Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վարձահատույց… ի հաշիվ Արցախի բնական պաշարների

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ աշխարհաքաղաքական խաղացողների տնտեսական շահերը՝ հակադիր բեւեռներում

Հոկտեմբերի 7, 2021
Տարածաշրջան
Վարձահատույց… ի հաշիվ Արցախի բնական պաշարների
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես մերօրյա ցանկացած պատերազմի դեպքում, այնպես էլ արցախյան 44-օրյա գոյամարտից հետո զավթած տարածքների բնական ռեսուրսների վերաբաշխում  է սկսվել զավթիչ պետությունների միջեւ: Արցախում 2020 թ. պատերազմի ելքն ապահոված Ադրբեջանի գործընկեր պետությունները հրադադարի հաստատումից անմիջապես հետո անցան իրենց «վարձավճարները» ստանալու գործողություններին, ինչին պաշտոնական Բաքուն պարտադրված էր ենթարկվել:

Այսպես՝ նախորդ շաբաթ  Արցախի օկուպացված տարածքներում եւ դրանց անմիջական հարեւանությամբ գտնվող մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություն տրվեց միանգամից երկու պետության հանք շահագործող ընկերությունների: Ադրբեջանը թուրքական «Eti Bakır A.S.» եւ «Artvin Maden A.S.» ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել Արցախի Հանրապետության օկուպացված Քարվաճառի շրջանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ։ Հատկանշական է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ընկերությունները պատկանում են Էրդողանի մերձավոր շրջապատի գործարարներին:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Մ. Ջաբբարովն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ «Գաշգաչայ», «Էլբեյդաշ» եւ «Աղդուզդաղ» հանքավայրերի հետախուզման ու շահագործման իրավունքը հանձնել են թուրքական ընկերություններին, եւ կնքվել են համապատասխան պայմանագրեր: Վերջինս նաեւ շեշտել է, որ «Eti Bakır A.S.»-ը եւ «Artvin Maden A.S.»-ը ոլորտում առաջատար թուրքական ընկերություններ են: Նա հույս է հայտնել, որ նոր տնտեսական ծրագրերը կարագացնեն տարածաշրջանի տնտեսական ինտեգրումը, սակայն չի հստակեցրել՝ այդ շրջանները կինտեգրվեն Ադրբեջանի՞ն, թե՞ Թուրքիային: Մինչ այս՝ դեռ մայիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել վերոհիշյալ հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման եւ շահագործման հետ կապված որոշ հարցերի կարգավորման վերաբերյալ: Նման հապշտապությամբ Ադրբեջանը վարձահատույց է լինում իր «ավագ եղբորը»՝ «հաղթանակն» իրեն նվիրելու համար:

Նախորդ շաբաթ բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունն էլ իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի շահագործման նպատակով։ Ըստ հաղորդագրության՝ վերջինս սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի կառավարության հետ հիմնադրութային փաստաթուղթ է ստորագրել, որը ընկերությանը հնարավորություն է տալիս շահագործել 882 քառ. կմ ընդհանուր տարածքով երեք նոր հանք։ Դրանցից միայն Գարադաղի հանքավայրը պարունակում է ավելի քան 300.000 տոննա պղինձ, որն այսօրվա գներով կազմում է 3 միլիարդ դոլար: Հետախուզվող երկրորդ հանքավայրը Արծվաշենի հարակից Գեդաբեկի մերձակայքում է:

«Anglo Asian Mining» ընկերության երրորդ նոր կոնցեսիոն տարածքը Դեմիրլին է, որն Արցախի օկուպացված տարածքների անմիջական հարեւանությամբ է, եւ պղնձամոլիբդենային այդ հանքավայրում 2016 թ. իրականացված նախնական գնահատականներով առկա է մոտավորապես 275.000 տոննա պղինձ եւ 3200 տոննա մոլիբդեն: Ընկերությունը նախատեսում է վերջնական պայմանագիրը ստորագրել վերոնշյալ պաշարները հաստատելուց հետո: Փաստորեն, անգլիական ընկերությունն այդ հանքավայրի վրա վաղուց է աչք ունեցել, սակայն չի կարողացել շահագործել, քանի որ Արցախի Հանրապետության սահմանների մերձակայքում է եղել, եւ միայն Ադրբեջանի կողմից այդ տարածքներն օկուպացնելուց հետո է սկսել հանքշահագործման գործընթացը:

Ադրբեջանի «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, եւ հիմնական բիզնես-գործընկերը՝ Մեծ Բրիտանիան, շատ արագ անցան զավթած տարածքների եւ դրանց անմիջական հարեւանությամբ գտնվող բնական հարուստ ռեսուրսների թալանին, ինչը լիովին տեղավորվում է ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այսօր պատերազմներ հրահրելու հիմնական շարժառիթներից մեկը բնական ռեսուրսներն են, որոնք տարեցտարի ավելի են նվազում եւ դժվարությամբ են բավարարում աշխարհի բնակչության թվի ու նրանց պահանջմունքների առաջանցիկ աճին: Այլ կերպ ասած՝ այսօր պետությունների տնտեսական շահերը գերակայող են ավելի հաճախ շահարկվող մարդու, առավել եւս՝ ժողովուրդների իրավունքների դրույթների համեմատ:

Ադրբեջանում սկսված բնական ռեսուրսների հոշոտման աննախադեպ գործընթացը փաստում է, որ 44-օրյա պատերազմում հակադրվում էին նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ աշխարհաքաղաքական խաղացողների տնտեսական շահերը: Այստեղ օրինաչափ հարց է ծագում, թե Իսրայելն Ադրբեջանից ի՞նչ է ստացել վերջինիս աննախադեպ ռազմական աջակցություն ցուցաբերելու դիմաց:

Թեգեր: Արցախբնական պաշարներպատերազմ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
…Այդ յուրօրինակ դոնկիխոտի օրը

...Այդ յուրօրինակ դոնկիխոտի օրը

Հայոց հանճարի գենը

Հայոց հանճարի գենը

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հետաքրքիր է իմանալ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist