Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի քաղաքացին ապրում ու արարում է իր հազարամյա բնօրրանում

Սեպտեմբերի 11, 2021
Տարածաշրջան
Արցախի քաղաքացին ապրում ու արարում է իր հազարամյա բնօրրանում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
549
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հնչող կրակոցները չեն դադարում: Դատելով վերջին շրջանում ստացվող տեղեկատվությունից՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելի հաճախակի են դառնում: Կրակոցների հիմնական մասն անկանոն է, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանցի զինվորականները թիրախավորում են հայկական բնակավայրերի բնակելի տները կամ հողատարածքներում աշխատող գյուղտեխնիկան:

Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը երկու նպատակ է հետապնդում: Ադրբեջանցիները դրանով ցանկանում են վախի մթնոլորտ տարածել Արցախի ժողովրդի շրջանում, եւ այդ առումով պատահական չէ, որ հիմնական կրակոցները հնչում են Շուշիից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Այստեղ կարող ենք փաստել, որ Բաքուն այդպես էլ չկարողացավ ընկալել արցախցու մաքառող, համառ եւ անվախ ոգին: Ադրբեջանը խիստ մոլորության մեջ է՝ կարծելով, թե այդ կրակոցները որեւէ ազդեցություն կարող են ունենալ արցախցու վրա: Արցախի Հանրապետության քաղաքացին ապրել ու արարել է իր հազարամյա բնօրրանում եւ շարունակելու է դա անել, ուստի եւ ծիծաղելի է մտածելը, որ նման կրակոցները կարող են որեւէ ազդեցություն ունենալ իր հողում ապրելու՝ արցախցու անբեկանելի ու անքննելի որոշման վրա:

Հրադադարի խախտման դեպքերը մյուս կողմից էլ միանշանակ ուղղված են շփման գծի երկայնքով կանգնած ռուս զինծառայողների խաղաղապահ առաքելության դեմ, քանի որ յուրաքանչյուր փամփուշտի կրակոց անհարգալից ժեստ է, որի հասցեատերը միայն ու միայն այդ կրակոցները կանխարգելու առաքելություն ստանձնած զինծառայողն է ու նրան ներկայացնող պետությունը՝ ՌԴ-ն: Ռուս խաղաղապահներն առայժմ մեղմ են արձագանքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, դրանց հիմնականում պատասխանում է ԱՀ պաշտպանության բանակը, սակայն միանշանակ է, որ դեպքերը կարող են հասցնել մի իրավիճակի, երբ վերջիններս սկսեն կտրուկ գործողությունների դիմել, ինչպես դա անում են Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս:

Վերջին օրերին մամուլում լուր շրջանառվեց, որ ռոտացիոն սկզբունքով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը թողնող Ռուստամ Մուրադովը խաղաղապահներին հանձնարարել է հետեւակի մարտական զրահամեքենաներով Ստեփանակերտ-Շուշի ճանապարհից ձորը գլորել երթեւեկությունը փակած եւ այն բացելու հրահանգներին չենթարկվող ադրբեջանցիների շինտեխնիկաները: Պաշտոնական հաղորդագրություն այդ իրադարձության մասին չկա եւ դիտարկելով նախկին փորձը՝ կարելի է պնդել, որ նման իրադարձությունները գրեթե մշտապես մնում են առանց պաշտոնական պարզաբանման: Այս լուրը միանշանակ մոտ է իրականությանը, քանի որ այս դեպքում անկանոն օդ կրակելը չէ, այլ խաղաղապահ առաքելության շրջանակներում զինվորների ստացած խնդիրների կատարմանը եւ գործողությունները խոչընդոտող քայլ է, որն օրինաչափորեն այդպիսի լուծում պետք է ստանար: Հրադադարի ռեժիմի խախտման հիմնական դեպքերը լինում են գիշերային ժամերին, եւ այստեղ առաջնային կարեւորություն է ստանում դրանք արձանագրող գերզգայուն սարքավորումների տեղադրումը շփման գծի ողջ երկայնքով:

Այսօր ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաջադրված հիմնական խնդիրը՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովումը: Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղապահներն են, իսկ նրանց թիկունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է: Վերջինս Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է ծայրահեղ դեպքերում՝ պատասխան կրակոցներով հիմնականում գիշերային ժամերին լռեցնելով հակառակորդի կրակակետերը:

Ռուս խաղաղապահների բացակայության դեպքում Ադրբեջանի հրահրած փոխհրաձգություններն ավելի բարդ ընթացք եւ հետեւանքներ կունենային: Ադրբեջանի նման սադրիչ վարքագիծը հուշում է, որ 5 տարուց ՌԴ խաղաղապահների առաքելության ավարտից հետո էլ այդ մանդատի երկարաձգումն անխուսափելի է լինելու: Այդ մասին հայտնել է նաեւ իր առաքելությունն ավարտած Ռուստամ Մուրադովը: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում նա ասել է. «Առաջին հինգ տարիները համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի կընթանան: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության երկարաձգման վերաբերյալ»: Նա նաեւ հայտնել է, որ խաղաղապահների գնահատականը տալիս է խաղաղ բնակչությունը, եւ նրանց շնորհիվ այսօր Արցախում կյանքը լիարժեք է ընթանում, բայց կան շատ բարդ հարցեր, որոնց լուծման գործընթացը շարունակվում է: Գեներալն առանձնացրել է նաեւ բռնագաղթածների վերադարձի հարցը:

Ստեղծված իրավիճակում միանշանակ է, որ Արցախի շուրջ, հետեւաբար նաեւ տարածաշրջանում, կայունություն եւ խաղաղություն ապահովելու գործընթացում ռուս խաղաղապահների առաքելությունն առաջնային է լինելու, իսկ ադրբեջանական սադրանքները ոչ միայն չեն նվազեցնում խաղաղապահների ներկայության կարեւորությունը եւ ստվերում նրանց գործունեությունը, այլեւ ճիշտ հակառակ էֆեկտ են ունենում:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախժողովուրդխաղաղապահ ուժեր
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ապստամբությունը հատեց բոլոր սահմանները

Ապստամբությունը հատեց բոլոր սահմանները

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist