Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մոտենում է Բաքվի հատուցման ժամը

Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը, ինչպես նաեւ Ադրբեջանին՝ ընդհանրապես

Հոկտեմբերի 12, 2021
Տարածաշրջան
Մոտենում է Բաքվի հատուցման ժամը
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը կընդլայնի ռազմավարական համագործակցությունը սիրիական վարչակազմի հետ նաեւ պաշտպանական ոլորտում: Այդպիսի եզրակացություն կարելի է անել՝ ելնելով շաբաթ օրն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Դամասկոս կատարած այցի արդյունքներից: Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իրանամետ խմբավորումները մնում են Իսրայելի հետ սահմանին, իսկ սիրիական տարածքը Թեհրանի կողմից դիտարկվում է որպես պլացդարմ՝ հրեական պետության հետ հնարավոր պատերազմի դեպքում: Իսրայելը, իր հերթին, պատրաստ է որպես պլացդարմ օգտագործել Ադրբեջանը, ինչպես նաեւ ամերիկացիների գրաված տարածքները Սիրիայում եւ Իրաքում:

Կան պետություններ, որոնց դերն աշխարհաքաղաքական այժմյան իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ: Օրինակ՝ մի կողմից՝ Ռուսաստանն Իրանի հետ պաշտպանում է սիրիական ներկայիս ռեժիմին, միեւնույն ժամանակ ռազմական տեսանկյունից ընդհանրապես չի դիմակայում ԱՄՆ-ի ուժերի կողմից Սիրիայի գրավմանը՝ իրանական ուժերին պաշտպանելով Իսրայելի ավիացիայի հարվածներից: Իսկ Պենտագոնն ու Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղացնում են իրենց ռազմական էքսպանսիան երկրում:

Դատելով թեմայի վերաբերյալ հրապարակումներից՝ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հոկտեմբերի 8-ի երեկոյան ոչ այնքան հաջող կերպով հետ են մղել Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազայի ուղղությամբ իսրայելական հարվածը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը հաղորդել է, որ Սիրիայի ռուսական ՀՕՊ «Պանցիր» համակարգերը ոչնչացրել են 12 հրթիռից 8-ը, որոնք արձակել են Իսրայելի ռազմածովային ուժերի F-16 մարտավարական կործանիչները՝ խախտելով Սիրիայի Արաբական Հանրապետության պետական սահմանը Էլ-Տանֆի շրջանում: Հիշեցնենք, որ Բաշար Ասադին աջակցության շրջանակներում Ռուսաստանը դեռ 2011 թ. Սիրիային 36 «Պանցիր» համակարգ է տրամադրել:

Բայց, ինչպես երեւում է, ռուսական զենքը մոտենում է իր արդյունավետության սահմանագծին: Իսրայելի ռազմածովային ուժերի չխփված 4 հրթիռներն արել են իրենց սեւ գործը: Լոնդոնում տեղակայված «The Syrian Observatory for Human Rightes» մոնիտորինգային խումբը ճշտել է, որ իսրայելական ավիահարվածից սպանվել են սիրիացի զինծառայողներ, իրանամետ խմբավորման երկու մարտիկ, ոչնչացվել է իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնը, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ տեղակայվել էր T-4 ավիաբազայում: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս քանդված անգարը` թռիչքուղիներից մեկի մոտ: Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածը հասցվել է Հորդանանի օդային տարածքից, իսկ նպատակը վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ու իրանական «վստահելիներին» մատակարարված զենքի ոչնչացումն էր:

«Այն, որ իսրայելական մարտական ինքնաթիռներն ազատ թռչում են Հորդանանի տարածքի վրայով, խոսում է Սիրիայի ներկայիս ռեժիմի նկատմամբ արաբական աշխարհի վերաբերմունքի անկեղծության մասին: Իսկ այն, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հրթիռային արձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի Էլ-Տանֆ բազայի վերեւից, որը Սիրիայի հարավում է, հաստատում է ԱՄՆ-ի` Իրանի դեմ Իսրայելի ագրեսիվ նկրտումներին աջակցելու մտադրությունը տարածաշրջանում»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովը:

ԱՄՆ-ի ղեկավարությունն արդեն հաղորդել է, որ միայն դիվանագիտական միջոցներով չի գործելու, եթե Իրանը չդադարեցնի իր միջուկային ծրագիրը:

Տեղեկություններ կան, որ Պենտագոնը, կրճատելով իր ներկայությունն Իրաքում, առաջվա պես ռազմական ուժերը կենտրոնացնում է արեւելյան անդրեփրատյան տարածքում: ԱՄՆ-ն պահպանում է Էլ-Տանֆ ռազմաբազան Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանին: Այնտեղ նրանք պատրաստում են սիրիական զինված ընդդիմությանը՝ Ասադի վարչակազմի դեմ պայքարելու համար: Եվ դա կլինի այն պլացդարմներից մեկը, որտեղից ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, եթե Իրանի հետ պատերազմը, այնուամենայնիվ, սկսվի:

Այս համատեքստում Ռուսաստանի անորոշ դիրքորոշումը բավական տարօրինակ է թվում: Սեպտեմբերի սկզբին հանդիպելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հետ՝ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է նրան, որ Սիրիայի տարածքը վերածվի երրորդ երկրների դիմակայության ասպարեզի: Նա շեշտել է, որ դրա հետ կապված գործնական հարցերն ամենօրյա հիմքով առարկայորեն քննարկվում են Իսրայելի ու Ռուսաստանի զինվորականների կողմից, «եւ այդ պրակտիկան ապացուցել է իր օգտակարությունը»: Այսպիսով՝ Ռուսաստանն ու Իսրայելը ռազմական առումով համագործակցում են, իսկ Մոսկվան գործնականում ֆիզիկապես ոչ մի կերպ չի խոչընդոտում Սիրիայի տարածքներին Իսրայելի հասցրած հարվածներին: Եթե լայնամասշտաբ գործողություններ սկսվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների դեմ, որոնք Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում Մոսկվայի ու Դամասկոսի դաշնակիցներն են, ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի դիրքորոշումը: Փաստացի դա պատերազմ կլինի նաեւ Ասադի վարչակազմի դեմ, որին ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Իրանը պաշտպանում են: Անորոշ է, թե այդ պարագայում ինչպես կգործի ՌԴ-ն:

«ՀՀ»-ն իր նախորդ համարներում գրել է, որ Իրանի դեմ պատերազմելու համար Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը, ինչպես նաեւ Ադրբեջանին՝ ընդհանրապես: Եվ դա, ինչպես երեւում է իրադարձությունների ընթացքից, այն գինն է, որը Բաքուն պետք է վճարի արցախյան պատերազմում ստացած «իսրայելական նվերների» դիմաց: Եվ եթե պատերազմը բռնկվի, կարելի է ենթադրել, որ ռազմական գործողությունները կմղվեն երկու ճակատում, որոնցից մեկի արդյունքները կենսական նշանակություն կունենան նաեւ Հայաստանի համար:

Այն, որ Իսրայելի դիրքերն ամրապնդվում են Ադրբեջանում, ահազանգ է նաեւ հարեւան երկրների համար: Թել Ավիվը դեռ 1994 թ., ի դեմս հեռահաղորդակցային «Bezeq» ընկերության, գնել է Ադրբեջանի պետական հեռախոսային օպերացիոն համակարգի մեծ մասը: Ըստ էության՝ Իսրայելը եւ ֆիզիկապես, եւ տեխնիկապես, եւ իրավաբանորեն վերահսկում է ադրբեջանական հեռահաղորդակցային համակարգի մեծ մասը, որտեղ նաեւ հետախուզական ցանց է հյուսված: Այն մոնիտորինգի է ենթարկում ոչ միայն Հայաստանի, այլեւ, հնարավոր է, Ռուսաստանի ու Իրանի տարածքները: Եվ դա տեղի է ունենում արդեն 27 տարի: Իրանը միայն այժմ է սկսել անհանգստանալ Ադրբեջանում ռադիոէլեկտրոնային հետախուզական ցանցի գոյությունից, իսկ Ռուսաստանն առայժմ չի արձագանքում դրան…

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Իրանի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ Կարսի պայմանագրի հարցը, պայմանագիր, որն իրավական ուժ չունի, չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից, բայց պարտադրվել է հայ ժողովրդին արդեն 100 տարի: Վաղը կլրանա պայմանագրի 100-ամյակը, իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն, որ Իրանի արտգործնախարարը բոլորովին վերջերս էր Մոսկվայում, որոշակի խորհրդավորություն է հաղորդում Պուտին-Փաշինյան հանդիպմանը:

Թեգեր: ԱդրբեջանԻրանՌուսաստանՍերգեյ Լավրով
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է

Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist