Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հանցագործություններ՝ ծնված անպատժելիությունից

Թուրքիան եւ Ադրբեջանը «կոշտ ուժի» ջատագով են

Սեպտեմբերի 14, 2021
Տարածաշրջան
Հանցագործություններ՝ ծնված անպատժելիությունից
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
874
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սովորաբար գողն ամենաառաջինն ու բարձրն է գոռում գողին բռնելու մասին։ Մեր դեպքում այդ դերում են հանդես գալիս Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Հայաստանին մեղադրում են հարեւան երկրների տարածքների վրա իբր «աչք ունենալու» մեջ։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ Էսքիշեհիրի նահանգապետի նախաձեռնությամբ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է նաեւ Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Արդարացնելով «կոշտ/ռազմական» ուժի կիրառումն ու դրա նպատակահարմարությունը, թուրք պաշտոնյան նշել է, որ «այսօր Թուրքիան ունի թե կոշտ եւ թե փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել եւ հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը, կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։  Կոշտ ուժը պետք է կիրառել, երբ դիվանագիտությունը սպառում է իրեն։ Կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտությունը վերսկսելու համար»։ «Haberler.com»-ի տեղեկացմամբ, որպես օրինակ Չավուշօղլուն նշել է թուրքական զինուժի գործողությունների մասին Սիրիայում, Լիբիայում, Արեւելյան Միջերկրականում, ինչպես նաեւ Արցախում Ադրբեջանի նախորդ տարվա գործողությունները. «Ադրբեջանն էլ նույնն արեց Կովկասում։ 30 տարի սպասեց, դիվանագիտությունը չաշխատեց։ Մինսկի եռյակը կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաեւ մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։ Այն եղավ, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, եւ այժմ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»։

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հարեւան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ եւ հորդորել է մտածել «խաղաղությունից», «տնտեսական զարգացումից» եւ «կարեւոր նախագծերից» օգուտներ քաղելու մասին, ինչպես նաեւ հիշեցրել Հայաստանի հետ «համապարփակ խաղաղության պայմանագիր» կնքելու Ադրբեջանի առաջարկը: Շարունակաբար մեզ մեղադրելով տարածքների վրա «աչք ունենալու» մեջ, գործում է ժխտման եւ սեփական արարքը դիմացինի վրա բարդելու՝ պրոյեկտելու պաշտպանական մեխանիզմը, որը վաղուց ուսումնասիրված է հոգեբանության մեջ։ Ակնհայտ է, որ ավելի քան հարյուր տարի անց էլ Թուրքիան պատրաստ չէ առերեսվել սեփական պատմությանը, որն անցնում է բնաջնջումների, ցեղասպանության եւ այսօրվա Թուրքիայի բնիկների տարածքների բռնազավթմամբ։

Անպատժելիությունն այնքան է ոգեշնչել Ադրբեջանին, որ չի պատրաստվում հրաժարվել «կոշտ ուժի» կիրառումից։ Բերձորում, այսինքն՝ Սյունիքին հարակից տարածքներում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը եւ վերջին օրերին Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ուժերի կողմից իրանական բեռնատար ավտոմեքենաների «ստուգումները» ու ճանապարհային հարկի պարտավորեցումը վկայում են դրա մասին։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ համաձայն Ադրբեջանի հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող եւ երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»: Նշվում է, որ նրանք, մասնավորապես, պարտավոր են վճարել ճանապարհի հարկ, ինչպես նաեւ պետական հարկ «երկրի տարածքով միջազգային փոխադրումներ կատարելու համար»: Սրանով փաստացի Ադրբեջանը քայլեր է իրականացնում Հայաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապը վտանգելու նպատակով, ինչը կենսական նշանակություն ունի մեր երկրի անվտանգային համակարգի ապահովման տեսանկյունից։ Սակայն Ադրբեջանը կարծես թե չի բավարարվում միայն դրանով, այդ երկիրը ձգտում է նաեւ իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանն Արցախի հետ կապող զարկերակը՝ Բերձորի միջանցքը՝ քաջ գիտակցելով, որ քանի դեռ այն գործում է, Արցախի ամբողջական բռնազավթումը տեղի չի ունենա։

Այդ թեմայով երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆագարովը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Իրանից 58 բեռնատար մեքենա են ժամանել Հայաստանի տարածքով դեպի Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին հերթին պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի՝ այսինքն՝ Բերձորի միջանցքում։ «Եթե մենք լիովին վերահսկենք Լաչինի սահմանը, Իրանը ոչինչ չի կարող տեղափոխել Խանքենդի»,- հայտարարել է նա: Ինչպես հաղորդում է «EADaily»-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցյալ շաբաթ նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարություն՝ «այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցների անօրինական տեղաշարժի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները»: Նամակներում նշվում էր, որ նման դեպքերը «հակասում են» Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին եւ առաջարկվում էր կանխել նման ուղեւորությունները։

Նկատենք, որ շարունակաբար ադրբեջանական կողմն է խախտում եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սկսած բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պահանջից մինչեւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների մուտքը ՀՀ տարածք, ՀՀ սահմանակից շրջանների քաղաքացիների կյանքի եւ մյուս իրավունքների կոպտագույն խախտումները։

Թեգեր: ԹուրքիաՄեւլութ ՉավուշօղլուպատերազմՌուսաստանսահման
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մեկնարկում է «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը

Մեկնարկում է «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը

Գոյապայքարի եւ փորձությունների ծանր ժամանակներ

Գոյապայքարի եւ փորձությունների ծանր ժամանակներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist