Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կատարվածը մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում

Հոկտեմբերի 20, 2021
Տարածաշրջան
Կատարվածը մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
272
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արհամարհելով միջազգային կառույցների կողմից հնչեցվող կոչերն ու հորդորները՝ ադրբեջանցիները շարունակում են պետական մակարդակով ավերել եւ ոչնչացնել  Արցախի օկուպացված բնակավայրերում դարերի ընթացքում ստեղծված քրիստոնեական արժեքները՝ վանքերն ու եկեղեցիները, խաչքարերը, պատմամշակութային մյուս հուշարձանները: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ թշնամու կողմից կողոպտվել ու հրդեհվել են Հադրութում եւ շրջանի համայնքներում գտնվող բոլոր թանգարանները: Ցավոք, մասունքների մի չնչին մասն է հաջողվել դուրս բերել ու փրկել բարբարոսներից:

Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում այցելուներին ներկայացված բացառիկ ցուցանմուշները պատմում են 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրավված տարածքներում զանգվածաբար ոչնչացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների մասին: Ըստ ԱՀ մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի պատասխանատու Սերգեյ Շահվերդյանի. «Հրետակոծության տակ ընկած թանգարաններից շատ չնչին ցուցանմուշներ է հնարավոր եղել փրկել»: Այդ «գտածոներից» առավել հատկանշական են Հադրութի պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ Թաղերի մարշալ Խուդյակովի անվան տուն-թանգարանի որոշ արժեքներ: Հավաքածուին առանձին շուք են հաղորդում Մեծ Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը, վարագույրներն  ու մոմակալները:

Հանրահռչակելով հայկական քրիստոնեական արժեքները՝ ցուցահանդեսի նախաձեռնողները համոզված են, որ «արդարությունը վերականգնվելու է, եւ տանտերերի հետ այդ բացառիկ ցուցանմուշները վերադառնալու են հայրենի ծննդավայրեր»: Այդ կարծիքին է եւ այս օրերին գիտական ուսումնասիրություններ կատարելու, իրենց առաքելությունն Արցախում իրականացնող խաղաղապահներին քաջալերելու  նպատակով Ստեփանակերտ ժամանած ռուս հայտնի ճարտարապետ Նիկիտա Շանգինը, ով երրորդ անգամ է այցելում արցախցի բարեկամներին: Նա այն մտավորականներից է, ով Արցախի դեմ պատերազմի լուրն առնելով, իր բողոքի ձայնն է բարձրացրել հանրության շրջանում ու գիտական հրապարակումներում դատապարտել ադրբեջանցիների կողմից իրականացվող հանցագործությունները, պահանջել վերջ տալ վանդալիզմին եւ հայատյաց քաղաքականությանը:

«Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում,- ասում է նա:- Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»: Ճարտարապետը, կիսելով շրջագայության ժամանակ ստացած իր տպավորությունները, մի կողմից ոգեւորությունը չթաքցրեց, որ պատերազմից հետո լայն շինարարություն է իրականացվում Արցախում, եւ աստիճանաբար վերացվում են ավերածությունները, մյուս կողմից էլ չշրջանցեց այն իրողությունը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողները վտանգված են ու գազանաբար ոչնչացվում են: Որպես օրինակ՝ նա արձանագրեց բերդաքաղաք Շուշիում եկեղեցիների եւ պատմամշակութային մյուս հուշարձանների ավերման ու պղծման փաստերը, Հադրութի կենտրոնում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ մզկիթի «հիմնարկեքի» արարողությունը, որը «ցինիզմի կատարյալ դրսեւորում է Ալիեւի կողմից»…

Չթաքցնելով իր համակրանքն ու հարգանքն արցախցիների նկատմամբ՝ Ն. Շանգինը նկատում է. «Այստեղ ապրող ժողովուրդը պայքարում է իր երկրի, իր հող ու ջրի, հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանման համար, եւ ոչ ոք իրավունք չունի ոտնահարելու նրա իրավունքները, խլելու դարերի ընթացքում կերտած հարուստ պատմությունը: Այս ամենի մասին ես կիսվել եմ նաեւ իմ ֆեյսբուքյան էջում եւ, բնականաբար, հաճախ եմ հարձակումների ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Հաճախ եմ հայտնվել ծայրահեղականների թիրախում եւ վարկաբեկվել: Ես չեմ էլ պատկերացրել, թե ադրբեջանական հասարակությունն ինչ աստիճանի է հիվանդ: Դրանում չեմ ուզում մեղադրել հասարակ մարդկանց, քանի որ կառավարությունը, հենց այդ երկրի ղեկավարությունն է մեղավոր հայատյացություն եւ թշնամանք քարոզելու համար: Ու երբեմն զարմանում եմ, թե աշխարհը, միջազգային հանրությունն ինչպես են հանդուրժում բազում հանցագործություններ եւ ոճրագործություններ կատարած բռնապետին, ով անարգել շարունակում է «հաղթարշավը»: Մինչեւ ե՞րբ»…

Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ձեւափոխմանը եւ աղավաղմանը՝ ճարտարապետն այստեղ հեռահար նպատակներ ու առավել «մութ գործեր» է տեսնում. «Լսել եմ, որ չարանենգները փորձում են հայկական քրիստոնեական կոթողը վերագրել աղվաններին: Սակայն վստահ եմ՝ դա չի հաջողվի նրանց: Պատմության զեղծարարները մի օր հաստատ կանգնելու են արդարադատության առաջ: Պարզապես դա մի քիչ ուշանում է»:

Թեգեր: ԱրցախմշակույթՇուշիօկուպացիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Եվրոպական գազային ճգնաժամը

Եվրոպական գազային ճգնաժամը

Հարեւան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները

Հարեւան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist