Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը

Իր ոճրագործության վայր՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի տարելիցին

Հոկտեմբերի 21, 2021
Տարածաշրջան
Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-Ադրբեջան հարաբերությունների աննախադեպ լարման ֆոնին լիովին սպասելի էր Էրդողանի անսպասելի այցը Բաքու: Թուրքիայի առաջնորդն իր նախօրոք պլանավորած հագեցած գրաֆիկում մեկ օր է կարողացել հատկացնել Ադրբեջան այցելելու համար: Միանշանակ է, թե ինչ ուղերձներ է հղելու Թուրքիայի առաջնորդը փաստացի իր ղեկավարման տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունից:

Էրդողանն իր անվերապահ աջակցությունը կհայտնի Ադրբեջանին Իրանի հետ սրված հարաբերությունների հարցում՝ Թեհրանին հիշեցնելով, որ Բաքվի հետ գործ ունենալը նշանակում է հարաբերվել Անկարայի հետ: Այնպես չէ, որ Իրանն այդ մասին չգիտի: Նուրբ պարսկական դիվանագիտությունը թույլ չի տալիս կոշտ ուղերձներն անմիջապես Անկարայի ճակատին շրխկացնել, նա դա անում է Ադրբեջանի միջոցով: Վերջին շրջանում Ադրբեջանին ուղղված Իրանի կոշտ հայտարարությունները եւ ծաղրանքի մակարդակի հասնող սարկազմի իրական հասցեատերն Անկարան էր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին Բաքու կմեկնի այդ հայտարարություններին պատասխանելու համար: Այցի համատեքստերից մեկը, բնականաբար, լինելու են Հայաստանի հետ թյուրքական պետությունների հարաբերությունները: Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Նախիջեւան սահմաններին վերջին լարումների ֆոնին Էրդողանը կփորձի խրախուսել իր հովանավորյալի գործողությունները՝ կրկին խոսելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ հաղորդակցության ուղիները բացելու մասին: Ավանդույթի համաձայն՝ թյուրքական պետությունների ղեկավարները կրկին կհայտարարեն, թե սպասում են հայկական կողմի դրական քայլերին՝ այն դեպքում, երբ Բաքուն Թուրքիայի լուռ համաձայնությամբ ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների վերադարձման դրույթը, այլեւ արդեն անցել է հիմնական կետի՝ հրադադարի պահպանման դրույթի խախտմանը:

Պատահական չէ, որ Բաքուն շատերի համար անսպասելի հերթական զորավարժություններն սկսեց օկուպացված Բերձորում: Հապճեպ կազմակերպված զորավարժություններում ռազմական տեխնիկա չի ներգրավվի, քանի որ այդ տարածքներում ադրբեջանական զինուժը համապատասխան քանակի զինտեխնիկա չունի, մյուս կողմից էլ՝ դրա տեղափոխումը ժամանակատար եւ դժվար է, իսկ Էրդողանի այցի ֆոնն ապահովելու համար ժամանակը սուղ էր: Բերձորում Ադրբեջանի զինուժը հրամանատարաշտաբային զորավարժություններ է իրականացնելու, ինչի նպատակը քարտեզների վրա կապի միջոցներով այլ ուժերի հետ ցամաքային զորքերի փոխազդեցության ստուգումն է լինելու։

Բաքու կատարելիք այցով Թուրքիայի առաջնորդը կրկին կհիշեցնի ծավալապաշտական նկրտումների, ինչպես նաեւ աշխարհում իր «աճող» դերակատարության մասին: Վերջին անգամ իր գլոբալ հավակնությունների մասին նա Անգոլա կատարած այցի ժամանակ աղմկահարույց հայտարարությամբ բարձրաձայնեց: Թուրքիայի առաջնորդի խոսքերով՝ արագ զարգացող աշխարհում անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը, եւ ճչացող արտահայտություն արեց, ըստ որի՝ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ» երկրների ողորմածությանը: Նա նկատի ուներ ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական անդամներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին, որոնք այդ կարգավիճակը ստացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքն ապահովելու համար:

Բաքվում հերթական ծավալապաշտական հայտարարություններով Էրդողանը կշեշտի սեփական անվերապահ ազդեցությունն այդ երկրի վրա եւ Անդրկովկասում իր ներկայության մասին: Այցը հատկանշական է նաեւ Սիրիայում՝ ոչ առանց ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համաձայնության թուրքական զինուժին սիրիական բանակի եւ քրդական զինված ուժերի ցավալի հարվածների ֆոնին:

Սակայն վերեւում նշվածները հիմնական ուղերձները չեն: Պետք է արձանագրել այցի բուն նպատակը: Բաքու կատարելիք Էրդողանի այցը համընկնում է արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ: Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա հրահրելու եւ հանցավոր գործողություններ իրականացնելու կնքահայրը չէր կարող արյունալի պատերազմի տարելիցին չայցելել իր ոճրագործության վայրը: Էրդողանը իր այս քայլով կարդարացնի Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիան եւ տարածքների օկուպացիան: Դա նաեւ յուրահատուկ աջակցություն է Ալիեւին Հաագայի դատարանում Ադրբեջանի հանցագործությունների քննության ֆոնին:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորզորավարժություններԻրան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Եվրոպական գազային ճգնաժամը

Եվրոպական գազային ճգնաժամը

«Մեծն Տիգրանի» հերոս տղերքը…

«Մեծն Տիգրանի» հերոս տղերքը...

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • …Իսկ հապաղելու ժամանակ չկար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist