Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա

«Քայլ ձախ, քայլ աջ», եւ Բաքուն կարող է հայտնվել լայնածավալ պատերազմի շեմին

Հոկտեմբերի 6, 2021
Տարածաշրջան
Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում հասունանում է հերթական ռազմական հակամարտությունը: Իրանի հյուսիսում մեկնարկել են Իրանի բանակի մասշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցելու նպատակով Ադրբեջանի հետ սահմանին են մոտեցվել տասնյակ հազարավոր զինվորականներ եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Թեհրանում Ադրբեջանին ու Թուրքիային մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման եւ միասնական «պանթյուրքական ճակատ» ստեղծելու փորձի մեջ: Իրանական զորքերն արգելափակել են Ադրբեջանի Նախիջեւանի մարզի տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում ՀՕՊ համակարգեր են տեղադրել՝ անօդաչուների դեմ պայքարելու համար:

Իսկ ի՞նչն է դարձել էսկալացիայի պատճառը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թեհրանը տեղեկացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի մոտալուտ համատեղ ռազմական գործողության մասին: Հարձակման թիրախը պետք է լիներ հայկական Սյունիքի մարզը: Ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանն Ադրբեջանի հիմնական տարածքը բաժանում է Նախիջեւանի շրջանից: Ենթադրաբար թուրք-ադրբեջանական զորքերը կարող էին գրոհել երկու կողմից՝ քանակապես զգալիորեն զիջող հայկական զորքերին հաղթելու եւ Նախիջեւանն Ադրբեջանի հիմնական տարածքին միացնելու նպատակով: Նպատակը պարզ է, քանի որ այդ դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը կկարողանան իրականացնել Բաքու-Անկարա-Ստամբուլ ցամաքային միջանցք ստեղծելու իրենց վաղեմի երազանքը, որը հետագայում կարող է Չինաստանից Կասպից ծովով դեպի Եվրոպա գլոբալ առեւտրային ճանապարհի մաս դառնալ:

Իրանի համար իրադարձությունների զարգացման նման սցենարը կնշանակի միակ ցամաքային ճանապարհի կորուստ, որի միջոցով կապ է պահպանվում եվրոպական երկրների հետ (Հայաստանի տարածքով եւ Վրաստանի Փոթի ու Բաթումի նավահանգիստներով):

Մյուս կողմից՝ «Սյունիքի միջանցքի» գրավումն Իրանին սպառնում է երկրի հյուսիսում առկա լուրջ խնդիրներով: Թեհրանը մտավախություն ունի, որ թուրքական իշխանությունները ծրագրում են զենք կիրառել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում, որտեղ բնակվում են էթնիկ թուրքեր: Թեհրանը չափազանց լուրջ է ընդունել միասնական «պանթյուրքական ճակատ» ստեղծելու սպառնալիքը՝ դատապարտելով իր հյուսիսային հարեւանների ագրեսիվ նախագծերը:

«Իրանն անընդունելի է համարում մեր տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Բոլոր ճանաչված սահմանները պետք է հարգվեն: Մեկ երկրի հնարավոր թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր իրավունք ունի խախտել այն: Իրանը դա չի թույլատրի»,- ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:

Նրա խոսքերով՝ ԻՊ գրոհայիններն ապօրինաբար գործում են Ադրբեջանի տարածքում՝ ահաբեկչական հարձակումներ ծրագրելով Իրանի տարածքում: Իրանի բանակի հրամանատարությունը մեղադրել է Ադրբեջանին նաեւ Իսրայելի հետախուզությանը տարածք տրամադրելու մեջ՝ շեշտելով, որ նման ռազմական համագործակցությունը «կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար»:

Այն բանից հետո, երբ Իրանը միակողմանի կերպով դուրս եկավ Իրանի հետ նրա միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի սահմանափակման վերաբերյալ միջազգային համաձայնագրից, Թեհրանը հետեւողականորեն սկսեց ավելացնել ուրանի հարստացման ծավալները: Փորձագետների կարծիքով՝ Իրանի միջուկային գիտնականներն արդեն շուտով կարող են ատոմային ռումբեր ստեղծել: Մի կողմից՝ իրանական ատոմային ռումբի ստեղծումը որոշ իմաստով շահավետ է նաեւ Ռուսաստանի համար, որն ավանդաբար Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության գոտին: ԱՄՆ-ն կստանա հերթական իմիջային «ապտակը», իսկ նրա դաշնակից Իսրայելն ստիպված կլինի չափավորել ագրեսիվ քաղաքականությունն իր հարեւանների նկատմամբ: Ամերիկացիներն ու իսրայելցիները ստիպված կլինեն մեծ ներդրումներ կատարել տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության շերտ կառուցելու գործում: Միջուկային զինանոցի ձեռքբերումն Իրանին կպաշտպանի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների մշտական սպառնալիքից եւ թույլ կտա անկախ քաղաքականություն վարել: Դա նշանակում է մեկ այլ իսկապես մեծ ինքնիշխան պետության առաջացում եւ միաբեւեռ աշխարհի վերջնական փլուզում:

Մյուս կողմից՝ եթե Թեհրանը միջուկային զենք ունենա, դրան անմիջապես կձգտի նաեւ Անկարան: Այդ նախագծում Թուրքիայի գործընկերոջ դերում կարող է հանդես գալ Պակիստանը, իսկ նման սցենարը չափազանց անցանկալի է նաեւ Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար:

Մեծ է հավանականությունը, որ Իսրայելը կամ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա օդային ահաբեկչական գրոհներ ձեռնարկելու համար: Այստեղ արժե վերհիշել ադրբեջանական իշխանամետ «Azeri Times»-ի տողերը. «Նրանք, ովքեր անհանգստանում են Ադրբեջանի վրա Իրանի հնարավոր հարձակման պատճառով, պետք է իմանան, որ Ադրբեջանի դեմ ցանկացած հարձակում ունի տարածաշրջանային ու գլոբալ գերտերությունների ներգրավման իրական ներուժ… Նման սցենարը կյանքում գրոհելու եզակի հնարավորություն կլիներ գլոբալ գերտերությունների համար»:

Ոչ ավել եւ ոչ էլ պակաս: Պարզվում է՝ Բաքուն արդեն փորձում է Թեհրանին վախեցնել ինչ-որ «գլոբալ գերտերությամբ»: Իսկ տարածաշրջանայինը, ինչպես երեւում է, Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցը: Ստացվում է՝ Ադրբեջանը վերջնականապես ընտրություն է կատարել հօգուտ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այլեւս չի կարող չեզոք տերություն համարվել: Մտածելու բան ունի նաեւ Ռուսաստանը, որին թվում է, թե կարող է Ադրբեջանին պահել իր ազդեցության դաշտում…

Մեկ անգամ չենք պատմել այն սպառնալիքների մասին, որոնք Ռուսաստանի համար ստեղծում է պանթուրանական ինտեգրացիոն նախագիծը, որն ակտիվորեն առաջ է մղում Անկարան Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում: Վերջին ոչ հաճելի եւ չափազանց անհանգստացնող տեղեկությունն այն է, որ Թուրքմենստանը անսպասելիորեն որոշեց հրաժարվել չեզոքության քաղաքականությունից եւ միանալ Թյուրքական խորհրդին՝ Թուրքիայի հովանու տակ: Աշխաբադը ընտրություն է կատարել ոչ թե ՀԱՊԿ-ի օգտին, այլ դեմքով շրջվել է դեպի Արեւմուտք: «Սուլթան» Էրդողանի ձեռքի տակ շուտով կհայտնվեն Կասպից ծովի երկու ափերը:

Շատ կարեւոր նրբություններից մեկն այն է, որ «Միջինասիական ՆԱՏՕ»-ն հավասարապես սպառնալիք է ոչ միայն հյուսիսային Ռուսաստանի, այլեւ նրանից հարավ գտնվող Իրանի համար: Իսլամական Հանրապետության բնակչության մոտ 1/3-ը «էթնիկ» ադրբեջանցիներ են: Եթե «Մեծ Թուրանը» կայանա, ապա անջատողականությունն Իրանի հյուսիսային շրջաններում միայն ժամանակի հարց կլինի: Այնպես է ստացվել, որ Մոսկվան ու Թեհրանը հայտնվել են նույն նավակում, եւ վերջինս սկսել է կանխամտածված գործել: Զորքերը կենտրոնացնելով Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանը կարող է դրանք մտցնել Հայաստանի Սյունիքի մարզի տարածք՝ Նախիջեւանն ու Թուրքիան կտրված պահելով Ադրբեջանի հիմնական տարածքից: Այդ կերպ Թեհրանը կարող է զրոյացնել ղարաբաղյան վերջին պատերազմում Բաքվի ու Անկարայի դաշինքի հաջողությունների արդյունքները: Քանի որ ռազմավարական երկու դաշնակիցների միջեւ սահմանային միջանցք չկա, ապա թուրքերը ելք չեն ունենա Կասպից ծով, այնտեղ չի լինի ոչ մի թուրքական ռազմածովային բազա եւ այլն:

Այս համատեքստում Իսլամական Հանրապետությունը, պաշտպանելով իր ազգային հետաքրքրությունները, օբյեկտիվորեն դառնում է Ռուսաստանի դաշնակիցը: Եվ Մոսկվան, եւ Թեհրանը հավասարապես հետաքրքրված են, որ պաշարեն Անկարան: Իրանից Իրաքի միջոցով դեպի Սիրիա երկաթգծի շինարարությունն ու գործարկումը շահավետ կլինեն Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան Սիրիայի Արաբական Հանրապետությունում իր զորքերին մատակարարման այլընտրանքային ուղի կունենա՝ շրջանցելով թուրքական նեղուցները: Ստացվում է, որ այս փուլում ռուսական հետաքրքրությունները տարածաշրջանում առավելագույնս համընկնում են իրանական շահերի հետ:

«Իրանն ավանդաբար լավ հարաբերություններ է պահպանել Ադրբեջանի հետ,- «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկին՝ ընդգծելով, որ զորավարժությունների անցկացման փաստն ինքնին խոսում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխությունների մասին:- Նույնիսկ աջակցել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Հիմա Ադրբեջանը բաց տեքստով հանդես է գալիս Թուրքիայի կողմում: Այնպես որ, հիմա Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա: Այլ տարբերակ չունի, քանի դեռ պահպանվում է ստատուս քվոն: Բայց եթե Թուրքիան որոշ սահմանագծեր հատի, իրանցիները կարող են մշտական հիմունքներով Հայաստանում տեղակայել իրենց զորքերը: Կարծում եմ՝ թուրքերն առայժմ հրաժարվել են Սյունիքը գրավելու մտքից: Եթե հիշում եք, երբ Ալիեւն առաջին անգամ գնաց Ղարաբաղ, իրանցիները նկարեցին նրան դիպուկահար հրացանի օպտիկական նշանացույցով: Ակնարկն առավել քան ակնհայտ էր: Այնպես որ, հիմա «քայլ ձախ, քայլ աջ», եւ Բաքուն կարող է հայտնվել լայնածավալ պատերազմի շեմին չափազանց մարտունակ եւ ուժեղ մրցակցի հետ: Նրանք հաստատ չեն գնա դրան: Այնպես որ, առայժմ պանթուրանական միասնական պետության ստեղծման գաղափարը ժամանակավորապես հետաձգվում է»:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԹուրքիաԻրան
Կիսվել7Tweet4Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում

Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում

Գիրք՝ բարու եւ չարի պայքարի մասին

Գիրք՝ բարու եւ չարի պայքարի մասին

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist