Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

Նրանց ակտիվացման պոտենցիալ թիրախները հայ-ռուսական դաշինքն ու Իրանն են

Սեպտեմբերի 9, 2021
Տարածաշրջան
Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանին զուգահեռ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքն ակտիվ ռազմաքաղաքական գործողություններ է իրականացնում նաեւ Հարավային Կովկասում: Ներկայումս մեր տարածաշրջանում այս երեք պետությունը միանգամից երեք զորավարժություն են իրականացնում: Ադրբեջանում երկու զորավարժություն է անցկացվում. Բերձորի շրջանում՝ թուրք-ադրբեջանական, եւ օկուպացված տարածքներից դուրս էլ ընթանում են «Երեք եղբայր-2021» Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ վարժանքները: Երրորդ զորավարժությունն ընթանում է Թուրքիայում՝ «ԹուրԱզ Շահինի-2021» անվան տակ:

Պակիստանամետ «Թալիբան» կազմակերպությունը, Աֆղանստանում վերադառնալով իշխանության, անհամեմատ մեծ լարվածություն է առաջացրել ՀԱՊԿ անդամներից մեկի՝ Տաջիկստանի սահմանների մոտ: Այստեղ Ռուսաստանը ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի համատեղ գործողությունների շրջանակներում զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանի զինված ուժերի հետ: ՌԴ-ում արգելված «Թալիբան» ծայրահեղ իսլամական կազմակերպության իշխանության գալը չի կարող չսպառնալ Ռուսաստանին եւ այն ռազմաքաղաքական միավորմանը, որը նա գլխավորում է: Աներկբա է, որ մոտ ժամանակներում թալիբները ՀԱՊԿ-ի համար լուրջ խնդիրներ չեն ստեղծի, քանի որ դեռ լծված են Աֆղանստանի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու ռազմական գործողություններին եւ նոր՝ ծայրահեղ իսլամական բարքերով կառավարման համակարգի ձեւավորման գործին: Մյուս կողմից էլ՝ արդեն այսօր ՄԱԿ-ը հայտարարել է, որ Աֆղանստանի ժողովուրդը շուտով սովի է մատնվելու: Նման մարտահրավերների առաջ կանգնած «Թալիբան» շարժմանը, նույնիսկ իր դաշնակից երկրների՝ Պակիստանի եւ Թուրքիայի աջակցությամբ էլ, դժվար կլինի մոտ ժամանակներս լուծել ներքին խնդիրները եւ այնքան կայանալ, որ սկսի խնդիրներ ստեղծել հարեւանների համար, սակայն օրինաչափորեն ՀԱՊԿ-ն արդեն այսօր հակազդող միջոցառումներ է մշակում՝ Աֆղանստանում այլեւս ձեւավորված ռիսկին դիմակայելու համար:

Հարավային Կովկասում վերոնշյալ եռյակի ուժային դիրքերից ակտիվացման պոտենցիալ թիրախները երկուսն են՝ հայ-ռուսական դաշինքը, հետեւաբար՝ ՀԱՊԿ-ն, եւ Իրանը: Բերձորում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունները փաստում են, որ դրանք ուղղված են Հայաստանի եւ ներկայումս այստեղ տեղակայված ու միջպետական պայմանագրերով ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովող ՌԴ-ի դեմ: Զորավարժություններն անցկացվում են Հայաստանի սահմանի այն հատվածում, որն ուղիղ գծով ավելի մոտ է Նախիջեւանին: Ենթակառուցվածքների բացման համատեքստում Ադրբեջանն ակնկալում է նաեւ Նախիջեւանի հետ կապող այս ճանապարհահատվածը:

Սյունիքի Անգեղակոթ գյուղի ուղղությամբ խորհրդային տարիներին Նախիջեւանից Բերձոր հասնող ճանապարհ էր գործում: Ներկայումս Բերձորի հատվածում, ըստ Բաքվի, ադրբեջանական Ռ 49 մայրուղին է, որտեղ ակտիվ ճանապարհաշինություն է ընթանում: Բերձորում թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելը սադրանք է Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ: Թյուրքական պետությունները լավ գիտեն, որ Սյունիքի արեւելյան սահմաններին, մասնավորապես Բերձորի ուղղությամբ տեղակայված են ՌԴ սահմանապահ զորքերը:

Բերձորում ընթացող զորավարժությունները փաստում են, որ թուրք-ադրբեջան-պակիստանյան ակտիվությունն ավելի շուտ ուղղված է ՀԱՊԿ-ի դեմ՝ ի դեմս Հայաստանի եւ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի, քան՝ Իրանի: Անդրկովկասում եւ Միջին Ասիայում նման զարգացումները պահանջում են համալիր հակազդեցության գործողությունների մշակում ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ երկու դեպքում էլ, ըստ էության, նույն ուժերն են ակտիվություն ցուցաբերում, եւ ակնհայտ են նաեւ նրանց թիրախները: Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դեմ աճող վերոնշյալ մարտահրավերները ռազմաքաղաքական միավորման ներքին քննարկման օրակարգում պետք է լինեն առաջնային:

Սեպտեմբերից ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, եւ այդ  խնդիրը լինելու է մեր երկրի առաջադրած ՀԱՊԿ առաջիկա հիմնական մարտավարության եւ գործողությունների հիմքում:

Թեգեր: ԱդրբեջանԲերձորզորավարժություններԹուրքիաՀայաստանՀԱՊԿ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist