Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանի շրջափակման աֆղանական օղակը

Եվ Սյունիքի անվտանգության երակը

Դեկտեմբերի 3, 2021
Տարածաշրջան
Իրանի շրջափակման աֆղանական օղակը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
882
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի եւ Աֆղանստանի սահմանին օրերս տեղի ունեցած միջադեպը յուրահատուկ ինդիկատորի դեր խաղաց թալիբների Աֆղանստանի եւ Իրանի հարաբերություններում: Սահմանային առաջին իսկ կոնֆլիկտային դեպքը ցույց տվեց, թե իրականում նոր Աֆղանստանում ինչպես են վերաբերվում իրենց հետ հարյուրավոր կիլոմետրերի սահմանագիծ ունեցող Իրանի հետ: Թալիբները սահմանին աննշան տեղաշարժի առաջին իսկ արձանագրման դեպքով կրակ են բացել Իրանի սահմանապահ զորքերի ուղղությամբ:

Բարիդրացիական տրամադրվածություն ունեցող երկիրը նման ձեւով չէր արձագանքի հարեւանի հետ սահմանային միջադեպին: Թալիբների հակաիրանական տրամադրվածության մասին էին խոսում նաեւ նրանց իշխանության գալուց հետո Աֆղանստանում սկսված եւ մինչ օրս շարունակվող իրանամետ շիա մահմեդականների նկատմամբ իրականացված ահաբեկչական ակտերը, որոնց արդեն հարյուրից ավելի մարդ է զոհ գնացել:

Հատկանշականն այն է, որ չորեքշաբթի օրը թալիբները կրակ էին բացել իրանցի խաղաղ բնակիչների ուղղությամբ հենց Իրանի տարածքում: Ըստ Թեհրանի պաշտոնական հաղորդագրության՝ թալիբները չէին իմացել, որ իրանցիները գտնվել են իրենց հողի վրա: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի քանի տարի առաջ Իրանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանից ներս մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, մաքսանենգների դեմ պայքարելու համար պատ է կառուցվել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի դուրս են եկել պատից այն կողմ՝ մնալով իսլամական հանրապետության տարածքում։ Թալիբները դա սխալմամբ համարել են պետական սահմանի խախտում եւ կրակ բացել։ Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել իրանցի սահմանապահների հետ։

Այս նեղ կոնֆլիկտային իրավիճակում էլ սահմանային միջադեպն ընդլայնվել եւ ձգձգվել էր այն աստիճանի, որ թալիբները սկսել էին Իրանի հետ սահման տեղափոխել այն մեծաքանակ զինտեխնիկայի մի մասը, որը ԱՄՆ-ն թողել էր Աֆղանստանում, այնտեղից հեռանալիս: Ավելորդ չէ արձանագրելը, որ Աֆղանստանում են մնացել նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զորքերը, որոնց հետ թալիբների նոր իշխանություններն ունեն ամենասերտ հարաբերությունները: Ավելին՝ Թուրքիան արդեն սկսել է Եվրոպայում եւ միջազգային կառույցներում Աֆղանստանի շահերի լոբբինգով զբաղվել: Անկարայի մերձավոր դաշնակից Պակիստանն էլ անմիջական ռազմական օժանդակություն է ցուցաբերում թալիբներին: Չնայած օրեր առաջ Աֆղանստանի նորաթուխ ղեկավարությունը հայտարարեց, որ իրենց երկիրը չի օգտագործվի որեւէ երկրի դեմ, բայց դրանից ընդամենը օրեր անց վերջիններս լիովին բացահայտվեցին հակաիրանական կոալիցիայի լույսի ներքո:

Այս իրավիճակում Իրանի համար առաջնային է դառնում Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի ահռելի նշանակությունը պետության տնտեսական եւ ոչ միայն տնտեսական անվտանգության դոկտրինում: Ինչքան էլ Թեհրանն առերեւույթ դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Թուրքմենստանից գազը հասցնի Ա դրբեջանից սկիզբ առնող Բաքու-Ջեյհան գազատարին, միանշանակ ակնհայտ է, որ Իսրայելի լիակատար ազդեցության տակ գտնվող այդ թյուրքական երկրները միշտ էլ դիտարկվելու են որպես պոտենցիալ վտանգի գոտիներ:

Հայաստան-Իրան սահմանի կարեւորությանը երեկ անդրադարձավ նաեւ իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությանը: Ըստ լրատվական գործակալության՝ չորեքշաբթի որոշ լուրեր էին տարածվել Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կապակցությամբ, որի հետեւանքով որոշ թելեգրամային ալիքներ դա ներկայացրել էին որպես Իրանի կողմից այդ «միջանցքի» բացման պաշտոնական ընդունում։ «ԻՌՆԱ»-ն հայտնել էր, որ նման հայտարարությունները կատարվել են ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին հղումով, որում գրվել է, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ մոտեցել են իրար, եւ Թուրքիան էլ դա պաշտպանում է:

«Որոշ թելեգրամ ալիքներ գրել են, որ «Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը համաձայնել է Իրանի եւ Հայաստանի սահմանի ջնջմանը»։ Մի բան, որ նույնիսկ «Ենի Մուսավաթ» թերթի լրատվության մեջ չկա»,- գրում է իրանական գործակալությունը եւ մեջբերում Իրանի նախագահի քաղաքական գրասենյակի ղեկավար Մոհամմադ Ջամշիդին, ով Իրանի պատվիրակության կազմում Թուրքմենստանում էր: Վերջինս  «ԻՌՆԱ»-ի լրագրողին ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ չի արծարծվել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Համաձայն Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նիստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարությունների եւ նախագահի քաղաքական գրասենյակի ղեկավարի դիրքորոշումների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ կողմի հետ որեւէ համաձայնություն չունի «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վերաբերյալ եւ իր ազգային շահերի շրջանակներում պաշտոնական սահմանների կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումներից որեւէ զիջում չի անելու»,- հայտնել է պաշտոնական Թեհրանի լրատվական գործակալությունը։

Ակնհայտ է, որ միայն սոցիալական ցանցերում շրջանառվող ապատեղեկատվությանը պետական լրատվամիջոցով արձագանքելով՝ Իրանն ավելորդ անգամ շեշտում է ՀՀ-ի հետ ունեցած սահմանի կենսական նշանակության մասին: Սյունիքի հարցում Հայաստանի եւ Իրանի մոտեցումները 100 տոկոսով համընկնում են, եւ այն առաջնային է լինելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների առումով երկու երկրների գործողություններում:

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանԻրան
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խոշոր ներդրումներ Հայաստան բերելու համար պետք է մեծ աշխատանքներ արվեն

Խոշոր ներդրումներ Հայաստան բերելու համար պետք է մեծ աշխատանքներ արվեն

Շինթույլտվությունները լրիվ կազմով տրամադրելու նպատակով

Շինթույլտվությունները լրիվ կազմով տրամադրելու նպատակով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist