Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայոց աշխարհի Քաշաթաղում

Սեպտեմբերի 24, 2021
Տարածաշրջան
Հայոց աշխարհի Քաշաթաղում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
507
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սյունիքն ու Արցախը դարեր շարունակ միմյանց թեւ ու թիկունք են եղել, եւ Հակարի գետի ավազանը եղել է հայաշատ, բերք ու բարիքի, մշակույթի կենտրոն։ Այս մասին են հիշատակում վաղ ու ուշմիջնադարյան մեր մատենագիրները՝ Խորենացին ու Եղիշեն, Մովսես Դասխուրանցին, Մխիթար Գոշը, Ստեփանոս Օրբելյանը, Զաքարիա Քանաքեռցին, Առաքել Դավրիժեցին, Մակար Բարխուդարյանը, Ղեւոնդ Ալիշանը, ուրիշներ։ 18-րդ դարի առաջին կեսը հայ-ազատագրական պայքարի ժամանակաշրջան է, երբ թուրքի ու պարսիկի դեմ ոտքի ելան Սյունիքում ու Արցախում, հաղթեցին։ Սակայն մի պահ խաթարվեց հայոց միասնությունը, եւ թշնամուն հաջողվեց կամաց-կամաց հայաթափ անել այն տարածքը, որը մեր երկրի համար ողնաշար էր։ Հայաթափ եղավ Հակարի գետի ավազանը, որտեղ էին Մեծ Հայքի Սյունիք ու Արցախ աշխարհների երբեմնի գավառները։ 1990-ականներին դարձյալ համախմբվեցինք ու ազատագրեցինք այս տարածքները, վերահայացրեցինք, բայց եղավ 2020 թ. սեպտեմբերյան պատերազմը, որի հետեւանքով դարձյալ գերության մատնեցինք մեր երկիրը: Նշված տարածքներում պահպանված հայոց բազում պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների մասին է այս շարքը:

Աղահեճք գավառ

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, «Սյունիքի պատմություն» գրքում ներկայացնելով Սյունիքի 12 գավառները, գրում է. «Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ…» (էջ՝ 70)։ Այս գավառը հիշատակվում է նաեւ «Աշխարհացոյց»-ում։ Գտնվում է Հակարի գետի հյուսիսարեւմտյան վտակ Աղավնոյի ավազանում՝ զբաղեցնելով 1000 ք/կմ-ից ավելի տարածք։ Սահմանակից էր Սյունիքի Ծղուկ, Արցախի Վայկունիք, Բերդաձոր գավառներին եւ միավորում էր Հայոց 2 նահանգները։ 18-րդ դարակեսին գավառի մի մասը հայաթափ եղավ։ Նույն ճակատագրին արժանացան նաեւ մեր 2 նահանգների՝ Սյունիքի եւ Արցախի մոտ 10 գավառ ու գավառակ՝ ամբողջությամբ ու մասնակի։ Արցախյան գոյամարտը տվեց հնարավորություն, եւ ազատագրեցինք Հայոց երկրի ներկայիս Քաշաթաղի շրջանը, որի մեջ են նաեւ Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք, Քաշունիք, Կովսական, Գրհամ, Բաղք, Մաղանջուղ եւ այլ պատմական գավառներ։

Քաշաթաղի շրջանը կազմավորվեց 1993 թ. դեկտեմբերի 2-ին, սակայն բնակչության հոսքն այստեղ սկսվել էր դեռեւս 1 տարի առաջ։ Իրենց հայրենի բնակավայրերից՝ Գետաշենից, Չայլուից, Մարաղայից արտագաղթած մեր հայրենակիցները բնակություն էին հաստատել Աղավնո (այն ժամանակ՝ Զաբուղ) գյուղում։ Իսկ 1994 թ. սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, Լաչին-Բերձոր քաղաք եկան առաջին վերաբնակիչները։ Լաչինը դարձավ Արցախի յոթերորդ նորաստեղծ շրջանի՝ Քաշաթաղի վարչական կենտրոնը՝ վերանվանվելով Բերձոր։ Ազատագրված եւ վերահայացող մեր հայրենի տարածքում հնարավորություն ստեղծվեց՝ ուսումնասիրել հնարավորինս հայտնի պատմամշակութային հուշարձանները, հայտնաբերել նորերը։ Այս գործն առաջինը եւ մասնագիտորեն է կատարել երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով դեռեւս խորհրդային տարիներին, ընթացող պատերազմի ժամանակ, վերաբնակեցման ընթացքում շրջել է ներկայիս Քաշաթաղի ու Նոր Շահումյան-Քարվաճառի շրջանների տարածքում եւ մեզ ներկայացրել մեր պապերի թողած ժառանգությունը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (Երեւան 1999 թ., RAA Գիտական ուսումնասիրություններ, գիրք 3-րդ) գրքում։

Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձաններին վերահայացման տարիներին անդրադարձել են Քաշաթաղի շրջանի հիմնադիր վարչակազմի ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ «Մեր երկիրը» հեռուստատեսային հաղորդաշարով, հնագետներ Գագիկ Սարգսյանը, Արտակ Գնունին, Լեւոն Մկրտչյանը, Սլավա Սարգսյանը, այլք։ 1993 թ.՝ դեռեւս ընթացող պատերազմի ժամանակ, Քաշաթաղի նոր ազատագրված Հոչանց գյուղում տեսա տեղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Սակայն այն ժամանակ այլ էր մեր առաքելությունը՝ ամբողջությամբ ազատագրել հայրենի երկիրը։ Նույն ժամանակ Հոչանցի հարեւան Սոնասար գյուղում տների պատերի մեջ նկատեցի հայոց խաչքարերի բեկորներ։ Իսկ 1996-ից վերաբնակվելով Քաշաթաղի շրջանում, աշխատելով կրթության բնագավառում, այնուհետեւ՝ որպես «Մերան» շրջանային պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, շրջել եմ շրջանով մեկ, ծանոթացել բնակավայրերին եւ ողջ տարածքին։ Զբաղվել եմ նաեւ պատմական հուշարձանների ուսումնասիրմամբ։ Շատ-շատ են դրանք եւ պետք է բացահայտվեն։

1996 թ. դեկտեմբերին առաջին անգամ տեսա Ծիծեռնավանքը։ Հայոց վանական համալիրից պահպանվել էին կիսաքանդ տաճարը՝ հարավային կողմում քարակույտով, պարիսպների մի մասը, սեղանատունը՝ ավերակ, մի քանի տապանաքար՝ եկեղեցու մոտակայքում։ 1998-2000 թթ. հիմնանորոգվեցին Ծիծեռնավանքի տաճարը, սեղանատունը, տարածքում կատարվեցին պեղումներ։

Թեգեր: Աղահեճք գավառՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կարոտի եւ արարումի փիլիսոփայություն

Կարոտի եւ արարումի փիլիսոփայություն

Գունային մաքուր թրթռումների վարպետը

Գունային մաքուր թրթռումների վարպետը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist