Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց հարաբերություններ

Կամ՝ ինչպես մեծն Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթում

Սեպտեմբերի 11, 2021
Տարածաշրջան
Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց հարաբերություններ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
370
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բաքվում ստեղծվել է թուրքական հրամանատարության հատուկ խումբ, որը ներկայացնելու է Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը: Ռազմական ներկայության մեծացումը Ադրբեջանում խոսում է այն մասին, որ Անկարան չի բացառում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը եւ դրանում իր ավելի մեծ ու բացահայտ մասնակցությունը։ Սրանով Թուրքիան ձգտում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միաժամանակ դիրքավորվելով դեպի հյուսիս եւ հարավ ուղղություններով։ 

Առաքելության կազմում են չորս թուրք գեներալներ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը: Թուրքական հրամանատարությունը կներկայացնեն նաեւ գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդեր Գյուները, որը կգլխավորի հրամանատարական շտաբը, եւ Բաքվում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը: Ի դեպ, Բախտիյար Էրսայն անմիջականորեն ներգրավված էր 2020 թ. Արցախի դեմ ռազմական գործողությունների կազմակերպման մեջ, ըստ որոշ ռազմական աղբյուրների՝ «անձամբ է ղեկավարել» Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Թուրքիայի ընդլայնվող ազդեցությունն ու ռազմական ներկայությունը կարծես թե այլընտրանք չեն թողնում նաեւ Ադրբեջանին, որպեսզի որպես իրողություն ընդունի հորիզոնականի փոխարեն աստիճանաբար ուղղահայաց դարձող հարաբերությունները։ Այս օրերին Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը (AzTV) պատրաստում է «Մենք չենք մոռացել Ղարաբաղը» վավերագրական ֆիլմը, որը, ըստ հեռուստաընկերության սոցիալական մեդիայի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, նվիրված է «ադրբեջանական քաջարի բանակի հաղթանակին՝ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ»։ Այս տողերը կարդալիս ակամա հիշում ես մեծն Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը։ Թեեւ Ադրբեջանի իշխանությունները հանրության շրջանում էյֆորիկ տրամադրությունները պահելու համար ջանք չեն խնայում, սակայն ինչ-որ պահի ստիպված են լինելու առերեսվել իրականությանը։

Թուրքիայի կցորդը դառնալու մասին է վկայում նաեւ այս օրերին միանգամից երեք համատեղ զորավարժությունների անցկացումը: Մեկը Քոնյայում՝ «Sokol TurAz – 2021» ռազմաօդային ուժերի կողմից, եւ մյուսը՝ երկու երկրի հատուկ ջոկատների վարժանքներն Ադրբեջանի կողմից բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Երրորդն էլ՝ «Երեք եղբայր-2021» Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ վարժանքներն են, որոնք ընթանում են բռնազավթած տարածքներից դուրս։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունները Բերձորում խաթարում են անվտանգային միջավայրը եւ ապակայունացնում տարածաշրջանը։ Սա Բաքվի եւ Անկարայի առաջին համատեղ վարժանքներն են անմիջապես Արցախի բռնազավթած տարածքներում, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ ցամաքային կապն ապահովող Բերձորի միջանցքի անմիջական հարեւանությամբ, որի երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահները:

Մյուս կողմից՝ Թուրքիան շարունակում է մեծացնել իր ներգրավվածությունը նաեւ Ադրբեջանի տնտեսության մեջ։ Երեկ Բաքվում մեկնարկել էր Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) էկոնոմիկայի նախարարների 10-րդ հանդիպումը։ Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը նշել էր, որ Թուրքիան արտադրական հզորություններ ու ներուժ ունեցող երկիր է, եւ թուրքական ընկերություններն էլ ցանկանում են աշխատել Ադրբեջանի բոլոր ոլորտներում, ինչի համար «նախարարությունները պարտավոր են ստեղծել անհրաժեշտ պայմաններ»: Այս ճանապարհով է ընթանալու Ադրբեջանի տնտեսական նվաճումը, թեեւ թուրք պաշտոնյան ընդգծել էր, որ «երկու երկրների տնտեսությունները չեն մրցում միմյանց հետ, այլ լրացնում են միմյանց»։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախի քաղաքացին ապրում ու արարում է իր հազարամյա բնօրրանում

Արցախի քաղաքացին ապրում ու արարում է իր հազարամյա բնօրրանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist