Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում

Ադրբեջանն այսօր Թուրքիայի ձեռքում իր խնդիրները լուծելու հիմնական գործիքներից է

Նոյեմբերի 13, 2021
Տարածաշրջան
Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
528
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության դեմ հրահրված ագրեսիան ամբողջովին տեղավորվում է  մեծ Թուրան կառուցելու տեսլականի մեջ, եւ լիովին օրինաչափ էր, որ 44-օրյա պատերազմը հրահրեց եւ դրանում անմիջականորեն ներգրավվեց պանթյուրքիզմի գաղափարախոսության վերակենդանացնողը՝ Էրդողանը: Այսօր պաշտոնական Անկարան առանձնապես չի էլ ցանկանում քողարկել այդ հանցավոր գործողությունների հեղինակը լինելու փաստը: Արցախյան երրորդ պատերազմից մեկ տարի անց համարելով, որ «հաղթահարված» է Էրդողանի երազանքի իրականացման հերթական խոչընդոտը, Անկարան երեկ հրավիրել էր «Թյուրքական աշխարհ. 2040» խորագրով թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ժամանակ Մեւլյութ Չավուշօղլուն, ակնարկելով արցախյան պատերազմը, շեշտել է, որ դեպի Կասպից ծով ընդլայնման հարցը լուծված է: «Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջեւ առեւտուրը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կարեւորելով թյուրքական երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը: Այդ տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը եւ թյուրքական խորհրդի անդամ երկրներին հորդորել որքան հնարավոր է շուտ ստորագրել «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթից պարզ է դառնում, որ դեպի պանթյուրքիզմ ճանապարհին Անկարան սկսում է նոր փուլ՝ ավելի գործնական ծրագրերով, ինչը փաստում է, որ հետխորհրդային ժամանակահատվածում թյուրքական մեծ տարածքի ձեւավորմանը խոչընդոտում էին հիմնականում Արցախի Հանրապետության հարավային տարածքները: Համաժողովում Չավուշօղլուն հայտնել է, որ թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը, եւ դրանում տեղ գտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է նաեւ քայլերի կիրարկման 5-ամյա ծրագրի մասին փաստաթուղթ: Համաժողովում առաջարկվել է առաջին նման փաստաթուղթն ընդունել արդեն 2022 թ. առաջին եռամսյակում:

Այսօր միանշանակ կարելի է ասել, որ թյուրքական խորհրդի ձեւավորման հիմնական նպատակն Արցախի տարածքները զավթելը եւ Նախիջեւանով` Արաքսի հովտով դեպի Կասպից ծով ելքի ապահովումն է: Պատահական չէ, որ 2009 թ. հոկտեմբերի 3-ին այն ստեղծվել է հենց Նախիջեւանում, եւ դրանում ընդգրկվել են արեւմուտքից արեւելք ձգվող գծում գտնվող չորս պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ  Ղրղզստանը, իսկ միջինասիական մյուս երկու թյուրքական պետությունները՝ Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, նախընտրել են չընդգրկվել խորհրդի կազմում:

Այստեղ պետք է նկատել, որ պանթյուրքիզմի կառուցման էրդողանի երազանքի իրագործման ձգտումների թիրախում է նաեւ Իրանը, որտեղ բնակվում են զգալի թվով թրքալեզու իրանցիներ: Թուրքիայի նման ծավալապաշտական ձգտումները  Հայաստանի եւ Իրանի համար անվտանգային օրակարգի վերին հորիզոնական են մղում համապատասխանաբար Սյունիքի եւ Հյուսիսային Իրանի անվտանգության ուժեղացման հարցերը:

Մեծ թվով թյուրքախոս բնակչություն կա նաեւ Ռուսաստանում եւ Չինաստանում, որը նույնպես լուրջ խնդիր է այդ երկրների համար, առավել եւս, որ վերջիններս հիմնականում բնակվում են կոմպակտ տարածքներում: ՌԴ-ում նրանք ապրում են Թաթարստանում եւ Ղրիմում: Մասնավորապես Թաթարստանում շատացել են դեպքերը, երբ ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության տակ մասսայական սպանություններ են տեղի ունենում: Այլ կերպ ասած՝ եթե թյուրքական խորհուրդն առանձին պետությունների համար ինտեգրում է նշանակում, ապա որոշ երկրների համար ներքին անջատողական գործընթացների խթան է: Օրինաչափ է, որ Անկարայում կազմակերպված այդ գագաթնաժողովի օրը Թուրքիա մեկնեց նաեւ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանն այսօր Թուրքիայի ձեռքում իր խնդիրները լուծելու հիմնական գործիքներից է:

Թյուրքական խորհրդի ձեւավորումից ի վեր նրա քողի տակ տարածաշրջանում ծավալվել են ապակայունացնող եւ աղետալի գործողություններ, որոնք արդեն համամարդկային ծավալներ են ստանում, եւ դրանք միջազգային հանրության համապատասխան վերաբերմունքին պետք է արժանանան:

Թեգեր: ԱրցախԹուրքիապանթյուրքիզմպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պեկինը մտադիր է ռազմաբազա ստեղծել Տաջիկստանում

Պեկինը մտադիր է ռազմաբազա ստեղծել Տաջիկստանում

Ինչու է Հայաստանը դուրս մնում «GSP+» արտոնյալ համակարգից

Ինչու է Հայաստանը դուրս մնում «GSP+» արտոնյալ համակարգից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist