Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում

Անդրադարձ «Հայկական պետականության անցյալը, ներկան եւ ապագան» 5-րդ գիտաժողովին

Հոկտեմբերի 2, 2021
Տարածաշրջան
Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
434
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստեփանակերտում սեպտեմբերին անցկացվեց «Հայկական պետականության անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով հոբելյանական 5-րդ գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անկախության 30-ամյակին։ Գիտաժողովի մասնակիցների թիվը մոտ 50 էր՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, երիտասարդ գիտնականներ եւ հետազոտողներ աշխարհի 10 երկրներից։

Բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, երկրի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ: Ներկաներին ուղերձ էր հղել Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի անկախությանը, ինչպես նաեւ Արցախի միջազգային ճանաչման հիմնախնդիրներին:

Գիտաժողովը կազմակերպվել էր երկու ձեւաչափով՝ առկա եւ առցանց։ Առցանց ձեւաչափի մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ժնեւի դիվանագիտության դպրոցի իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը (Շվեյցարիա), Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցի իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ամիտ Չաբրան (ԱՄՆ), Էրլանգենում եւ Նյուրնբերգում Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան համալսարանի դասախոս, իրավագիտության դոկտոր Գուրգեն Պետրոսյանը (Գերմանիա) եւ այլք։ Գիտաժողովը կազմակերպել էին Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորումն ու «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ:

-Պրն Հարությունյան, օրեր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ 5-րդ միջազգային գիտական կոնֆերանսը։ Ի՞նչ հարցեր էին քննարկվում օրակարգում։ Որո՞նք էին գիտաժողովի առանցքային թեմաները։

-Հաշվի առնելով այն իրողությունը, որ 2020 թ. ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվեց հերթական ագրեսիան արցախահայության նկատմամբ, այդ իսկ պատճառով գիտաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը վերաբերում էին պատերազմի հետեւանքներին եւ հետագա անելիքներին։ Ունեցանք լիագումար նիստ, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, նրանք վերոնշյալ հիմնահարցերը դիտարկեցին տարբեր ասպեկտներից՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների եւ արեւելագիտության մասով, իրավագիտության եւ տնտեսագիտական առումներով, քանի որ պատերազմի հետեւանքով բազմաթիվ տնտեսական խնդիրներ են առաջացել, ինչպես նաեւ կարեւոր քննարկումներ եղան՝ նվիրված պատմության եւ գրականագիտության հարցերին։

-Ինչպե՞ս է ընկալվում հայկական պետականության անցյալը, ներկան, եւ ինչպիսի կանխատեսումներ կան՝ ապագայի հետ կապված։ Ի՞նչ բանաձեւեր դուրս բերվեցին քննարկումների արդյունքում։

-Պետք է նկատենք, որ հայոց պետականություն ասելով մենք մեկ միասնականության մեջ ենք ընկալում Հայաստանն ու Արցախը, հետեւաբար սրանից էլ բխում է, որ մեր օրակարգը եւ հիմնախնդիրները նույնն են։ Գիտաժողովի մասնակիցների հիմնական եզրակացությունն այն էր, որ նախ՝ հայոց պետականությունն իր լավագույն ժամանակաշրջանում չէ, այսինքն՝ կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք կապված են առաջին հերթին Արցախի եւ միջազգային իրավունքի սուբյեկտ ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության հետ։ Հիշենք, որ այս պահին Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, քանի որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 12-ին ներխուժել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս դուրս չեն եկել։ Այս եւ հարակից թեմաները եղել են գիտաժողովի թե հայ, թե օտարերկրյա մասնակիցների ուշադրության կենտրոնում։ Հայ մասնակիցների կողմից բարձրաձայնվել է պատերազմին Թուրքիայի եւ ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության մասին, այսինքն՝ հարցերը քննարկվել են բազմակողմանիորեն, եւ դրա արդյունքում որոշակիացրել ենք մեր անելիքները։ Մասնավորապես՝ պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի առաջարկով նախաձեռնել ենք Արցախի հիմնախնդրով զբաղվող գիտնականներից կազմված խմբի ձեւավորումը։ Այս պահին աշխատանքները նախապատրաստական փուլում են, եւ առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Այսինքն՝ գիտաժողովի ընթացքում ոչ միայն խոսել ենք առկա հիմնախնդիրներից, այլեւ փորձել ենք «գույքագրել» դրանք եւ որոշակի լուծումներ գտնել՝ հասկանալու համար յուրաքանչյուրիս անելիքները։ Խումբը գործելու է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի շրջանակներում։

-Կոնֆերանսը միջազգային էր, ինչը ենթադրում է մասնագետների մասնակցություն աշխարհի տարբեր երկրներից։ Ի՞նչ դիտարկումներ էին անում նրանք՝ հաշվի առնելով, որ շատ կարեւոր է նաեւ դրսից հայացքն առկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ օտարազգի մասնագետներն արցախյան հիմնախնդիրն աշխարհին ներկայացնելու առումով։

-Արցախում արտասահմանից եկած գիտնականներն իրենց աչքերով տեսան այն, ինչ տեղի է ունեցել պատերազմի հետեւանքով։ Մենք հանդիպում ենք կազմակերպել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ, ով ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած զարհուրելի հանցագործությունները։ Այդ ամենը ներկայացվել է լուսանկարներով, տեսանյութերով, տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն։ Այդ տեսանյութերն ապշեցրել են իրենց դաժանությամբ եւ անմարդկայնությամբ: Գիտաժողովի մասնակիցները նաեւ այցելել են Եղբայրական գերեզմանոց, ինչպես նաեւ ծաղիկներ խոնարհել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նահատակված հերոսների շիրիմներին, ականատեսի աչքերով տեսել հետեւանքները։ Դրսի մասնակիցների ներուժը ճիշտ օգտագործելու նպատակով 2019-ին սահմանել ենք «Արցախի գիտության դեսպան» կոչումը եւ համանուն ոսկեզօծ մեդալ, որը տրվում է իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը նպաստ բերող անձանց։ Նախորդ տարիներին ընդամենը երկու հոգու ենք տվել այդ կոչումը։ Այս տարի այն շնորհվեց դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Վասկովին (ՌԴ)։

Թեգեր: Ավետիք ՀարությունյանԱրցախգիտաժողով
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին

Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին

«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է…»

«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է...»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist