Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին

Ստեղծված իրավիճակը Հայաստանին նույնպես ստիպում է համարժեք գործողությունների դիմել

Հոկտեմբերի 20, 2021
Տարածաշրջան
Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկիր մոլորակի վրա աշխարհաքաղաքական լուրջ եւ արագ տեղաշարժեր են արձանագրվում: Դրանք հիմնականում Եվրասիա աշխարհամասի կենտրոնական եւ հարավարեւմտյան հատվածներում են ակտիվ, որտեղ եւ Հայաստանն է: 21-րդ դարասկզբին այստեղ մեկնարկած պատերազմների շղթան շարունակվում է՝ ստանալով ավելի մեծ ծավալ եւ աղետալի հետեւանքներ: Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Աֆղանստանի, Արցախի պատերազմների շղթայի շարունակության համատեքստում լարվում է իրավիճակը Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի շուրջ: Պարբերաբար բախումներ են գրանցվում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ հատվածներում:

Այս ամենն ուղեկցվում է տարածաշրջանի երկրների աննախադեպ ծավալների սպառազինմամբ, ինչը փաստում է այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակի էլ ավելի լարման հեռանկարի մասին: Ատոմային գործարքի պատճառով զենքի ձեռքբերման արգելքի պատժամիջոցների տակ գտնվող Իրանը դրանց չեղարկումից առաջ արդեն սկսել է բանակցությունները ռուսական արտադրության սպառազինություն գնելու համար: Օրերս Մոսկվա էր այցելել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին: Այցի նպատակը Ռուսաստանից կործանիչներ եւ ուղղաթիռներ գնելու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն են: Այս երկիրը, երկար տարիներ լինելով պատժամիջոցների ներքո, կարողացել է հզորացնել իր ռազմական արդյունաբերությունը, մասնավորապես՝ այն դարձնելով ինքնաբավ, սակայն նրա բանակի համար անհրաժեշտ որոշ զինատեսակների մասով ավանդաբար որակյալ արտադրանքները պատկանում են ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ից Իրանի զենքի ձեռքբերումը հեռանկարային չէ, հետեւաբար՝ որպես այլընտրանքային շուկա մնում են ՌԴ-ն եւ Չինաստանը: Հատկանշականն այն է, որ Իրանը շտապում է եւ բանակցություններ է սկսել ՌԴ-ից՝ աշխարհում լավագույն ռազմական օդանավերի արտադրողներից մեկից, սպառազինության այդ տեսակը գնելու համար:

Մոհամմադ Բաղերիի խոսքերով՝ համաձայնագրերը կստորագրվեն Իրանին զենքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոյի ժամկետի ավարտից հետո: Վերջինս 4-օրյա աշխատանքային այցի շրջանակներում, բնականաբար, իր ռուս գործընկերների հետ քննարկել է նաեւ երկու երկրների ռազմաքաղաքական ոլորտի այլ հարցեր: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական ու ռազմաքաղաքական փոխգործակցությունը մեկնարկել է 2014 թ., երբ վերջիններս Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների հետ Բաղդադում ահաբեկչության դեմ պայքարի քառակողմ ռազմական տեղեկատվական կենտրոնի մաս կազմեցին: Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են նաեւ սիրիական պատերազմի ողջ ընթացքում, որը շարունակվում է նաեւ այսօր: Երկկողմ կապերի ընդլայնման նպատակով 2019 թ. հուլիսին Ռուսաստանի եւ Իրանի ռազմական գերատեսչությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս երկրները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Հորմուզի նեղուցում, ինչպես նաեւ համագործակցում են Կասպից ծովում: Շանհայի համագործակցության կազմակերպությունում Թեհրանի լիիրավ անդամի կարգավիճակի ձեռքբերումն ավելի է խորացնում եւ ընդլայնում այս երկրների համագործակցության շրջանակները:

Տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Թուրքիան, բացահայտ սպառազինության մրցավազքի մեջ է մտել Իրանի հետ՝ դրանով նույնիսկ ցանկանալով խանգարել վերջինիս: Մասնավորապես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչության պետ Իսմայիլ Դեմիրը Իրանի բարձրաստիճան զինվորականի՝ Մոհամմադ Բաղերի մոսկովյան այցի օրերին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական «Սու-35» եւ «Սու-57» ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան Վաշինգտոնի հետ համաձայնության չգա ամերիկյան «F-16» կործանիչների մատակարարման հարցում: «Եթե «F-35»-ի հետ կապված իրավիճակից հետո Միացյալ Նահանգները չհաստատի «F-16»-ի գործարքը, ապա Թուրքիան առանց այլընտրանքային տարբերակների չի մնա: Ցանկացած պահի «Սու-35»-ի եւ «Սու 57»-ի թեման կարող է վերաբացվել»,- ասել էր Դեմիրը։

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից նույն զինատեսակի գնման հայտը կարող է ծանրաբեռնել ռուսական ավիաարդյունաբերությունը եւ ուշացնել Իրան ռազմական օդանավերի առաքումը, այն դեպքում, երբ վերջինս ցանկանում է օր առաջ դրանցով համալրել իր բանակը: Սա ավելորդ անգամ խոսում է այն ներքին լարված մթնոլորտի մասին, որն առկա է մեր տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակը Հայաստանին նույնպես ստիպում է համարժեք գործողությունների դիմել՝ իր զինված ուժերը բարեփոխելու եւ սպառազինությամբ հագեցնելու համար:

Թեգեր: ԱֆղանստանԻրանՄԱԿՍիրիա
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ոչ ռեզիդենտների՝ ֆիզ․ անձանց մատուցվող էլ․ ծառայությունները կհարկվեն ԱԱՀ-ով

Ոչ ռեզիդենտների՝ ֆիզ․ անձանց մատուցվող էլ․ ծառայությունները կհարկվեն ԱԱՀ-ով

Ի հիշատակ տասնութամյա հերոսի

Ի հիշատակ տասնութամյա հերոսի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist