Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ակտիվանալ

Կարեւորվել է սոցիալ-տնտեսական եւ հումանիտար խնդիրների լուծումը

Նոյեմբերի 12, 2021
Տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ակտիվանալ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
318
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ կանցկացնեն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները։ Նախատեսվում է, որ «2+2» ձեւաչափի շրջանակներում արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։

Հայտնի է, որ չորեքշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ովքեր Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Առանձին հանդիպումներից հետո տեղի է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո: Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ ամրապնդելու կողմերի միջեւ երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ եւ տեւական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին եւ դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։ Ռուսաստանն իր հերթին կարեւորել է հնարավորինս շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական ձեւաչափով այցերի վերսկսումը դեպի Արցախ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ կարեւոր է շարունակել ջանքերը «եռյակի» գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից հնչած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Մինսկի խմբի օրակարգում միայն սոցիալ-տնտեսական եւ հումանիտր խնդիրների լուծումն է, մինչդեռ առաջնայինը եղել եւ պետք է մնա Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել Արցախում ապրող հայերի ֆիզիկական անվտանգությունը։ Ավելին՝ առնվազն երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներն իրականացրել են ուղիղ կրակահերթեր։ Հրաձգությունը տեղի է ունեցել իբր այս տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ «նպատակ ունենալով կատարելագործել գործնական հմտությունները եւ զարգացնել անձնակազմի դաշտային հմտությունները»։ Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ հարվածներով ոչնչացրել են մոդելավորված հակառակորդի թիրախները եւ հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուժի եւ ուժի սպառնալիքի բացահայտ ցուցադրում, ինչը արգելված է միջազգային իրավունքների կոնվենցիաներով։ Այս հարցերը պետք է բարձրացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։

Հատկանշական է, որ օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպմանը նշել էր, թե անցած տարվա աշնանը Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։ Միաժամանակ, թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հաշվի առնել նոր իրողությունները «տեղում» եւ վերլուծել արցախյան հակամարտության կարգավորման գործում միջազգային միջնորդների երկարաժամկետ ջանքերի արդյունավետության բացակայության պատճառները։ Դրանով Թուրքիան փորձում է իր պայմանները եւ խաղի կանոնները պարտադրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Թեգեր: Արարատ ՄիրզոյանԱրցախԵԱՀԿՀՀ ԱԳՆՅՈՒՆԵՍԿՕ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երկու աշխարհների հակամարտությունը վերսկսվո՞ւմ է

Երկու աշխարհների հակամարտությունը վերսկսվո՞ւմ է

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist