Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Խաղաղասիրության նմանակում

Ժողովրդագրական գործիքը կարեւոր է քաղաքական հարցերում

Հոկտեմբերի 28, 2021
Տարածաշրջան
Խաղաղասիրության նմանակում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան մշտապես խոսել է նախապայմանների լեզվով. դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ ցամաքային սահմանի վերաբացման դիմաց Հայաստանից պահանջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Կարսի պայմանագրի (1921 թ.) վերահաստատում ամենաբարձր մակարդակով եւ Արցախի հայության ինքնորոշման իրավունքից հրաժարում՝ բնիկ հայկական տարածքը որպես Ադրբեջանի մաս ընդունելու պայմանով։ Մինչդեռ նկատենք, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը որեւէ իրավական, պատմական հիմքով չի կարող ընդգրկվել այսօրվա Ադրբեջանի կազմում։ Առավել եւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից չեն կարող հիմք ընդունվել խորհրդային շրջանի քարտեզները, միջազգային կոնվենցիաներն ապահովագրում են մեզ նաեւ ուժի կիրառման սպառնալիքի ենթարկվելուց, եւ հատկապես ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության եւ ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր:

Անցած տարի սանձազերծած պատերազմով եւ առայսօր շարունակվող ուժի ու ուժի սպառնալիքի միջոցով Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, բայց ինչպես սովորաբար լինում է, ախորժակն ուտելուց է բացվում, այս անգամ էլ նախապայմանները նոր դրսեւորումներ են ստանում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին ներկայացված նախապայմանների մասին բարձրաձայնվել է նաեւ Արցախից բռնազավթված Կովսականում Իլհամ Ալիեւի հետ համատեղ կայացած ասուլիսում՝ ընդգծվելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն խաղաղության հասնելու եւ հարաբերությունների երկար սպասված կարգավորման ուղղությամբ շարժվելու առումով այսօր մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբեւէ»։ Եվ միայն «սահմանները հստակեցնելու եւ փոխադարձաբար ճանաչելուց» հետո է հնարավոր համարում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։

Այստեղ, թերեւս, որեւէ նոր բան չկա, բացառությամբ այն մեկի, որ Էրդողանը վստահ հայտարարել է, որ «կգա մի օր, երբ կկարողանան դուրս գալ Զանգեզուրով եւ մեկնել Ստամբուլ, եւ տարածաշրջանի դիրքերը, որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոնի, կամրապնդվեն»։ Էրդողանը հավելել է, որ ենթակառուցվածքների, ճանապարհների ու երկաթգծերի զարգացումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլեւ ամբողջ տարածաշրջանին։ Ոչ մի խոսք Հայաստանի համար ակնկալվող օգուտների մասին. «ՀՀ»-ն բազմիցս անդրադարձել է այն ռիսկերին, որոնց կբախվի Հայաստանը Թուրքիայի տնտեսության առջեւ իր դռները լայն բացելու դեպքում։ Լրացուցիչ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխության հեռանկարը։ Այդ մասին եւս անդրադարձ է եղել ասուլիսում, մասնավորապես, Էրդողանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների հաջող վերակառուցման եւ կառուցման շնորհիվ այսպես կոչված՝ «իրենց հողերը լքած ադրբեջանցիները մոտ ապագայում կկարողանան վերադառնալ տարածաշրջանի իրենց տները»։ Սովորաբար քաղաքական զարգացումների համատեքստում ժողովրդագրական հարցերին բավարար ուշադրություն չի դարձվում, սակայն դրանք կարող են առանցքային եւ հիմնարար ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Ժողովրդագրական գործիքի կարեւորությունը Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են գիտակցում եւ այն կիրառել են տասնյակ տարիների, իսկ Թուրքիայի պարագայում՝ հարյուրամյակների ընթացքում։ Այս առումով չափազանց կարեւոր է ամեն գնով ապահովել արցախցիների ներկայությունն իրենց հայրենի հողի վրա, քանի որ առանց հայի ներկայության ինքնըստինքյան կփակվի Արցախի հարցը։ Այդպես էին փորձում թուրքերը փակել նաեւ Հայկական հարցը, այն է՝ ցեղասպանության ճանապարհով։

«Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծով նախատեսված է, որ Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանության եւ անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն 4.489 մլրդ մանաթ կամ 2.642 մլրդ դոլար։ Հայաստանի հաջորդ տարվա պետբյուջեի ծախսերով պաշտպանության ոլորտին հատկացվելու է բյուջեի ծախսերի 15.8 տոկոսը կամ մոտ 347 մլրդ դրամ կամ 722 մլն դոլար: Դրանից 340 մլրդ դրամը ռազմական պաշտպանության պլանավորված ծախսերն են, մնացածն ուղղվելու է պաշտպանության ոլորտում հետազոտական եւ նախագծային աշխատանքներին:

2020 թ. էլ Ադրբեջանը կտրուկ ավելացրել էր իր ռազմական ծախսերը, մինչդեռ Հայաստանի պաշտպանական բյուջեն կրճատվել էր։ Այս մասին ապրիլին հրապարակված զեկույցում նշել էր սպառազինությունների շուկայի զարգացումը մշտադիտարկող եւ վերլուծող ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI)։

«2020 թ. Ադրբեջանը 17 տոկոսով ավելացրել է իր ռազմական ծախսերը, ինչը 2020 թ. ամենամեծ աճն էր Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ։ Այս աճի հիմնական շարժիչ ուժը Հայաստանի հետ հակամարտությունն էր Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- նշում են SIPRI-ի փորձագետները՝ հավելելով, սակայն, որ հակամարտության մյուս կողմը՝ Հայաստանը, 2020 թ. ոչ միայն չի ավելացրել պաշտպանական ծախսերը, այլեւ կրճատել է դրանք 2.6 տոկոսով։

2020 թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 238 միլիոն դոլար, որի արդյունքում ռազմական ծախսերի աճով աշխարհում զբաղեցրել է 11-րդ տեղը։ SIPRI-ի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Հայաստանի 2020 թ. պաշտպանական բյուջեն գրեթե չորս անգամ ցածր է եղել Ադրբեջանի ռազմական բյուջեից եւ կազմել է 638 միլիոն դոլար։ Թուրքիայի ռազմական ծախսերը 2020 թ. կազմել են 17 միլիարդ 700 միլիոն դոլար։ Թեեւ զենքի եւ այլ ռազմական կարիքների համար Թուրքիայի ծախսերը նվազել էին 5 տոկոսով, սակայն բացարձակ թվերով՝ Թուրքիան շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում։ Բավական է նշել, որ 2011-ից ի վեր Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 77 տոկոսով։ «Աճի տեմպերն արագացել են 2015-ից ի վեր, երբ Թուրքիան սկսեց շատ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել»,- նշել են Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետները։

Հասկանալի է, որ նման մեծ տեմպերով զինվող երկիրը բնավ չի պատրաստվում խաղաղության։ Գերռազմականացված հարեւանների շրջապատում Հայաստանին այլ բան չի մնում, քան դառնալ անառիկ «ամրոց-պետություն»՝ զինված գերժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով, հայ ինժիներական մտքի թռիչքով եւ, իհարկե, ժողովրդագրական աճով։

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԹուրքիակարգավիճակՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը

Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը

Նրան գնահատում են եւ օգնում

Նրան գնահատում են եւ օգնում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist