Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում

Նրա նպատակը «մեծ» Թուրանի բանակի գաղափարի իրագործումն է

Սեպտեմբերի 23, 2021
Տարածաշրջան
Թուրքիան փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
713
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երրորդ երկրների մասնակցությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի մանեւրները գուցե դառնան մշտական: Սեպտեմբերի 21-ին Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» զորավարժությունները: Նույն օրը Նախիջեւանում մեկնարկեցին ադրբեջանա-թուրքական «Անսասան եղբայրություն-2021» մանեւրները: Ավելի շուտ Բերձորի միջանցքում ռուս խաղաղապահների աչքերի առջեւ անցկացվեցին նշված երկու երկրների հատուկ նշանակության ուժերի մարտավարական զորավարժություններ: Այդ ֆոնին սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը ճանապարհային հարկ մտցրեց իրանական բեռնատարների համար, որոնք ուղեւորվում են դեպի Արցախ:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» մեջբերել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքերը, որ «խորհրդային քարտեզների համաձայն՝ հայկական Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված պատկանում են Ադրբեջանին, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտի անարգել անցման վերաբերյալ մինչեւ սահմանազատման մեկնարկը»:

Հիմա Գորիս-Կապան ճանապարհի այդ երկու հատվածում ադրբեջանական ոստիկանությունը եւ սահմանապահներն արդեն մի քանի օր կանգնեցնում են վարորդներին, որոնք իրանական ապրանքներ են տեղափոխում: Ադրբեջանը ճանապարհային հարկ է գանձում արտասահմանյան յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մուտքի եւ ելքի համար: Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանությունը, ջանքեր է գործադրում հարցի շուտափույթ լուծման համար:

«Caucasian_bureau» տելեգրամ-ալիքը բացատրել է Բաքվի նման գործողությունների ենթատեքստը. իբր, դեպի Արցախ ճանապարհին անցակետերը դրվել են այն բանի համար, որ «եթե Հայաստանը չհամաձայնի Ադրբեջանին տրամադրել Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը վերահսկողության տակ կվերցնի Լաչինի միջանցքը, եւ «այդ ժամանակ արդեն կտեսնենք, թե Հայաստանն ինչպես է երգում»: Նման հաղորդումները հրապարակվում են թուրքական սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Սակայն առայժմ դրանից ամենաշատ իրանցիներն են անհանգստացած:

Սոցիալական ցանցերում հրապարակվում են տեսանյութեր, որոնցում ցուցադրվում է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային Արաքս գետի երկայնքով իրանական զորքերի ու մարտական տեխնիկայի կենտրոնացումը: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք դա կապվա՞ծ է Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպերի հետ: Սակայն վերջին ժամանակներս Թեհրանն արդեն արտահայտել է իր բացասական վերաբերմունքը Բաքվի գործողությունների նկատմամբ: Ասենք՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ Պակիստանի եւ Թուրքիայի մասնակցությունը «Երեք եղբայր-2021» զորավարժություններին հակասում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներին: Ռուսաստանն այդ զորավարժությունների, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում մանեւրներին թուրք զինվորականներին մասնակցության առիթով ոչինչ չի ասել: Բայց Երեւանի ու Բաքվի հետ ստորագրած եռակողմ համաձայնագրում Մոսկվան դեմ է եղել ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի ներկայությանը:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի գործակցությունն իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի, Կասպից ծովի ավազանի եւ Կենտրոնական Ասիայի այլ թյուրքական երկրների հետ խոստանում է լինել երկար եւ նույնիսկ ավելի մասշտաբային: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդումների համաձայն՝ «Երեք եղբայր-2021» զորավարժություններին մասնակցել են «բարձրաստիճան հյուրեր Ղազախստանից»: Նշանակում է՝ Ղազախստանը կարծես դեմ չէ Կասպից ծովում երրորդ երկրների ներկայությանը: Իսկ Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները, ըստ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի, մշակել են «համատեղ միջոցառումների լայն շրջանակ, ներառյալ մարտավարական օդադեսանտային դեսանտի վայրէջքը, պայմանական հակառակորդի թիկունքում ռեյդային գործողությունների կատարումը, դարանակալումը եւ դիվերսիաների անցկացումը: Ադրբեջանի ռազմածովային ուժերի հովանու ներքո եւ թուրքական հատուկջոկատայինների հետ համատեղ պարապմունքների ընթացքում ստեղծվել են «ստորջրյա հարձակման եւ պաշտպանության խմբեր»:

«Իսկ Ադրբեջանի կամ նրա դաշնակիցների համար ի՞նչ հակառակորդ կարող է լինել Կասպից տարածաշրջանում, որպեսզի դիվերսիաներ կազմակերպի, այդ թվում՝ ստորջրյա հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Իրա՞նը, Ռուսաստա՞նը,- հարց է ուղղում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովը:- Եվ այստեղ, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված հարցեր կան. ինչո՞ւ չի արձագանքում»: Պոպովն ուշադրություն է դարձնում այն բանին, որ հոկտեմբերին տեղի կունենա այսպես կոչված Թյուրքական խորհրդի գագաթնաժողովը: Այդ խորհրդի կազմի մեջ են մտնում Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը: Նշված կազմակերպության անդամ կդառնա Թուրքմենստանը, իսկ Ուկրաինան կստանա դիտորդի կարգավիճակ:

«Ուկրաինան ագրեսիվ պլաններ է կազմում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ կազմակերպության գործունեությանը Թուրքմենստանի մասնակցությունը, ինչպես երեւում է, կնպաստի Կասպից ծովում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերի առավել ամրապնդմանը: Դա հակասում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիային, որում նշված է, որ երրորդ երկրները տարածաշրջանում ռազմական ներկայություն չպետք է ունենան: Եվ դա ակնհայտորեն հակասում է ՌԴ հետաքրքրություններին, սակայն պաշտոնական մակարդակով դրա վրա Կրեմլում գրեթե ուշադրություն չեն դարձնում»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ վարում է «լկտի, խաբեբա քաղաքականություն՝ ուղղված «մեծ» Թուրանի բանակի գաղափարի իրագործմանը: Եվ ես չեմ զարմանա, եթե երբեւէ Թուրքիայի հովանու տակ ի հայտ գա Թուրանի «մեծ» բանակը, ինչի մասին այսօր այդքան շատ են խոսում քաղաքագետներն ու փորձագետները: Այդ բանակն ապրիորի կգործի Ռուսաստանի հետաքրքրությունների դեմ: Եվ դա արդեն հիմա տեղի է ունենում»,- ենթադրել է Պոպովը: Նրա կարծիքով՝ Թուրքիան, մերձենալով Ադրբեջանի հետ, փորձում է Հարավային Կովկասում դիմակայել Ռուսաստանին: «Նա պաշտպանում է Ուկրաինայի բանակը՝ նրան վաճառելով ժամանակակից հարձակողական զենք՝ «Բայրաքթար» անօդաչուներ եւ նրա նավատորմի համար կառուցելով ռազմական ֆրեգատներ: Նա մեզ մեղադրեց Ղրիմի համար եւ միջազգային հանրության մեջ պաշտոնապես քարոզում է, որ չի ընդունում Պետդումայի՝ Ղրիմում կայացած ընտրությունները: Թուրքիայի մարտական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի նախագծերի շրջանակներում մարտական հերթապահություն են իրականացնում Բալթիկայում: Սիրիայում Թուրքիան գրավել է տարածքի մի մասը եւ չի կատարում Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարող գրոհայիններին չեզոքացնելու վերաբերյալ Մոսկվայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը: Նա Սիրիայից մահմեդական ծայրահեղականների է ուղարկել՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Եվ այս պայմաններում Անկարան պատրաստում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա, իսկ Կրեմլը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: «Իհարկե, Անկարայի հետ ընկեր լինելն ավելի լավ է, քան վիճելը: Բայց պարզ չէ, թե ինչու են Ռուսաստանի Դաշնության շահերն այդքան թույլ պաշտպանված»,-տարակուսել է Պոպովը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Թեգեր: ԱրցախԲերձորԹուրքիաՀարավային Կովկաս
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թեհրանը Բաքվին ակնարկում է շիա թալիշների խնդրի մասին

Թեհրանը Բաքվին ակնարկում է շիա թալիշների խնդրի մասին

Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist