Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առաջնայինը Արցախը հայկական պահող կարգավորման հասնելն է

Անվտանգության գոտու հարցերը պետք է հանրային քննարկումների առարկա դառնան

Նոյեմբերի 4, 2021
Տարածաշրջան
Առաջնայինը Արցախը հայկական պահող կարգավորման հասնելն է
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի քանի օրից լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի մեկ տարին, որի հետեւանքով Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքի 70 տոկոսը, ինչպես նաեւ առայսօր չի իրականացվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումն ու վերադարձը։ Մտահոգիչ է, որ մինչ օրս արցախյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու հետպատերազմյան իրավիճակին։ Հասկանալի է, որ նման այց կազմակերպելու հարցում խոչընդոտներ է ստեղծում Բաքուն, սակայն դրանք պետք է եւ կարելի է հաղթահարել նախեւառաջ հանուն Արցախում ապրող մարդկանց։

Մինսկի խմբի ձեւաչափով խնդրի կարգավորման կարեւորության մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը։ Նա Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ առցանց հանդիպումից հետո գրառում է արել՝ մասնավորապես նշելով, որ «քննարկել են Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը», ինչպես նաեւ հավելել, որ ԱՄՆ-ը պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ «Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար»։ Չափազանց կարեւոր է այն արձանագրումը, որ ներկայումս առաջնային եւ առանցքային խնդիրներից է հակամարտության այնպիսի կարգավորման հասնելը, որը կնպաստի Արցախը հետագայում եւս հայկական պահելուն։ Դրա առաջին գրավականը հայ ազգաբնակչության ներկայությունն է իր պատմական հայրենիքում։ Այդ համատեքստում պետք է ընդունել նաեւ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը, քանի որ Ադրբեջանը ջանք չի խնայում պատերազմի սպառնալիքի եւ մայր Հայաստանի հետ կենսական կապը վտանգելու ճանապարհով հասնել Արցախի հայաթափմանը։

Ի դեպ, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում եւս կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացի վերականգնումը։ Ընդգծվել է նաեւ հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Արայիկ Հարությունյանը, իր հերթին, նշել է, որ «Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն, պահպանվում է, միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում են որպես միջնորդ լինել, եւ օրակարգում ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման անմիջական հետեւանքներից է այն, որ այսօր վտանգված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության իրավունքները։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը պատրաստել է արտահերթ զեկույց, որում բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ցույց տվել կապն ադրբեջանական իշխանությունների քաղաքականության եւ շարունակվող խախտումների միջեւ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության գոտու ստեղծման հրատապ անհրաժեշտությանը՝ որպես Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք: ՄԻՊ-ը հույս է հայտնել, որ անվտանգության գոտու հարցերը կդառնան հանրային քննարկումների առարկա։

Յուրաքանչյուր որոշման հետեւում մարդ է կանգնած իր հիմնարար իրավունքներով, որոնց չպահպանումը հանգեցնելու է մարդկանց կյանքի, առողջության, գույքի հետ կապված իրավունքների ոտնահարման։ Ըստ Թաթոյանի՝ մենք պետք է միջազգային կառույցներում պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքները, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կետ առ կետ, քայլ առ քայլ արձանագրվեն ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից առայսօր շարունակվող հանցագործությունները։ «Բազմաթիվ այցեր ենք իրականացրել Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, նաեւ մեկ տարվա անդադար մոնիտորինգ է իրականացվել Սյունիքում եւ Գեղարքունիքում, ներկայացվել են բոլոր օբյեկտիվ վտանգները, պրոյեկտված են բոլոր ադրբեջանական դիրքերը, տեղակայումները։ Հիմնավորել ենք ադրբեջանական հանցավոր, հաճախ ահաբեկչական բնույթի արարքները եւ ցույց տվել ադրբեջանական իշխանությունների հակահայ քաղաքականության եւ շարունակվող խախտումների միջեւ կապը։ Ըստ այդմ՝ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի դրոշները, զինված ուժերը, դիրքերը հեռացվեն մեր համայնքների անմիջական հարեւանությունից եւ համայնքներն իրար կապող միջհամայնքային ճանապարհներից։ Դա պետք է իրականացվի ոչ թե մեր հաշվին, ադրբեջանական զինված ուժերը պետք է հեռանան, քանի որ նրանց բոլոր տեղակայումներն անօրինական են՝ առանց որեւէ բացառության, նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ ճանապարհներին՝ պատերազմի սպառնալիքի ներքո»,- մանրամասնեց Թաթոյանը՝ շեշտելով, որ սահամագծման եւ սահմանազատման բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ։ Ավելին՝ կան դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը, մինչդեռ միջազգային իրավունքի հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության կանոններին եւ չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը։

Մեր բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում, ունենք բնակավայրեր, որտեղ մի քանի մետրից այն կողմ մարդկանց տներն են, մի՞թե մենք նոր խախտումներ պետք է ունենանք, նոր տեղահանվածներ։ Դրա համար հիմնավորված է նրանց (խմբ.-ադրբեջանական զինված ուժերի) հեռացումը հայկական տարածքներից։ Այս ամենը հաշվի առնելով՝ Արման Թաթոյանն ընդգծում է, որ ՀՀ պետական սահմանի մասին օրենքով նախատեսված սահմանային գոտու ստեղծումը չի կարող իրականացվելՀայաստանի հաշվին։

Դատապարտելի է նաեւ այն, որ մարդու, ինչպես նաեւ երեխաների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերն այսօր չեն գտնվում համապատասխան միջազգային կառույցների ամենօրյա ուշադրության ներքո։ Ինչպե՞ս կարող է երեխան մեծանալ մի միջավայրում, որտեղ գտնվում են երեք պետությունների զինված ուժեր. խոսքը վերաբերում է Սյունիքի որոշ բնակավայրերին, որոնց անմիջական հարեւանությամբ տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, ռուս սահմանապահները, ինչպես նաեւ հայ մարդու անվտանգությունն ու անդորրը պաշտպանող Հայոց բանակի զինվորները։

Մանրակրկիտ ուսումնասիրելով արխիվային փաստաթղթերն ու քարտեզները՝ ակնհայտ է դառնում, որ սկսած 1920-ական թվականներից՝ ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են էթնիկ գործոնը տարածքներ բռնազավթելու համար։ Սակայն ինչ-որ ժամանակ կովկասյան թաթարների կողմից հայկական հողերի վրա բնակություն հաստատելն այդ տարածքները չի դարձնում նրանցը։

Թեգեր: ԱրցախԵԱՀԿ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատերազմի պատճառով կրճատվել են ցանքատարածքները

Պատերազմի պատճառով կրճատվել են ցանքատարածքները

Նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist