Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանային խաղաղության գրավականը Արցախի կարգավիճակն է

Թուրքիայի նախագահը չօգտագործեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը

Հոկտեմբերի 28, 2021
Տարածաշրջան
Տարածաշրջանային խաղաղության գրավականը Արցախի կարգավիճակն է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էրդողանը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կրկին պայմանավորում է Բաքվի հետ Երեւանի ունեցած խնդիրների հարթմամբ: Պաշտոնական Անկարայի այս պահվածքը նոր չէ: Վերջինս Հայաստանի հետ իր սահմանները փակեց 1993 թ., երբ հայկական զինված ուժերն ազատագրեցին Շուշին, Քարվաճառը, Ակնան, Ջրականը, Վարանդան եւ այլ շրջաններ: Իր «կրտսեր եղբորն» աջակցելու վերջին հայտնի գործողությունը եղավ Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ հրահրված 44-օրյա ագրեսիան:

Այսօր արդեն Թուրքիայի առաջնորդի ինքնաթիռը միանգամից վայրէջք է կատարում օկուպացված Վարանդայի նորակառույց օդանավակայանում՝ մասնակցելու նույն այդ կառույցի բացմանը: Արցախի օկուպացված տարածքներից էրդողանը հայտարարում է, թե «Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսեւորի Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար, եթե դա անի, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի»:

Էրդողանն օկուպացված տարածքներում մասնակցել է նաեւ դեպի Արաքսի հովիտ տանող մայրուղու շինարարության մեկնարկին եւ Թուրքիայի աջակցությամբ Կովսականում «խելացի գյուղատնտեսական այգու» ստեղծման արարողությանը։ Թուրքիան այսօր արդեն չի էլ թաքցնում, որ ինքն է ֆինանսավորում զավթած տարածքներում իրականացվող բոլոր ծրագրերը: Այլ կերպ ասած՝ իր անմիջական մասնակցությամբ Արցախի զավթված տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը հենց իրեն է վերապահում: Հիշեցնենք, որ թուրքական ընկերություններն արդեն սկսել են շահագործել օկուպացված տարածքների պղնձի եւ ոսկու հանքավայրերը: Այս  ծավալի տնտեսական գործունեության համար աշխատուժ ապահովելու քողի տակ Թուրքիան կարող է ցանկացած քանակի ջիհադիստ զինյալների տեղակայել օկուպացված տարածքներում, ինչը եւ անում է, եւ այդ միտումը փաստող տեղեկությունների հայկական ու տարածաշրջանի մյուս պետությունների հետախուզական ծառայությունները տիրապետում են:

Թայիփ Էրդողանի՝ Վարանդայում արած հայտարարության համաձայն՝ այս տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը՝ մայրուղիներ եւ երկաթուղիներ, տնտեսական ու առեւտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների, նաեւ՝ Իրանի, Վրաստանի ու Հայաստանի համար: Այս խոսքերով Թուրքիայի առաջնորդը փորձում է  հանգստացնել Իրանին՝ վստահեցնելով, որ ճանապարհների բացումը չի վտանգի վերջինիս շահերը: «Օրը կգա, եւ մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչեւ Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»,- հայտարարել է Էրդողանը։ Հիշարժան է այն փաստը, որ, ի տարբերություն նախկին հայտարարությունների, էրդողանն այս անգամ չհնչեցրեց «միջանցք» եզրույթը, եւ դա հանդիպման ամենաէական ուղերձն էր:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը եւ խաղաղության ամրապնդմանը, սակայն Էրդողանի հորդորները, եթե դրանք անկեղծ են, պետք է ուղղված լինեն Ադրբեջանին: Այսօր պաշտոնական Բաքուն է պարբերաբար խախտում տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորող փաստաթղթի՝ նոյեմբերի 7-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Ենթադրել, որ այդ պայմաններում հնարավոր են հարաբերությունների կարգավորում եւ համագործակցության հաստատում, իրատեսական չեն: Անհնար է նաեւ Մեղրիով «միջանցք» հասկացության իրագործումը, այդ մասին մի քանի անգամ հայտարարել են ՀՀ իշխանությունները՝ շեշտելով, որ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը կարող է շահագործվել միայն Հայաստանի վերահսկողության ներքո սահմանային, մաքսային ընթացակարգերի բոլոր կանոններով, որոնք առկա են նաեւ ԱՊՀ երկրների միջեւ կնքված միջպետական հաղորդակցությունները կարգավորող պայմանագրերով: Հայկական կողմը կերաշխավորի հաղորդակցության ուղիների անվտանգությունն այնպես, ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգությունն են երաշխավորելու:

Էրդողանը նաեւ հայտարարեց, թե ամուր խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ բարենպաստ են, առավել քան երբեւէ: Սակայն հայկական կողմը միշտ շեշտել է, որ անհնար է տարածաշրջանում խաղաղության մասին խոսել առանց իրավիճակի հիմնական հարցի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի լուծման: Այս փուլում գոնե պետք է վերսկսվեն Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք թույլ կտան նախնական որոշակի երաշխիքներ ունենալ, որ արմատական հիմնախնդիրը դուրս կգա փակուղուց եւ լուծում կստանա: Տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության միակ գործոնն Արցախի կարգավիճակի հարցն է, դա հանրահայտ ճշմարտություն է, եւ դրա համար է պայքարում Արցախի ժողովուրդը, դրա մասին է խոսում առաջադեմ քաղաքակիրթ աշխարհը, ինչը երաշխավորվում է նաեւ գործող միջազգային իրավունքի նորմերով:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիակարգավիճակ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հայաստանը չպետք է վարի «միաբեւեռ» քաղաքականություն

Հայաստանը չպետք է վարի «միաբեւեռ» քաղաքականություն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist