Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը գործում է Արցախի շուրջ ձեւավորված ստատուս-քվոյի դեմ

Շուշիից արձակված կրակոցները Ռուսաստանի ուղղությամբ էին

Նոյեմբերի 10, 2021
Տարածաշրջան
Ադրբեջանը գործում է Արցախի շուրջ ձեւավորված ստատուս-քվոյի դեմ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
342
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարեւանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված կրակոցներն առաջին հերթին այնտեղ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի հերթական փուլի ավարտը տոնող Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պատասխանն էին Ռուսաստանին:

Դեպքից ընդամենը երեք օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր Սերգեյ Լավրովի ուղերձը, որում ասվում էր, թե եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուն եւ Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։  Դրանով Մոսկվան դիվանագիտական լեզվով ասել էր, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում չէ, Սյունիքի հարավով միջանցք չի լինելու, եւ դրանք ուղիղ պատասխաններ էին Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ հակառակի մասին ոչ թե սոցցանցերում է ասվում, այլ հենց Իլհամ Ալիեւի շուրթերով:

Այդ հայտարարությունից երեք օր հետո Շուշիի մոտ արցախցի խաղաղ աշխատավորներին գնդակահարելը, այն դեպքում, երբ այնտեղ էին Իլհամ Ալիեւը եւ 44-օրյա պատերազմի ելքն ապահոված Թուրքիայի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, չէր կարող պատահականություն լինել: Մյուս կողմից էլ` կրակոցները հնչեցին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի հաջորդ օրը, որի ժամանակ նա մասնավորապես ասել էր. «Հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաեւ մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»: Շուշիից կրակոցներով Ալիեւը ցինիկաբար հաստատեց ՀՀ վարչապետի հնչեցրած դատողությունը, հետեւաբար՝ տրամաբանական հարց է ծագում, թե նման վարքագիծ որդեգրած թյուրքական պետությունների հետ ինչպե՞ս է հնարավոր լինելու խաղաղ համակեցությունը, ավելին` հաղորդակցության ուղիների բացումը…

Բոլոր դեպքերում, այդ միջադեպն ավելորդ անգամ աշխարհին ի ցույց դրեց Ադրբեջանի իրական դեմքը, նրա առաջնորդի խոսքի եւ գործի հակադրությունը: Մյուս կողմից էլ միջադեպը հիշեցրեց դեռ խորհրդային տարիներին արձանագրված մի քանի նման դեպքեր, որոնք կատարվել էին բարբարոսական ծիսակարգի շրջանակներում, երբ տոների ժամանակ մարդկանց էին զոհաբերում:

Արցախի բնակիչները գնդակահարվել են այն դեպքում, երբ նախօրոք ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների բանակցությունների արդյունքում թույլտվություն էին ստացել շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես նախորդ նման միջադեպերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում պաշտոնական Բաքուն որեւէ պարզաբանում, առավել եւս մեղավորներին պատժելու փաստեր չի ներկայացնի: Այն Արցախի պաշտպանության բանակին բոլոր անհրաժեշտ հիմքերը տալիս է Ադրբեջանին համարժեք եւ ոչ համարժեք պատասխան տալու իրավունք վերապահել, նաեւ՝ ադրբեջանական զինուժի կողմից ԱԹՍ-ներով հարվածելու դեպքում:

Այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում էր անզեն աշխատավորներին, Իլհամ Ալիեւը նույն Շուշիում, Թուրքիայի ՊՆ ղեկավարի ոգեւորող հայացքի ներքո, հայ ժողովրդին սպառնում էր «երկաթե բռունցքով»՝ իր խոսքում նրա մասին անընդհատ օգտագործելով «թշնամի» ձեւակերպումը: Այլ կերպ ասած՝ հայատյացությունը նույն ոգով պատերազմից հետո էլ շարունակում է քարոզվել նաեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մակարդակով, եւ այդ պայմաններում անթույլատրելի է խոսել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ համակեցության մասին: Հային հիմնական թշնամի համարելու գաղափարով դաստիարակված եւ մեծացած յուրաքանչյուր ադրբեջանցի հայի հետ ամեն մի հանդիպման ժամանակ պետք է նրա մեջ տեսնի միայն թշնամուն, հետեւաբար, Արցախի ու Հայաստանի շփման գծում նման միջադեպերն անթիվ են լինելու, էլ չենք խոսում երկրների միջեւ հաղորդակցության ուղիների բացման հեռանկարի մասին: Քանի դեռ Ադրբեջանը պետական մակարդակով չի դադարեցրել հակահայ քարոզը, հայկական պետությունները պետք է պատրաստ լինեն եւ դիտարկեն հնարավոր բոլոր անցանկալի ու նման վտանգ ունեցող զարգացումները:

Շուշիի դեպքն ավելորդ անգամ փաստեց, որ տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատման դեմ հանդես են գալիս բացառապես Ադրբեջանը եւ նրան հովանավորող «ավագ եղբայրը»: Նման միջադեպերով Ադրբեջանն Արցախի պաշտպանության բանակին հրահրում է պատասխան գործողությունների, ինչը կարող է արագ վերածվել լայնածավալ բախման, այն դեպքում, երբ շփման գծի երկայնքով կանգնած է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որը նման զարգացումների դեպքում չի կարող չներքաշվել դրանց մեջ՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Հետեւաբար՝ միանշանակ է, որ Ադրբեջանը գործում է բացառապես Արցախի շուրջ ստեղծված ստատուս-քվոյի, այն է` ռուսական խաղաղապահ առաքելության խաթարման ուղղությամբ:

Այնպես չէ, որ հայկական կողմին բավարարում է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքների օկուպացված վիճակը, բայց այստեղ խնդիր է դրված հարգել ՌԴ-ի` հրադադարի պահպանման երաշխավորի եւ խաղաղարարի ջանքերը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախթշնամիխաղաղապահ ուժերՇուշիՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը պե՛տք է շարունակի միջուկային էներգետիկայի ճանապարհը

Հայաստանը պե՛տք է շարունակի միջուկային էներգետիկայի ճանապարհը

Հոբելյանական ցերեկույթ

Հոբելյանական ցերեկույթ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist