Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն հանգեցնելու է հակագործողության

Ադրբեջանն անհարմար դրության մեջ դրեց ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 24, 2021
Տարածաշրջան
Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն հանգեցնելու է հակագործողության
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի առաջադեմ երկրները թյուր, միստիկ իրականություն են իրենց համար ձեւավորում՝ փորձելով Ադրբեջանի գործողությունների մեջ, բարբարոսությունից զատ, այլ վարքագիծ նշմարել: Պաշտոնական Բաքվի վարքագծում քաղաքակրթության որեւէ դրվագ նշմարելիս անմիջապես ոգեւորվում են՝ փորձելով դրան մեծ նշանակություն տալ ու վերջինիս դրդել դեպի քաղաքական երկխոսության դաշտ: Բայց վերոնշյալ դեպքերի գերակշիռ մասով արագ հուսախաբ են լինում, քանի որ նման «դրական» քայլերն իրականությունից շատ հեռու են եւ ավելի շատ տակտիկական հնարքներ են հերթական ռազմական հանցագործության համար:

Նման վարքագծով Ադրբեջանն օրերս անհարմար վիճակի մեջ դրեց իր երկրում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերին: Վերջինս նոյեմբերի 22-ին շտապեց մեծ ոգեւորությամբ գովաբանել 3 օր առաջ Ալիեւի կատարած քայլը, որով նա համաձայնել էր իր պաշտպանության եւ Հայաստանի պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապ հաստատելուն, որպեսզի սահմանային միջադեպերը կանխվեն: Դիվանագետը, ողջունելով նման համաձայնության ձեռքբերումը, ընդգծել էր, որ իրենք միշտ աջակցել են կողմերի պաշտպանության նախարարությունների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը, ինչը շատ կարեւոր է միջադեպերը կանխելու եւ կորուստներից խուսափելու համար։

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունից ժամեր անց՝ երեկոյան, Ադրբեջանն իրականացրեց հերթական սադրանքը Գեղարքունիքի մարզի սահմանագծում: Փոխհրաձգության հետեւանքով զոհվեց մեկ հայ ժամկետային զինծառայող, եւ մի քանիսը վիրավորվեցին: Նման ձեւով «քաղաքակիրթ» Բաքուն արձագանքեց գերտերություններից մեկի փայփայած սին հույսերին: Փաստն արտացոլում է ադրբեջանաթուրքական զույգի իրական դեմքը եւ հետապնդած նպատակները: Այս իրավիճակում ՄԱԿ-ը եւ եվրոպական կառույցները դեռ շատ վաղուց ոչ թե պետք է անհիմն հույսեր փայփայեին, որ Ադրբեջանը «խելքի կգա», այլ պետք է հստակ պատժիչ եւ զսպիչ մեխանիզմներ կիրառեին նրա դեմ, քանի որ մեր սահմանակից երկիրը միայն այդ լեզուն է հասկանում: Ավելին՝ այդ քաղաքականությունն ավելի թիրախային եւ արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ շոշափելի գործողություններ իրականացվեն նաեւ Թուրքիայի նկատմամբ, քանի որ Ադրբեջանին 44-օրյա պատերազմի դրդեց եւ հիմա էլ սահմանային լարվածության է մղում նրան:

Պաշտոնական Անկարայի ցինիզմն արդեն սահմաններ չի ճանաչում: Վերջինս մի կողմից իր կամակատար Ադրբեջանին դրդում է Հայաստանի հետ սահմանային բախումների եւ իրավիճակի ապակայունացման, մյուս կողմից էլ կառավարության նիստում քննարկում է իր իսկ հրամանով ապակայունացված երկրների միջեւ սահմանի վիճակը: Անհրաժեշտ է արձանագրել, որ այդ քայլերով Թուրքիան գործում է ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի եւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման դեմ, որի կազմում է Հայաստանը: Նման ամեն մի միջադեպ լրջագույն հարված է Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի վարկանիշին, քանզի աշխարհը տեսնում է, որ ադրբեջանաթուրքական զույգն ակնհայտ ագրեսիա է գործադրում այդ կառույցի անդամ պետության սուվերեն տարածքի նկատմամբ, որին, ըստ այդ ռազմաքաղաքական միավորման կանոնակարգի, պետք է միանշանակ արձագանք լիներ: ՌԴ-ն առայժմ ռազմական այդ բախումները կարգավորում է բանակցությունների միջոցով՝ առանց ռազմական ուժի կիրառման, բայց, բոլոր դեպքերում, նման միջադեպերը էական հարված են հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը:

Բացի այն, որ ադրբեջանաթուրքական նման սադրանքներն ուղղված են Ռուսաստանի եւ նրա առաջնորդած ՀԱՊԿ-ի դեմ, միաժամանակ դրանք առավելագույն վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատման գործընթացին: Այլ կերպ ասած՝ թյուրքական պետությունները լծված են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի տորպեդահարմանը: Վերջիններս կրկին փորձում են ռազմական ճանապարհով քաղաքական բանակցային լուծումներ պահանջող խնդիրներ կարգավորել, ինչը աբսուրդ է եւ անիրականանալի: Հետեւաբար՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի պատերազմական հանցագործությունների մեջ մինչեւ ականջները խրված այս պետություններին շատ զգայուն տարածաշրջանը չտանել դեպի հերթական պայթյունի, եւ նրանց ամեն կերպ հասկացնի, որ այստեղ առկա խնդիրն անհնար է լուծել զենքի միջոցով: Ցանկացած ռազմական քայլ հանգեցնելու է պատասխան ռազմական հակաքայլի:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԳեղարքունիքի մարզդեսպանդեսպանությունԼի ԼիցենբերգերՍյունիք
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի թիրախում Սիրիայի մատաղ սերունդն է

Թուրքիայի թիրախում Սիրիայի մատաղ սերունդն է

Մոսկվան Թբիլիսիի հարցում վճռական է

Մոսկվան Թբիլիսիի հարցում վճռական է

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist