Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ատելությունն այլոց նկատմամբ հրահրվում է հարյուրամյակներով

Եվ դրա պարբերականության մասին խնամքով «հոգ են տանում» Թուրքիան ու Ադրբեջանը

Սեպտեմբերի 30, 2021
Տարածաշրջան
Ատելությունն այլոց նկատմամբ հրահրվում է հարյուրամյակներով
28
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերադառնալով մեր տարածաշրջանի «Թուրքիային»` Ադրբեջանին, հարկ է նշել, որ նա որդեգրել է Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքական մոդելը:

Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Վրաստանից, չնայած երկու երկրները հարաբերական բարեկամական փոխհարաբերությունների մեջ են: Վրաստանը կարեւոր գործընկեր է Ադրբեջանի համար, քանի որ նրա տարածքով են անցնում մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Չնայած երկկողմ սերտ հարաբերություններին` Ադրբեջանը տարածքային խնդիրներ ունի Վրաստանի հետ: Մեծամասամբ խոսքը վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային կետին, որտեղ ոչ ամբողջությամբ է կատարվել սահմանազատում: Ադրբեջանը Վրաստանի ինքնիշխան տարածքում իրականացրել էր ականապատում: Ակներեւաբար դա Հայաստանի դեմ էր արվել, ոչ թե Վրաստանի, այնուամենայնիվ, սա ռազմական գործողություն է, որը փաստացի արվել է Վրաստանի տարածքում:

Հաջորդ վիճելի կետը Դավիթ Գարեջի վանական համալիրն է, որը տեղակայված է անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանային բարձունքին: 2019-ին Ադրբեջանն այս շրջանում իրականացրեց որոշակի աշխատանքներ եւ տիրացավ բարձունքին: Բարիդրացիական հարաբերությունները հարեւան Վրաստանի հետ Ադրբեջանին հետ չպահեցին յուրաքանչյուր միլիմետրի, քարի, բարձունքի համար անզիջում պայքար մղելու մտադրությունից: Թուրքիան, ինչպես նաեւ վերջինիս ապակայունացնող արտաքին քաղաքականությունն ընդօրինակող Ադրբեջանը իրենց հարեւաններին տնտեսապես «կուլ տալու», հսկայական ներդրումներ կատարելու միջոցով փորձում են հասնել սեփական տարածքային նկրտումներին:

Զավեշտալին այն է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ու պահանջներ ունի նաեւ իրենից մի քանի անգամ ավելի հզոր Իրանի եւ Ռուսաստանի հանդեպ: Տվյալ համատեքստում առանձնահատուկ հարկ է ընդգծել Ադրբեջանի ազգային քաղաքականության գաղափարախոսական հիմնասյուները` հակահայկականություն, հակառուսականություն ու հակաիրանականություն, որոնք ձեւավորվել են այս երկրի կարճաժամկետ պատմության ընթացքում: 

Թուրքիան եւ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունեն իրենց բոլոր հարեւան երկրների հանդեպ. մեկի մոտ դա պետական մակարդակով է հայտարարվում, մյուսի մոտ` քարոզչական մեթոդներով: Ավելին՝ Ադրբեջանն անգամ տարածքային պահանջներ ունի նաեւ Թուրքիայից: Իրենց քարոզչական գործիքակազմի հիմք դարձած «Մեծ Ադրբեջանի» քարտեզը հենց դա է փաստում, որտեղ որպես Ադրբեջանի տարածք նշված են հարեւան բոլոր երկրների տարածքները, այդ թվում նաեւ՝ տարածքներ Թուրքիայից:

Մենք հաճախ ենք տարվում այն պատրանքով, որ հնարավոր է խաղաղ համակեցություն ձեւավորել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանն ինքը պետական մակարդակով խրախուսում է «ամենակուլ» քաղաքականությունը, այսինքն` ամեն ինչ իմն է, անգամ ձերն է իմը: Ադրբեջանի ընդգծված հակառուսականությունը նաեւ պայմանավորված է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների փաստով: Անակնկալ չի լինի, եթե Ադրբեջանը սկսի լուրջ քայլեր ձեռնարկել խաղաղապահներին Արցախից դուրս հանելու ուղղությամբ:

Այստեղ առանցքային կետերից է արտաքին աշխարհի ադրբեջանական հանրության ընկալումը: Նրանց արտաքին քաղաքականությունը ձեւավորվում է «թուրքը թուրքից բացի բարեկամ չունի» կարգախոսի հիման վրա: Հարկ է նաեւ նշել, որ երբ 1923 թ. Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ձեւավորվեց, այլատյացության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլեւ տեղաբնիկ այլ ազգեր ու էթնիկ միավորներ: Կոնֆլիկտի դեպքում եւ դրա ավարտից հետո այլատյացությունն ավելի վառ դրսեւորում է ստանում, երբ կողմերից մեկը հաղթանակ է տանում: Դրա վառ ապացույցը կարող ենք տեսնել 2020 թ. աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում եւ դրա ավարտից հետո: Հայատյացությունը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ոչ միայն չի դադարել, այլեւ, բացի պետական մակարդակով խրախուսվելուց, դարձել է հասարակական բնական պահանջ:

Ատելությունն այլոց նկատմամբ հրահրվում է հարյուրամյակներով, եւ դրա պարբերականության մասին խնամքով «հոգ են տանում» Թուրքիան ու Ադրբեջանը:

Թեգեր: ԱդրբեջանԴավիթ ԳարեջիԹուրքիաՎրաստան
Կիսվել11Tweet7Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Նժդեհյան առաջնորդող ոգու պանծացումը «Սյունյաց երկրում»

Նժդեհյան առաջնորդող ոգու պանծացումը «Սյունյաց երկրում»

Արցախում արտադրվող ցեմենտը լուրջ փորձաշրջան է անցնում

Արցախում արտադրվող ցեմենտը լուրջ փորձաշրջան է անցնում

Ամենաընթերցվածը

  • Հանճարեղ պարզության նկարիչը

    Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist