Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները

Հայ ռազմագերիների վերադարձ, սահմանների ճշգրտում եւ ճանապարհային խնդիրների արդարացի լուծում

Նոյեմբերի 5, 2021
Տարածաշրջան
Տարածաշրջանի երկրների համագործակցության նախադրյալները
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
935
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հռոմում կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ձեռնարկած «3+3» ձեւաչափի աննախադեպ լոբբինգին հետեւեց ՌԴ-ի արձագանքը: Իրականում համագործակցության այդ ձեւաչափի մասին խոսելու Թուրքիայի ձգտումներն առաջին հերթին պետք է դիտարկել Անդրկովկասում սեփական դերակատարության մասին բարձրաձայնելու եւ շեշտադրելու միտման համատեքստում: Երկրորդ՝ նման ձեւաչափի՝ սեփական «քավորության» մասին անընդհատ շեշտելով այս երկիրն անհաջող փորձեր է անում տարածաշրջանում հաշտարարի եւ խաղաղասերի վարկանիշ ձեւավորել, ինչի մասին ամենեւին չեն խոսում այդ երկրի գործնական քայլերը:

Առանց «3+3» ֆորմալացված ձեւաչափի էլ եթե հաջողվի տարածաշրջանում հաղորդակցության ուղիները բացել, ապա տեղի երկրներն ինքնաշխատ ձեւով կսկսեն համագործակցել՝ անկախ այն բանից, թե դրան ինչ անվանում կտրվի, կամ թե առաջին անգամ այդ մասին Անկարան է խոսել, թե Ռուսաստանը: Թուրքիան G20-ում  «3+3» ձեւաչափի մասին բարձրաձայնելով` ընդամենը հիշեցնում էր իր մասին որպես գործոն եւ Անդրկովկասում իր նորահայտ ներկայությունն էր, այսպես ասած, ամրագրում: Պատահական չէր, որ էրդողանը 6-ի այդ ձեւաչափի մասին փորձել է խոսել բոլոր կարեւոր՝ եւ՛ Ջո Բայդենի, եւ՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումներում:

Ռուսաստանին «3+3»-ը, իրոք, անհրաժեշտ է: Այն առաջին հերթին Վրաստանի հետ հարաբերությունները տեղից շարժելու միջոց է: ՌԴ-ն հայտարարում է, որ Վաստանի հետ հարաբերություններում «սառույցի հալչելն» ավելի շատ ձեռնտու է Վրաստանին, սակայն Հնդկաստանի եւ Իրանի կողմից առաջ քաշվող Հարավ-Հյուսիս առեւտրատնտեսական ուղուց լիարժեք օգտվելու համար Վրաստանի հետ Աբխազիայով անցնող երկաթգծի բացումը Մոսկվայի համար անհրաժեշտություն է: Այդ կարեւորագույն հաղորդակցության ուղու լիարժեք գործարկման համար Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցության բացումը բխում է նաեւ Վրաստանի շահերից, քանի որ տվյալ հարցում վատագույն զարգացման սցենարով Հարավ-Հյուսիսը կարող է Ռուսաստանին միանալ Ադրբեջանի երկաթուղային կապով՝ շրջանցելով Վրաստանը:

Այս իրողությունների պայմաններում լիովին ընկալելի էր «3+3» ձեւաչափի վերաբերյալ ՌԴ-ի արագ արձագանքը, որն արվեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով: «Մենք կողմ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների առաջարկին տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3»: Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձեւաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա հարցերին, այնպես էլ նոր մարտահրավերներին:

Որքան էլ հակասական հնչի, բայց ստեղծված աշխարհաքաղաքական քարտեզում «3+3» ձեւաչափը ձեռնտու չէ հենց դրա մասին առաջինը բարձրաձայնածներին՝ Թուրքիային եւ Ադբեջանին, քանի որ այդ դեպքում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծով Արեւելք-Արեւմուտք առեւտրատնտեսական ուղուն առնվազը լուրջ մրցակից է դառնալու Թուրքիան եւ Ադրբեջանը շրջանցող Հարավ-Հյուսիս ճանապարհը: Թերեւս, սրանով կարելի է բացատրել Անկարայի խրախուսմամբ Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքը, մասնավորապես՝ ՀՀ ինքնիշխան տարածքում նրա զորքերի գտնվելու փաստը եւ եռակողմ հայտարարության հիմնական կետերի՝ նաեւ ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջի չկատարումը:

Միանշանակ է, որ վեց երկրների համագործակցության ձեւաչափի գործարկմանը «խանգարում» են առաջին հերթին Արցախի կարգավիճակի հարցը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այս առումով Մարիա Զախարովան հայտնել է, որ գործընթացները շարունակվում են բոլոր ուղղություններով, եւ ամենօրյա աշխատանք են ապահովում ընդունված փաստաթղթերի իրականացման համար:

Այսօր Հայաստանի օրակարգում առաջնային են ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի որոշման եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: «Շարունակվում են շփումներն ԱԳՆ-ի, ՊՆ-ի, սահմանապահ ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերի կանխման նպատակով: Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- Ռուսաստանի դիրքորոշումը եւ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը ներկայացրել է Մ. Զախարովան:

Սրանով նաեւ Ռուսաստանն է արտահայտում Հայաստանի դիրքորոշմանը համընկնող կարծիք, ըստ որի՝ պետք է առաջնային լուծվեն Հայաստանի եւ Արցախի շուրջ առկա հրատապ խնդիրները՝ բացվեն այդ երկրներով անցնող հաղորդակցության ուղիները, սկսվեն Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ քաղաքական քննարկումները, եւ դրանից հետո նոր խոսվի «3+3» ձեւաչափի մասին, քանի որ միայն այդ հարցերում առաջընթացը վերջինիս համար բավարար պայմաններ կնախանշի:

Թեգեր: ԱնդրկովկասԹուրքիաՄարիա ԶախարովաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հավատա՞լ, թե՞ մտածել, կանխարգելել, գործել

Հավատա՞լ, թե՞ մտածել, կանխարգելել, գործել

Արարատի ուխտավորը

Արարատի ուխտավորը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist