Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԱՄՆ-ից հետո Եվրոպան էլ մտահոգվեց Բաքվի սադրանքներով

Տարածաշրջանային համագործակցության գործընթաց սկսելու համար պետք է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ

Նոյեմբերի 16, 2021
Տարածաշրջան
ԱՄՆ-ից հետո Եվրոպան էլ մտահոգվեց Բաքվի սադրանքներով
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
491
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան շփման գծերում վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի սադրած միջադեպերը եւ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր սկսել են մտահոգել միջազգային կառույցներին: Օրերս Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն էր հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գրանցված լարվածության աճով: «Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճով: Կարեւոր է չեզոքացնել, վերացնել պատճառները եւ ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել էր եվրոպացի պաշտոնյան:

Նկատենք, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն սկսեցին արձագանքել միջադեպերին այն բանից հետո, երբ դա առաջին անգամ արեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Վերջինիս Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոն թվիթերում անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում էր հաղորդագրությունում։

Դժվար չէ տեսնելը, որ երկու հաղորդագրությունն էլ ունեն նույն կառուցվածքը՝ դատապարտվում են ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպերը, եւ որպես դրանց բացառման միջոց առաջարկվում է հիմնարար կարգավորումների հասնելը: Եթե ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն առավել հասցեական էր, դատապարտում էր ադրբեջանցիների կողմից խաղաղ քաղաքացիների, բանվորների վրա կրակելը եւ նրանցից մեկին սպանելը, ապա եվրոպական կառույցի  ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն առավել չեզոք դիրքերից էր, կրկին մուրճի հարվածը ոչ նալին էր, ոչ մեխին: Փորձը ցույց է տալիս, որ նման կոչերն արդյունավետ չեն, քանի դեռ հասցեական չեն արվում:

Այսօր տարածաշրջանում խաղաղ գործընթացները տորպեդահարողը միայն Ադրբեջանն է, որն իր քայլերով ոչ միայն չի նպաստում նոյեմբերի 9-ի հրադադարի միակ փաստաթղթի դրույթների կատարմանը, այլեւ փաստացի ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածքներ Սեւ լճի եւ Վերին Շորժայի հատվածներում՝ նոր խնդիրներ է ավելացնում առանց այն էլ ոչ պակաս խնդիրներով հագեցած արցախյան հիմնահարցին: Նկատենք, որ ադրբեջանական դիրքերի առաջբերման վերջին անհաջող փորձը հետեւեց ԱՄՆ պետքարտուղարության հասցեական քննադատություն պարունակող հայտարարությանը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը, խրախուսվելով եւ ըստ էության ուղղորդվելով «ավագ եղբոր»՝ Թուրքիայի կողմից, արդեն նման գործողություններով է պատասխանում գերտերությունների կոչերին:

Բաքվի նման վարքը չի կարող նպաստել տարածաշրջանում մթնոլորտի լիցքաթափմանը, փոխադարձ վստահության ստեղծմանը եւ երկու երկրների միջեւ քաղաքական առողջ բանակցությունների վերսկսմանը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ կա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշման լուրջ խնդիր, որը հնարավոր չեղավ լուծել պատերազմի միջոցով, եւ ապագայում էլ հնարավոր չի լինի այդ մեթոդով լուծել այն: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ացախի խնդրի քաղաքական կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է, եւ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ տարածաշրջանում արագ բացվեն հաղորդակցության ուղիները, եւ տնտեսական համագործակցություն սկսվի երկրների միջեւ, ապա պետք է այդ երկու խնդիրների կարգավորումը սկսեն զուգահեռ՝ մեկը մյուսով չպայմանավորելով: Եթե ադրբեջանաթուրքական զույգը որոշի Արցախի կարգավիճակի հարցը դիտարկել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման խնդրի հետ, ապա դա երկար ժամանակով կհետաձգի ճանապարհների բացումը:

Հետեւաբար, միայն միջազգային կառույցների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատությամբ է հնարավոր վերջինիս կառուցողական դաշտ բերելը, սադրանքների չդիմելուն ստիպելը եւ տարածաշրջանային կարգավորման գործընթացը տեղից շարժելը:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրցախԵվրոպասադրանքՍեւ լիճ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրական ծրագրերը հեռու են խաղաղասիրական ու բարիդրացիական լինելուց

Իրական ծրագրերը հեռու են խաղաղասիրական ու բարիդրացիական լինելուց

Իսրայելի հետախուզությունում խռովություն է հասունանում

Իսրայելի հետախուզությունում խռովություն է հասունանում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist