Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան հայրենի Արցախ

Սեպտեմբերի 28, 2021
Տարածաշրջան
Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան հայրենի Արցախ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
242
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. Արցախի Հանրապետության տարբեր, այդ թվում՝ թշնամու տիրապետության տակ անցած բնակավայրերից Երեւանում գործող պետական բուհեր են ընդունվել ավելի քան 100 դիմորդներ։ Արդեն ուսանող արցախցի երիտասարդների հետ սեպտեմբերի 25-ին հանդիպում ունեցավ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Հանդիպումը ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում կազմակերպել էր Անուշ Եդիգարյանը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ավելի քան 80 ուսանող, ներկա էր նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։ Մինչ Ա. Բեգլարյանի այցը՝ ուսանողները ծանոթանում էին միմյանց հետ։ Առավել շատ էին Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները։ Երկրորդ տեղում ԵՊՀ ուսանողներն էին: Ընթացքում զրուցեցի ուսանողների հետ։ Մարինա Բաղդասարյանը Ստեփանակերտից է, ուսանում է բժշկական համալսարանի բուժական բաժնի 1-ին կուրսում։ Ավարտելուց հետո վերադառնալու է հայրենի քաղաք։ Ուրախ է. կատարվել է երազանքը, եւ համալսարանն ավարտելուց հետո կկարողանա օգտակար լինել իր երկրին։ Ճարտար քաղաքից Խորեն Օհանյանը Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանող է՝ էներգետիկայի մասնագետ է դառնալու։ Ասաց՝ անպայման վերադառնալու է հայրենի Ճարտար եւ իր մասնագիտությամբ է աշխատելու։

Քաշաթաղի շրջանից այստեղ էին 5 ուսանող, ովքեր չհասցրեցին 12-րդ դասարանն ավարտել հարազատ դպրոցներում: 3 հոգի՝ Բերձորից՝ Հայկ Դավթյանը, ով ուսանում է բժշկական համալսարանում, Քնարիկ Հակոբյանը՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի չինարենի բաժնում, Գայանե Ըռքոյանը՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։ Վանիկ Ասոյանն ու Լյուդմիլա Բաբայանը Քարեգահից են։ Լյուդմիլան ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնի ուսանող է։ Վանիկն այժմ բնակվում է Թալինում եւ ուսանում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում։ Նա, Հայկը, Գայանեն եւ Քնարիկն ուսանում են անվճար, ընդունվել են բարձր գնահատականներ ստանալով։ Եվ տխուր, եւ ուրախ էին՝ հանդիպել են գրեթե մեկ տարի անց։ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի դպրոցում եղել եմ մի քանի անգամ։ Պատարայի ու Բերձորի աշակերտները հաճախ էին հանդիպում՝ մարզական միջոցառումներ, փոխայցեր։ Ուրախալի է՝ Պատարան տեղում է, այստեղ նաեւ քաշաթաղցի ընտանիքներ են բնակություն հաստատել պատերազմի հետեւանքով տեղահանվելուց հետո։ Պատարայի դպրոցի շրջանավարտ Աննա Ավանեսյանը ԵՊՀ է ընդունվել պետպատվերով։ Ասաց՝ անշուշտ վերադառնալու է հայրենիք եւ կաշխատի հարազատ դպրոցում։ Այսօր բնագիտական առարկաների մասնագետների կարիք շատ կա։ Ուսանողների հիմնական մասը պատրաստ է բուհն ավարտելուց հետո Արցախ վերադառնալ, իհարկե, որոշները նպատակ ունեն նաեւ ուսումը շարունակել մագիստրատուրայում, այլ երկրների բուհերում։

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ պետնախարար Ա. Բեգլարյանը շնորհավորեց ուսանողներին բուհ ընդունվելու առթիվ եւ կարեւորեց նման հանդիպումները։ Նա նշեց, որ ԱՀ կառավարությունը մշտապես կօժանդակի արցախցի ուսանողներին, որպեսզի հնարավորինս լավ կրթություն ստանան, դառնան պիտանի մասնագետ եւ վերադառնան Արցախ։ Հավաստեց նաեւ՝ կառավարությունը պատրաստ է օգնել արտասահմանյան բուհերում ուսանելու հարցում, իհարկե՝ նրանց, ովքեր կկարողանան լավ սովորել, ձգտել հասնել նպատակին։ Իր օրինակով տեղեկացրեց, որ եթե մարդը նպատակ է դնում իր առջեւ եւ ցանկանում է իրագործել, անպայման արդյունքի կհասնի։ Ա. Բեգլարյանը կարեւորեց նաեւ այն, որ բացի մասնագետ լինելուց, պետք է ուսանողներն ունենան պետական մտածողություն, լինեն երկրին պիտանի մասնագետներ, օգտակար՝ հասարակությանը։ Համոզմունք հայտնեց նաեւ, որ ներկա բոլոր ուսանողները կարող են հասնել իրենց նպատակներին, դառնալ լավ մասնագետներ, եթե դա ցանկանան։ «Նոբելյան մրցանակակիրները ձեզանից առավել չեն, պարզապես ձգտել են հասնել մի նպատակի»,- հավելեց Ա. Բեգլարյանը։

Ընթացքում ԱՀ պետնախարարին հարցերով ու առաջարկներով դիմեցին ուսանողները։ Մինչ օրս որոշ ուսանողներ դեռ չեն գրանցվել իրենց բուհերում, վճարովի կարգով ուսանողներին հետաքրքրում էր՝ պետության կողմից կլինի՞ օժանդակություն, հարցադրում հնչեց, որ հեռու բնակավայրերից եկող ուսանողներին տրվի ճանապարհածախսի փոխհատուցում եւ այլն։ Պետնախարարը պատասխանեց բոլորի հարցերին, արձանագրվեցին խնդիրներն ու առաջարկները։ 

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ս. Ղազարյանը տեղեկացրեց, որ անցած տարի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նույն տարածքում մոտ 100 կամավորներ են աշխատել՝ օգնելով տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ գործում էլ մեծ է եղել Ա. Եդիգարյանի նախաձեռնությունը։ Ս. Ղազարյանը նույնպես կարեւորեց, որ ուսանողները լինեն նախաձեռնող, ազատ իրենց մտածելակերպում, աշխատեն լավ սովորել: Կարեւորեց նաեւ այն, որ ինքն ու ներկա բոլոր ուսանողները ներկայացնում են Արցախ աշխարհը, եւ բոլորն են Արցախի մշտական ներկայացուցիչներ։ Հորդորեց բարձր պահել արցախցու անունը, ինքնուրույն ընթանալ գործնական ճանապարհով, հաղթահարել ներքին վախը։ Ուսանողները գոհ էին հանդիպումից, ուրախ, որ պետական այրերը հետաքրքրվում են իրենց խնդիրներով։

Թեգեր: Արտակ ԲեգլարյանԱրցախուսանող
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ

Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ

Արժանին՝ մեր հերոսներին

Արժանին՝ մեր հերոսներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist