Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Մոսադի» նախկին պաշտոնյայի բացահայտումը

Ճի՞շտ է, արդյոք, որ 24 տարի նաեւ Իսրայելն է պատրաստել Ադրբեջանի բանակը

Նոյեմբերի 6, 2021
Տարածաշրջան
«Մոսադի» նախկին պաշտոնյայի բացահայտումը
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում ու Ադրբեջանում առանձին-առանձին, ինչպես նաեւ համատեղ իրականացվող զորավարժությունները վերջին մեկ տարում անընդհատ հաջորդում են մեկը մյուսին, եւ տպավորություն է ստեղծվում, թե այդ երկրներն այդպես էլ դուրս չեն եկել արցախյան 44-օրյա պատերազմից: Այս օրերին էլ հերթական ծովային զորավարժություններն են անցկացվում Միջերկրական ծովում: Այն պատասխանն էր շաբաթներ առաջ Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի միջեւ համաձայնագրի ստորագրմանը, որով վերջիններս պարտավորվել են համագործակցել Միջերկրական ծովում` թուրքական ծովային սահմանների մոտակայքում:

Կազմակերպած հերթական ծովային զորավարժություններին մասնակցում են շուրջ 35 նավ եւ 5000 զինծառայող, ռազմածովային պարեկային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ծովային-հետեւակային ստորաբաժանումներ, ստորջրյա հարձակման եւ ռազմածովային ուժերի ստորջրյա պաշտպանության օպերատիվ խմբեր, գրոհային եւ ցամաքային ուժերի ընդհանուր նշանակության ուղղաթիռներ: Ինչպես եւ սպասվում էր, ռազմական միջոցառմանը մասնակցում են նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերը՝ առայժմ մեկ նավով եւ դրա անձնակազմով: Թուրքիան ծովային զորավարժություններին ներգրավել է նաեւ F-16 ինքնաթիռներ:

Խոսուն է նաեւ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված երկրների ցանկը: Դրանում աֆրիկյան եւ ասիական 8 երկրի թվում նաեւ Պակիստանն ու Ուկրաինան են: Թուրքիան արդեն չի էլ թաքցնում իր հակառուսական կեցվածքը եւ ռուսամետ Դոնբասի դեմ Ուկրաինայի ռազմատենչ հայտարարությունների, գործողությունների հրահրողներից ու հովանավորողներից է: Չի բացառվում, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնի նաեւ Ուկրաինան, այն դեպքում, երբ այդ երկրների ռազմածովային ուժերը համագործակցության հարուստ փորձ ունեն Սեւ ծովում՝ նաեւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններն արդեն օրինաչափություն են դարձել: Այս անգամ Թուրքիան վարժեցնում է Ադրբեջանի ռազմածովային ուժերը, որոնք տեղակայված են միայն Կասպից ծովում: Այստեղ Թուրքիան Ադրբեջանի հետ ցանկանում է հակակշռել Իրանին եւ Ռուսաստանին:

Պարզվում է, որ Կասպից ծովում Ադրբեջանի ռազմական ներկայությունն ավելացնելու նպատակ հետապնդող աջակցություն է ցուցաբերում նաեւ Իսրայելը: «Մոսադի» նախկին բարձրաստիճան աշխատակից եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը «Jerusalem Post»-ին տված հարցազրույցում գաղտնազերծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների համար 146 վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, այդ թվում նաեւ` մի քանի ամենամյա գաղտնի համատեղ զորավարժություններ Կասպից ծովում:

Ուզի Արադը փաստացի հայտարարում է, որ նաեւ Իսրայելն է Ադրբեջանի բանակը նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած աննախադեպ ռազմական ագրեսիային: Նրա խոսքերով՝ վերջին 24 տարվա ընթացքում ավելի քան 50 իսրայելցի բարձրաստիճան զինվորականներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել ու կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը։ Ըստ նրա՝ «Մոսադի» սպաների՝ ԿՀՎ-ի եւ ՀԴԲ-ի գործակալների հետ միասին տեղակայումն Ադրբեջանի անվտանգության ծառայության շենքի նույն հարկում նախադեպը չունի որեւէ այլ երկրում։

Վերեւում նախանշված միտումները փաստում են, որ Ադրբեջանն անվտանգային բոլոր բաղադրիչներով վաղուց արդեն դուրս է ՌԴ ազդեցության ոլորտից, միակ ուղղությունը սպառազինությունն է, որն էլ 44-օրյա պատերազմից հետո էականորեն կրճատվել է՝ ոչ միայն Իսրայելից եւ Թուրքիայից, այլեւ Պակիստանից ռազմամթերքի գնման ֆոնին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանում նախկինում եղած եւ արցախյան պատերազմից հետո կտրուկ մեծացած արտաքին նախապատվությունների վեկտորների փոփոխությունը տարածաշրջանում լուրջ գնահատման տեղիք պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, իսկ Իրանն այդ միտումը վաղուց է արձանագրել եւ դիտարկել իր անվտանգային հայեցակարգում:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԹուրքիաԻսրայել
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Հայի էությամբ հրեան»

«Հայի էությամբ հրեան»

Հայրենասեր ու հայրենապաշտ հայորդին

Հայրենասեր ու հայրենապաշտ հայորդին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist