Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ

Ուրիշների ցանկությամբ, բայց միայն սեփական շահերի տրամաբանությամբ

Նոյեմբերի 5, 2021
Տարածաշրջան
Հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կատարելով անգլոսաքսոնական ուժերի ցանկությունը՝ Թուրքիան սոսկ կամակատար չէ, այլ դրան համապատասխանեցնում է իր հետաքրքրությունները եւ ձգտում օգուտ ստանալ ամեն ինչից: Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից դուրս մղելու իր քաղաքականության մեջ նա խորհում է միայն տարածաշրջանը սեփական վերահսկողության տակ վերցնելու մասին եւ իր գործողությունները պլանավորում է այդ տրամաբանությամբ:

Անցումը լատինական այբուբենին ոչ միայն ռուսական աշխարհից Կենտրոնական Ասիայի երկրների դուրսբերում է նշանակում, այլ նաեւ ռուսաց լեզվի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության միջոցի վերջնական մերժում: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխանն ակնհայտ է, թե առօրյա կյանքում ինչ լեզվով են շփվելու ղազախներն ու ուկրաինացիները, ուզբեկներն ու բելառուսները, տաջիկներն ու մոլդովացիները։ Ճիշտ է՝ ոչ մի: Սա հետխորհրդային տարածքի, Ռուսական կայսրության ժառանգության վերջնական ոչնչացումն է եւ ամբողջ եվրասիական տարածքի բաժանումը փոքր անօգնական պետությունների՝ առանց հարյուրամյակներով միավորվելու հնարավորության։ Բայց հարեւանները՝ ղազախներն ու ուզբեկները, տաջիկներն ու ղրղզները, թուրքմեններն ու կարակալպակները ստիպված կլինեն միմյանց հետ շփվել։ Հենց այստեղ է, որ օգնության կհասնի թուրքերենը, եւ կարեւոր չէ, որ այն նույնիսկ ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը չէ: Թուրքերենը պարզապես կմիավորի մարդկանց։ Դա արդեն ոչ թե զանգակ է Ռուսաստանի համար, այլ ուժեղ զանգ. թյուրքալեզու պետությունների խորհրդի նոյեմբերյան գագաթնաժողովում այդ խորհուրդը կարող է վերածվել Թյուրքալեզու պետությունների միության՝ նրան Թուրքմենստանի միանալուց հետո։ Դա եւս մեկ քայլ է Մեծ Թուրանի ստեղծման ուղղությամբ։ Եվ եթե նույնիսկ հիմա նման բան տեղի չունենա, պարզ է, որ դա ընդամենը ժամանակի հարց է։

Թուրքմենստանը պատրաստ է միանալ թյուրքական խորհրդին, եթե հատուկ կարգավիճակ ստանա, ինչը, սակայն, նախատեսված չէ այդ կառույցի կանոնադրությամբ: Սակայն կասկած չկա, որ կստանա, ինչպես իր երկրի համար ժամանակին ԱՊՀ-ում համանման կարգավիճակ ստացավ երկրի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովը: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը լոբբինգ են իրականացրել, որպեսզի Թուրքմենստանը միանա թյուրքական խորհրդին:

Իհարկե, սա հազվադեպ միասնություն է: Ռուսական նման բնույթի առաջարկները հատուկ էնտուզիազմով չեն ընդունվել ու ընդունվում: Եվ հենց այսպես են փլուզվում կայսրությունները: Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ ու, ցավոք, զգալի արդյունքներով՝ հօգուտ Անկարայի: Իսկ Մոսկվան քնած է, ինչը զարմացնում է ոչ միայն նույն տարածքի երկրներին, այլեւ նույն ռուսական քաղաքական տարբեր շրջանակների: Եվ այս իրավիճակում Թուրքիան լցնում է տարածաշրջանում առաջացած դատարկությունը, քանի որ ռուսական ինտեգրացիոն նախագծերը պարզապես չեն գործում: Թուրքիան կայսրություն կառուցելու նոր հնարավորություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի ու Հայաստանի հաշվին: Եվ պատահական չէ, որ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիան ամեն բան արեց, որպեսզի Ադրբեջանն առավելության հասնի: Թուրքիան արդեն մտնում է Կասպից ծով: Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ կնքված Շուշիի պայմանագիրը նախատեսում է ռազմական այնպիսի համագործակցություն, որը Թուրքիայի համար բացում է դեպի Կասպից ծով տանող ճանապարհը: Եվ շուտով թուրքական ռազմաբազաները կհայտնվեն Կասպից ծովում, իսկ դրանք պարզապես կլինեն ՆԱՏՕ-ի ռազմաբազաները:

Հասկանալի է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները «չեն այրվում ցանկությամբ»՝ ընդգրկվելու պետական նոր կազմավորման մեջ, սակայն չի կարելի մոռանալ, որ Կենտրոնական Ասիայի երկրներից շատերը պարտք են Չինաստանին ու ոչ մի հնարավորություն չունեն ինքնուրույն ազատվելու պարտքային այդ սարդոստայնից:

Ոչ թյուրքալեզու Տաջիկստանի հետ կապված հարցը կարելի է լուծել բարիդրացիական ճանապարհով՝ տալով նրան դիտորդի կամ «լավագույն ընկերոջ» կարգավիճակ՝ միավորման անդամի իրավունքներով: Վիզաների չեղարկումը Տաջիկստանի քաղաքացիներին հնարավորություն կտա մեկնել Թուրքիա՝ գումար վաստակելու համար: Իսկ ազգությամբ տաջիկ աշխատանքային միգրանտները տարեցտարի իրենց ավելի վատ են զգում Ռուսաստանում, ուզբեկների մեծ մասն արդեն չի տիրապետում ռուսերենին: Ղազախստանում ու Ղրղզստանում թուրքական դպրոցները ռուսականների բացակայության ֆոնին շատ տարածված են:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հոդվածում, որը «Defense One»-ում հրապարակվել է 2021 թ. հոկտեմբերի 17-ին, ասված է, որ թուրքական ռազմական ներկայությունն օգնել է փոխել ուժերի հարաբերակցությունը Մեծ Եվրասիայում՝ հօգուտ անդրատլանտյան միավորման, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն ընդհանուր հետաքրքրություններ ունեն, այդ թվում՝ Ասիայում ու Սեւ ծովի ավազանում:

Այս ֆոնին Ղրղզստանի կողմից թուրքական անօդաչու սարքերի ձեռքբերումը պարզ առեւտրային գործարք չէ, իսկ լեզվային պարեկությունը Ղազախստանում՝ մեկ անձի նախաձեռնություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները՝ վերանայելու համաշխարհային քաղաքականության հիմքերը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, հաստատում են թուրքական ղեկավարության անզուսպ հավակնությունները, մի շարք երկրների դեսպաններին Թուրքիայից վտարելու սպառնալիքն ազդանշան էր իսլամական աշխարհին, որ Արեւմուտքի հետ դաշինքը չի ազդի Թուրքիայի՝ որպես իսլամական գերտերության դիրքավորման վրա։

Բայց կենտրոնասիական հանրապետությունները կարո՞ղ են լրջորեն վստահել Անկարային, երբ նա մի կողմից համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ԱՄՆ քաղաքականության վարողն է։ Օգտագործել ՆԱՏՕ-ի հնարավորություններն ու «հովանոցը»՝ առաջ մղելու սեփական շահերը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրասիայում եւ միեւնույն ժամանակ «պերսոնա նոն գրատա» հայտարարել ՆԱՏՕ-ի առանցքային երկրների դեսպանների՞ն։ Նման անհամապատասխանությունների ցանկը բավական մեծ է։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենք պետք է որոշեն, թե ինչ ճանապարհ ընտրեն, որ լեզուն ընտրեն միջէթնիկական հաղորդակցության համար առօրյա կյանքում եւ որ քաղաքակրթական պարադիգմում տեսնեն իրենց երեխաների ապագան:

Թուրքիայի ներթափանցումը Կենտրոնական Ասիա տեղի է ունենում Ռուսաստանի պասիվության պատճառով։ Տարածաշրջանում նրա ռազմական ներկայությունն ամրացված չէ այլ հարցերի շուրջ համագործակցության հստակ վեկտորով։ Վրդովմունքն ու թյուրըմբռնումը կուտակվում են ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրների վերնախավում, այլեւ սովորական մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց ապագայի հարցի պատասխանը ռուսական աշխարհի ուղեծրում գտնվելու հեռանկարի համատեքստում։ Մինչդեռ Թուրքիան առաջարկում է հստակ քաղաքականություն եւ հեռանկարներ, թեեւ զարդարված կեղծիքներով ու քարոզչությամբ: Կենտրոնական Ասիայի թուրքացումից հետո թուրքերի հայացքն անխուսափելիորեն կուղղվի դեպի Ռուսաստանի համապատասխան շրջաններ, ինչը բացասական հետեւանքներ կառաջացնի առաջին հերթին ռուսական պետության համար։

Թուրքիան ճիշտ դասեր է ստացել եւ դրանք կիրառում է գործնականում: Ռոմանագերմանականի նկատմամբ անգլոսաքսոնական աշխարհի հաղթանակում հսկայական դերը պատկանում է ոչ միայն փողին, այլեւ Հոլիվուդին, մարդիկ ցանկանում են հավատալ հեքիաթին։ Մի խոսքով՝ Թուրքիայի խաղը վարվում է անհրաժեշտ բոլոր որակներով։ Թուրքիան դրան հասնելու նպատակ ու կամք ունի։ Իսկ Ռուսաստա՞նը…

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները

Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist