Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»

«ՀՀ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 13, 2021
Տարածաշրջան
«Միայն կառուցելով կարող ենք պահել ու շենացնել Արցախը»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
687
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա կամ ինչպես ընդունված է ասել՝ արցախյան երրորդ պատերազմը ծանր հետք է թողել երկրի տնտեսության վրա՝ պատճառելով հսկայական ավերածություններ ու կորուստներ: Ձեռնամուխ լինելով աղետի հետեւանքների վերացմանը՝ կառավարության կողմից մշակվել են ռազմավարական եւ կենսական նշանակության մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը թույլ կտա հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները եւ էապես փոխել իրավիճակը, նախադրյալներ ստեղծել տնտեսության վերականգնման եւ ժողովրդագրական պատկերի բարելավման համար, հետամուտ լինել բնակչության, մասնավորապես՝ մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքների բնակարանային եւ սոցիալական մյուս խնդիրների լուծմանը: Հետպատերազմյան շրջանում հանրապետության բնակավայրերում ընթացող եւ ծավալային առումով իրենց նախադեպը չունեցող շինարարական աշխատանքներն ասվածի վկայությունն են: Գաղտնիք չէ, որ հիշյալ ծրագրերում, հաշվի առնելով անապաստան ընտանիքների սուր խնդիրը, բնակարանաշինությանն առանձնահատուկ տեղ է հատկացված, եւ սխալված չենք լինի՝ ասելով, որ Արցախն այսօր վերածվել է մի հսկայական շինհարթակի:

-Պարո՛ն նախարար, Ձեր գլխավորած գերատեսչության գործառույթները լայն են, զբաղվածության ոլորտները՝ բազմաշերտ: Առաջնահերթության կարգով՝ որո՞նք են նախարարության առջեւ այսօր ծառացած խնդիրները, ինչպիսի՞ ուղղություններ կկարեւորեք:

-Նախ պիտի արձանագրել, որ, ելնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված իրողություններից, նախարարությունը ենթակա ստորաբաժանումներով լծվել է շատ պատասխանատու գործընթացների եւ աշխատում է գերլարված ռեժիմով: Մեր առջեւ խնդիր է դրված հնարավորինս սեղմ ժամկետներում մեծածավալ աշխատանքներ իրականացնել այնպիսի բնագավառներում, որոնց անհրաժեշտությունը գերակա է պետության համար, եւ երկրում շոշափելիորեն կարող է վերափոխվել իրավիճակը: Խոսքը, մասնավորապես, այնպիսի ուղղությունների մասին է, ինչպիսիք են բնակարանաշինությունը եւ պատերազմից տուժած ենթակառուցվածքների լայն շրջանակը: Ներկայումս նախարարության կողմից իրականացվում են երեք կարեւոր ծրագրեր: Դրանք են՝ հրետակոծված տների, հասարակական ու վարչական նշանակության շինությունների վերականգնումը, բնակելի նոր շենքերի շինարարությունը, հին եւ տիրազուրկ բնակելի ֆոնդերի վերակառուցումը: Կապիտալ ներդրումների շրջանակում կարելի է դիտարկել նաեւ համայնքների ասֆալտապատման, լուսավորության եւ ջրամատակարարման, ռազմագործողություններից տուժած կրթամշակութային հիմնարկների եւ բուժհաստատությունների հիմնանորոգման ծրագրերը:

-Ակնհայտ է, որ պատերազմի հետեւանքով ենթակառուցվածքների հետ մեկտեղ մեծ կորուստներ է կրել բնակֆոնդը: Մի կողմից էլ՝ մշտական բնակավայրերից տեղահանված եւ տանիք չունեցող ընտանիքների խնդիրն է սուր մնում: Խնդրում եմ մանրամասնել, թե այդ ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում:

-Անդրադառնալով առաջնահերթություններին, ի թիվս մյուս առավել կենսական նշանակություն ունեցող հարցերի, ես ընդգծեցի բնակարանաշինության ծրագրերում ներառված ուղղությունները: Հատկանշական է, որ գերատեսչական հանձնաժողովում քաղաքացիներից ավելի քան 6400 դիմում է ստացվել հրետակոծություններից բնակարանների ավերման կամ մասնակի վնասման վերաբերյալ, որոնցից 1350-ը շինարարական կազմակերպությունների միջամտությամբ վերանորոգվել է: 940 օբյեկտներում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 700 դիմում ուսումնասիրման փուլում է: Միաժամանակ 2800 ընտանիքի, իրենց առաջարկությամբ, տրամադրվել են անհրաժեշտ շինանյութեր՝ սեփական ուժերով տների նորոգման ու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու պայմանով: Հավելեմ, որ շինանյութերի տեսքով աջակցություն է ցուցաբերվել նաեւ տնտեսավարողներին: Ուշադրության կենտրոնում է գյուղական բնակավայրերում հաշվառված բնակելի հին ֆոնդերի նորոգման գործընթացը: Ընդ որում՝ 280 տներում ավարտվել են շինաշխատանքները, իսկ 350-ում շարունակվում են: Մինչեւ տարեվերջ նախատեսված է նորոգ այդ բնակարանները նույնպես տրամադրել մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքներին:

-Ամենատարբեր առիթներով Դուք հաճախ եք հանդիպում քաղաքացիների հետ: Որո՞նք են նրանց կողմից բարձրացվող առավել կենսական նշանակության հարցերը, եւ ինչպե՞ս եք փորձում դրանց լուծում տալ:

-Գաղտնիք չէ, որ խնդիրներ կան բազմահարկ շենքերի հիմնանորոգման հետ կապված: Դրանց մի զգալի մասը հին, մաշված կառույցներ են եւ վթարային վիճակում են: Ասել է թե՝ հրետակոծություններից առավել տուժած շինություններ են, որոնք չեն համապատասխանում սեյսմիկ պահանջներին: Բնակիչները մտավախություններ ունեն, որ մասնակի նորոգումներով խնդիրը հնարավոր չէ լուծել, եւ անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Մարդիկ իրավացի են այդ հարցում, եւ նրանց պահանջն արդարացի է: Բայց չպետք է մոռանալ, որ տեղահանվածների բնակարանային պայմանների բարելավումն առաջնահերթ նշանակություն ունի, եւ բարձրացված հարցի լուծումը ժամանակ ու ֆինանսական լրացուցիչ միջոցներ է ենթադրում, ինչի հնարավորությունը հայտնի իրադարձություններով պայմանավորված, առայժմ չունենք: Որպես տարբերակ «հնաբնակներին» շինանյութեր ենք տրամադրում եւ հետամուտ լինում տուժած տների վերականգնման աշխատանքներին, որպեսզի որակի տեսակետից պահպանվեն պահանջվող նորմերը, եւ շեղումներ չլինեն:

-Ի՞նչ ընթացքում է բազմահարկ շենքերի շինարարությունը, եւ առաջնահերթության տեսակետից՝ ի՞նչ հիմունքներով են քաղաքացիներին տրամադրվելու բնակարանները: Ընդհանուր առմամբ քանի՞ բազմահարկ տուն է նախատեսվում կառուցել մայրաքաղաքում:

-Համաձայն բնակարանաշինության ծրագրերի՝ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների միջոցներով նախատեսվում է տեղահանված, զոհված զինծառայողների եւ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների համար կառուցել 2884 բնակարան: Բարեգործական նվիրատվության շրջանակներում կյանքի են կոչվում եւս երկու խոշոր ծրագրեր: Դահրավ համայնքում ընթացքի մեջ է «100 տուն Արցախում» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի հանրային հետուստաընկերության ու «Ապրել Արցախում» հիմնադրամի միջոցներով, իսկ ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանի ֆինանսավորմամբ Հովսեփավան համայնքում կառուցվում է 92 հավաքովի առանձնատուն: Շահառուների բնակարանային պայմանների բարելավմանը, անշուշտ, կնպաստի մայրաքաղաք Ստեփանակերտում 1406 բնակելի տներով նոր թաղամասերի կառուցումը, որոնց ավարտը նախատեսվում է 2023-ին: 

-Որքանո՞վ եք իրատեսական համարում հանրապետությունում նոր բնակավայրերի հիմնադրման ծրագիրը: Ինչպես ասում են՝ այն լայնածավալ աշխատանքներ է ենթադրում, ու փաստորեն ամեն ինչ զրոյից պետք է սկսել…

-Որպեսզի ավելորդ ծախսեր չարվեն, եւ չկանգնենք խոչընդոտների առաջ, նոր բնակավայրերի ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվել է այն տարածքներին, որտեղ լիարժեք գործում են ենթակառուցվածքները, կան դպրոցներ ու մանկապարտեզներ, մշակույթի օջախներ եւ կենսական նշանակության շինություններ, բուժկետեր եւ վարչական օբյեկտներ: Ընդ որում՝ տեղանքն ընտրել են հենց տեղահանված ընտանիքների անդամները՝ հաշվի առնելով նախկին բնակավայրերին հատուկ որոշ առանձնահատկություններ: Նոր բնակավայրերի հիմնադրման ծրագիրն առայժմ մեկնարկել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան եւ Հովսեփավան համայնքներում, որոնք համեմատաբար ավելի մոտ են մայրաքաղաքին ու շրջկենտրոնին, եւ միմյանց կապող ճանապարհները բարեկարգ են ու ասֆալտապատ: 

-Ի դեպ, ճանապարհներն Արցախում ռազմագործողություններից առավել տուժած ենթակառուցվածքներից են համարվում: Ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց վերականգնման եւ կենսունակության ապահովման համար:

-Կարծում եմ, տեղին կլինի նշել, որ, առաջնահերթության կարգով, պատերազմից հետո կառավարությունը բնակարանաշինության հետ մեկտեղ մեծածավալ ծրագիր է մշակել նաեւ ճանապարհների վերակառուցման եւ բարեկարգման, մայրուղիների ընդլայնման ուղղությամբ՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը: Ասֆալտապատվել են Գետավան-Հաթերք, Վերին Հոռաթաղ-Կոճուղոտ, Վաղուհաս-Հարությունագոմեր, Խնձրիստան-Հիլիս, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան, Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհները: Ընթացքի մեջ են Կաղարծի ու Թաղավարդ համայնքների ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Սկսված է Աջափնյակ-Փրմքե-Դահրավ ավտոճանապարհի հիմնանորոգումը, տարեսկզբից տրվել է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ծաղկաշեն-Վարդաձոր-Ճանկաթաղ ներհանրապետական նշանակության մայրուղու շինարարության մեկնարկը, որը կշահագործվի 2022 թ.: Այն հնարավորություն կտա Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի երկարությունը կրճատել 25 կիլոմետրով: Բնականաբար, կտնտեսվի եւ ժամանակը: Հավելենք նաեւ, որ ճանապարհաշինության բնագավառում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ամենաընդգրկուն ծրագիրն է:

-Պարո՛ն նախարար, Ձեր համոզմամբ, ի՞նչ պիտի արվի Արցախը հայ պահելու եւ շենացնելու, այն բոլորիս ընդհանուր տունը դարձնելու համար:

-Տնավեր պատերազմը հսկայական կորուստներ ու զրկանքներ է պատճառել մեր ժողովրդին, տեղահանել սեփական օջախներից եւ դառը ճակատագրերի դատապարտել: Անապաստան հարյուրավոր ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում, մի մասն էլ արտերկրում ապրող հարազատների մոտ է հայտնվել: Պետությունը ջանքեր է գործադրում այդ կարգավիճակում գտնվող արցախցիներին բնակարանով ապահովելու, նրանց սոցիալական կարիքները հոգալու համար: Մեր խնդիրն է հնարավորինս արագ իրագործել բնակարանաշինության ծրագիրը եւ տեղահանվածներին հարմարավետ տներ տրամադրել, պայմաններ ստեղծել երկրից հեռացած մեր հայրենակիցների համար ու նրանց հրավիրել Արցախ: Միայն պատերազմի պատճառած վերքերը բուժելով, բռունցքվելով, կառուցելով եւ արարելով կարող ենք հայ պահել, շենացնել ու զորացնել երկիրը: Այլապես այս սուրբ հողի համար նահատակված հայորդիները մեզ չեն ների…    

Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին…»

«Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին...»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    436 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հորդորում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից. ՀՀ ՇՄ նախարարություն

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist