագայում կարող է ազդեցություն ունենալ ժողովրդագրական պատկերի վրա։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք նման տեղեկություններ ունեն, եւ որպեսզի դրանք հաստատվեն կամ փարատվեն, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ներկա լինի այդ տարածքներում։ Նկատենք, որ պատերազմի օրերին բազմաթիվ տեսանյութերով, լուսանկարներով արձանագրված է, որ Ադրբեջանի կողմից կռվում են նաեւ ահաբեկիչ զինյալներ։ Այդ փաստն արձանագրել են Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքի պաշտպանները, տեղական եւ միջազգային մամուլը։ Այն հարցին, թե արդյոք այդքանը բավարար կլինի՞, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան, որպես ահաբեկչությունը հովանավորող երկրներ, պատասխանատվության առջեւ կանգնեն, եւ քաղաքական ու իրավական հետեւանքներ լինեն, զրուցակիցս պատասխանեց, որ եթե միջազգային տարբեր կառույցներ հետեւեն զուտ իրավական նորմերին, կոնվենցիաներին, օրենքի տառին եւ ոգուն, ապա, այո՛, եւ, բացի դրանից, դա կհանգեցնի իրավական հետեւանքների, ինչը կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ։

Պատերազմի ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցության եւ օգնության հետեւանքով Ադրբեջանն այսօր հայտնվել է Թուրքիայի ազդեցության տակ, ինչը, բնականաբար, լուրջ վտանգ է ներկայացնում այնքանով, որ արդեն գործ ունենք նաեւ Թուրքիայի հետ։ «Սա եւս մեծ մարտահրավեր է, որը պետք է հաշվի առնենք բոլոր անվտանգային փաստաթղթերում, քաղաքականության եւ բանակաշինության մեջ»,- ասաց նա։

Իրավիճակին տեղում ծանոթանալու, մշտադիտարկում կատարելու անհրաժեշտությունը մեծ է, որովհետեւ, բացի վերոնշյալ խնդիրներից, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացվում է նաեւ հայկական պատմամշակութային ժառանգությունը, այն ամենը, ինչ կապված է մեզ հետ։ Բաբայանի կարծիքով՝ միջազգային հանրությունը հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահի այդ ամենը, դա ամբողջ աշխարհին է վերաբերում. եթե հիմա աչք փակեն, ապա նման հանցավոր արարքներ տեղի կունենան այլ տարածաշրջաններում նույնպես եւ վտանգ կներկայացնեն անգամ ամենահեռավոր երկրների համար։ «Որոշ բաներ, որն ի վիճակի ենք անել, արվում է, բայց իրական պատկերը կարող է շատ ավելի վատ լինել, այսինքն՝ շատ ավելին ոչնչացված լինի։ Դրա համար էլ պետք է, որ միջազգային հանրությունը եւս միանա կոթողների պահպանության գործընթացին»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը՝ նշելով, որ գույքագրման անհրաժեշտություն է լինելու։ Նման փորձ կա, օրինակ, Կիպրոսում, որտեղ համապատասխան գրքեր եւ նյութեր կան թուրքական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին։ «Ամբողջությամբ նույն ոճն է, նույն ձեռագիրը. ոչնչացվել է ամեն ինչ։ Որեւէ բանով չեն տարբերվում թուրքական եւ ադրբեջանական ձեռագրերը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այլ երկրների փորձը կարեւոր է հաշվի առնել եւ միաժամանակ շարունակել մեր կողմից տարվող աշխատանքները, որպեսզի ունենանք բոլոր այդ տեղեկությունները թե՛ մեզ համար, թե՛ աշխարհին ցույց տալու նպատակով։ 

Պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններում կարծես թե առկախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում ակտիվացնել Մինսկի խմբի ձեւաչափը համանախագահ երկրների կողմից։ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ Մինսկի խումբը չի սպառել իրեն, եւ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա այդ ձեւաչափով։ Միաժամանակ նշեց, որ, այնուամենայնիվ, որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի այդ ամենը հունի մեջ մտնի, եւ Մինսկի խումբը կարողանա սկսել իր աշխատանքները։ Եթե մինչ պատերազմը բանակցություններն ընթանում էին արդեն ավանդական դարձած օրակարգային հարցերի շուրջ, ապա ներկայումս դրանց ավելացել են նորերը։

Պարբերական հաճախականությամբ ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ։ Բաբայանի խոսքերով՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն ազդել արցախցիների վրա, վախեցնել, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ հեռանան իրենց հայրենի հողից։ Հիմնական նպատակն է հայաթափել Արցախը։ «Այս ամենն առաջին հերթին ուղղված է հայերիս դեմ։ Բնականաբար, նման քաղաքականությամբ Ադրբեջանը նաեւ հարված է հասցնում խաղաղապահ առաքելության իրականացմանը։ Եթե արցախցին հեռանա Արցախից, ապա էլ ո՞ւմ պետք է պաշտպանեն խաղաղապահները։ Մենք պետք է հաշվի առնենք այս ամենը եւ ընդհանրապես լավ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի պատրաստ լինենք հակաքայլեր ձեռնարկելու եւ պաշտպանելու մեր հայրենիքը։ Իրականության ճիշտ պատկերացումը հաջողության հասնելու կարեւոր հիմքերից մեկն է»,- շեշտեց զրուցակիցս։

Արցախի Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունել էր հայտարարություն, որով ամրագրվել էր, որ «մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից», իսկ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների ճշգրտման գործընթացում: Այս հայտարարության հիման վրա մշակվել է բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագիծ։ «Դա իրավական, քաղաքական եւ պատմական գնահատական էր, որն, այո՛, պետք է տրվեր։ Այդ տարածքները բռնազավթված են Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների կողմից, ինչը, կրկնում եմ, իրականության արտացոլումն է քաղաքական, պատմական, մշակութային, իրավական տեսակետներից։ Մենք պայքարելու ենք, որպեսզի մեր տարածքային ամբողջականությունը վերականգնենք»,- շեշտեց Արցախի ԱԳ նախարարը։

Վերջին մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլեւ Արցախը՝ Հայաստանի. դա մեկ ամբողջական համակարգ էր, որի խախտմամբ, ինչպես այսօր տեսնում ենք, խոցելի են դարձել թե ՀՀ տարածքը, թե Արցախը։ «Միշտ ասել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի, բնականաբար, չկա Արցախ։ Դարեր շարունակ Արցախը հանդես է եկել որպես վահան Հայաստանի կենտրոնական մասերի համար, իսկ այս վերջին տասնամյակներում՝ Մայր Հայաստանի համար առհասարակ։ Հիմա տեսնում ենք, որ թեեւ այդ վահանը ոչնչացված չէ, բայց ջարդված է եւ վիրավոր։ Տեսնում ենք նաեւ, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնել Հայաստանի Հանրապետությունը։ Անելիքները շատ են, բայց համոզված եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում իսկապես հնարավոր է ապահովել անվտանգությունը, գոնե պահպանել այն, ինչ կա»,- արձագանքեց Բաբայանը։

Զրուցակիցս վստահ է, որ տեղեկատվական առումով շատ անելիքներ կան, սակայն կարեւորագույններից մեկը հայրենասիրության քարոզն է. «Այն չպետք է լինի միայն կենացներով, հայրենասիրությունը լոզունգներով, ամպագոռգոռ հայտարարություններով չի դրսեւորվում։ Հայրենասիրությունը պարկեշտություն է ենթադրում, արժեքների պահպանում, օրինապաշտություն, սեր եւ նվիրում հայրենիքի հանդեպ։ Մինչեւ այդ ամենը մեզ համար չդառնա կենսաձեւ, եթե այդ ամենը մեզ համար չլինեն գերակա արժեքներ, եթե մեր երկրում ինտելեկտն ու պարկեշտությունը չհամարվեն իսկապես առաջնային, ապա մեզ համար շատ բարդ կլինի դիմակայել մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին։ Եվ, իհարկե, շատ կարեւոր է, որպեսզի Արցախը՝ որպես գաղափար լինի առանցքային արժեքներից մեկը Հայաստանի եւ սփյուռքի հասարակական, քաղաքական կյանքում»։ 

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԴավիթ ԲաբայանԵԱՀԿԹուրքիապատերազմ
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist