Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախում հավաքում են խաղողի բերքը

Պատերազմի հետեւանքով կրճատվել են այգետարածքները

Սեպտեմբերի 15, 2021
Տարածաշրջան
Արցախում հավաքում են խաղողի բերքը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
367
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ Արցախի գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների, թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմի պատճառով հանրապետությունում հինգ անգամ կրճատվել են այգետարածքները: Թշնամու վերահսկողության տակ են անցել ավելի քան 7 հազար հեկտար խաղողի եւ պտղատու այգիներ: Մի զգալի մասն էլ, հայտնվելով հրետակոծությունների «գոտում», ավերվել, դուրս է եկել շարքից: Կորուստները հատկապես նշանակալի են բերքատու խաղողայգիներում: Պատահական չէ, որ հարյուրավոր սեփականատերեր զրկվել են իրենց եկամտի գլխավոր աղբյուրից:

Մեկ ամիս առաջ, երբ խաղողագործները ձեռնամուխ էին եղել սեղանի սորտերի բերքահավաքին, արդեն նշմարվում էր, որ նախորդ տարվա ցուցանիշները չեն գերազանցվելու: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետության շրջաններում շարունակվում են մասսայական խաղողաքաղն ու գինեհումքի մթերումը: Փոխնախարար Վասիլի Ավետիսյանի խոսքերով՝ հեկտարից միջին հաշվով 80 ցենտներ խաղող է ստացվում: Հատկանշական է, որ մշակված շուրջ 1000 հեկտար այգիներից 824-ը բաժին է ընկնում Մարտունու, իսկ մնացածը՝ Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններին, ինչը բացատրվում է անցյալ տարի ծավալված ռազմագործողությունների իրավիճակով:

Չնայած կրած վնասներին, Խրամորթ համայնքից Արեն Խաչատրյանը չի վհատվում եւ մտադիր է տարեցտարի ընդլայնել նորատունկ այգիները, մանավանդ որ պետությունն աջակցում է շահառուներին եւ փոխհատուցելու է մինչեւ 10 հեկտարի վրա հիմնադրված այգու տնկիների արժեքը: Առաջին պտղատու այգին, որ 3 հեկտարի էր հասնում, նա ժառանգել է փորձառու գյուղատնտես հորից: Սկզբնական շրջանում օգնել է նրան, հոր խորհրդով ինքն էլ գյուղատնտեսական կրթություն է ստացել, ամուր կապվել հողին ու զբաղվելով այգեգործությամբ եւ հողագործությամբ՝ հանրապետությունում ճանաչված մենատնտեսի համբավ ստացել: Մինչեւ արցախյան երրորդ պատերազմը նա շուրջ 90 հեկտար խաղողի եւ պտղատու այգիների, տարբեր մշակաբույսերի (հացահատիկ, կտավատ, արեւածաղիկ եւ այլն) ցանքատարածքների սեփականատեր էր: Սակայն ռազմագործողությունների հետեւանքով 80 հեկտարը «մնաց» հակառակորդի վերահսկողության տակ, եւ այսօր ընդամենը 8 հեկտար այգի ունի մշակված:

Խաղողի առատ ողկույզներից կքել են վազերը, իսկ հարեւանությամբ՝ նռան, սերկեւիլի եւ թզի, արքայանարինջի ու մյուս պտղատուների բերքն է հասունանում: Գոհ է պետության աջակցությունից: Երաշտի պատճառով՝ սակավաջուր այգիները «խեղճացել» էին, եւ թվում էր, թե հնարավոր չի լինի խուսափել կորուստներից: Մինչդեռ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջամտությամբ «արտեզյան ջրհորներն արագ գործի գցվեցին, ու հասունացող բերքը փրկվեց»:

Այժմ մթերվում է աճեցված խաղողը: Ըստ որակի եւ սորտերի՝ «փոքր գործարաններից կիլոգրամը գնվում է 250-300 դրամի սահմաններում, իսկ գինեգործական խոշոր ձեռնարկություններում կիլոգրամը մթերվում է 140 դրամով: Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ «Օհանյան բրենդի կոմպանիի» ընկերությունը ոչ թե միայն հումք է գնում ուրիշներից, այլ նաեւ սեփական այգիների բերքն է հավաքում ու մշակում: Տնօրեն Հասմիկ Գեւորգյանի խոսքերով, լաբորատոր հետազոտության արդյունքում որակավորվում է խաղողը, եւ «ընտիր սորտերն առանձնացվում են սպիտակ գինու եւ կոնյակի արտադրության համար»:

Թեգեր: Արցախբերք
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեթանց գյուղի ամրոցը

Սեթանց գյուղի ամրոցը

Միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկը

Միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist