Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը

Դեկտեմբերի 14, 2021
Տարածաշրջան
Արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
315
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

30 տարի առաջ արցախցիները հրետակոծությունների տակ անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով կանխորոշեցին իրենց ապագան եւ «Այո» ասացին անկախությանը՝ ուրվագծելով երկրի զարգացման ուղին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական պետություն կառուցելու սկզբունքներին, 2006 թ., դարձյալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, երկրի բնակչությունն ընդունեց պետության եւ հասարակության գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին: Այս իրադարձություններին Ադրբեջանը պատասխանեց Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմով: Համայն հայության աջակցությամբ արցախցիները հաղթահարեցին բազում փորձություններ ու դժվարություններ, ի շնորհիվ ժողովրդի անսասան կամքի ու տոկունության, կարողացանք ծնկի բերել թշնամուն եւ հաղթանակներ տոնել, տեր կանգնել հայրենի հողին, կառուցել ու շենացնել երկիրը:

Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող հայատյաց քաղաքականության՝ Արցախում հետեւողական քայլեր ձեռնարկվեցին պետականաշինության եւ անկախության ամրապնդման ուղղությամբ. աստիճանաբար բարձրացնելով պաշտպանության բանակի մարտունակությունը՝ երաշխիքներ ստեղծվեցին ժողովրդի անվտանգության ապահովման համար: Կարեւորելով երկրի միջազգային ճանաչման, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԱՀ ղեկավարությունը մշտապես հավատարիմ է մնացել համանախագահների կողմից խնդրի քաղաքական լուծման ջանքերին՝ բանակցային գործընթացների հիմքում ունենալով ինքնորոշման իրավունքի արտահայտման սկզբունքը:

Ցավոք, Ադրբեջանը տարիներ շարունակ խորացրեց թշնամանքը Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ եւ հանդես եկավ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու, ասել է թե՝ Արցախը հայաթափելու սպառնալիքներով: 2016-ի ապրիլին սանձազերծելով նոր պատերազմ, թշնամին փորձեց իրագործել իր վաղեմի ծրագիրը, սակայն հայկական ուժերի կողմից ստանալով արժանի հակահարված, ետ քաշվեց եւ ստիպված եղավ հաշտվել հերթական պարտության հետ: Դժբախտաբար, 2020-ի երրորդ՝ 44-օրյա պատերազմը ճակատագրական եղավ Արցախի համար: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի պատճառով ունեցանք մեծաթիվ կորուստներ, հակառակորդը բռնազավթեց Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների մի շարք բնակավայրեր: Անհավասար, դաժան մարտերում հերոսաբար նահատակվեցին մեր քաջարի հայորդիները, վիրավորներից շատշատերը հաշմանդամ դարձան եւ կորցրին իրենց առողջությունը, անհետ կորած զինվորների ճակատագիրն առայսօր մնում է անորոշ: Մեծ հարված հասցվեց տնտեսությանը, ավերվեցին մեր ծաղկուն գյուղերն ու քաղաքները, ոչնչացվեցին պատմամշակութային հուշարձաններն ու ենթակառուցվածքները, անօթեւան մնացին 40 հազարից ավելի արցախցիներ:

Չնայած թշնամու կողմից այսօր էլ շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը եւ սահմանին, ինչպես եւ խաղաղ բնակչության շրջանում ունենում ենք զոհեր ու վիրավորներ, ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում յուրահատուկ զսպաշապիկ է հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու եւ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Անկախ այն բանից, թե Ադրբեջանի նախագահն ընդունում է Արցախի հիմնախնդրի առկայությունը, թե՛ ոչ, միջազգային կառույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, բազմիցս են նշել, որ «հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ այն տեւական, համապարփակ լուծում է պահանջում»:

Իսկ բազում զրկանքներ ու դժվարություններ ապրած Արցախի ժողովուրդը չի վհատվում՝ ամուր կառչելով զավակների արյամբ սրբացած մայր հողին, կառուցում է, արարում, բուժում վերքերը, ապավինում իր ոգու եւ բազկի ուժին: Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված խոսքում կարեւորելով խորհրդանշական իրադարձությունների նշանակությունը պետական ինստիտուտների կայացման գործում՝ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը մասնավորապես ընդգծել է, որ, հակառակ անկախության ճանապարհին ունեցած տարածքային եւ մարդկային կորուստների, Արցախի Հանրապետությունը շարունակում է կանգուն մնալ, մարդկանց կամքն ու տոկունությունն անսասան են: Նրա համոզմամբ՝ անժխտելի է այն իրողությունը, որ ծանր պատերազմից հետո այսօր Արցախում 120 հազար հայ է ապրում, պահպանվում է նրանց անվտանգությունը, լիարժեք ապահովվում է պետական ինստիտուտների գործունեությունը, վերականգնվում են ենթակառուցվածքները, եւ տնտեսության զարգացման համար ստեղծվում են նախադրյալներ:

Կայունության հաստատման համատեքստում արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը՝ նախագահը նշում է. «Չնայած Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացվող նպատակային սադրիչ գործողություններին, ռուսական խաղաղապահ զորակազմի եւ պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ երկրում պահպանվում է հարաբերական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ: Իսկ դա վկայում է այն մասին, որ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը անվտանգային խնդիրների հարցում՝ նույն տեսակետն ունեն եւ կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը պիտի երաշխավորված ու անժամկետ լինի, իսկ ժողովրդի կարիքն ու կարծիքը պիտի լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց արցախցիներն են համարվում խաղաղապահ առաքելության գլխավոր շահառուները»:

Երկրի առանցքային խնդիրների շարքում առաջնահերթ է մնում «սեփական ուժերը վերականգնելու հրամայականը»: Եվ Արցախի իշխանությունները պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին կարեւորում են պաշտպանության բանակի կարողությունների հետեւողական զարգացումը՝ «հաշվի առնելով առկա մարտահրավերները եւ իրավիճակի առանձնահատկությունները»: Ու նախագահը վստահեցնում է, թե տարեցտարի բարելավվելու է երկրի անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության հարցում Ստեփանակերտի առաջնահերթությունները չեն փոխվել, ու ԱՀ իշխանությունները շարունակելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման եւ բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը… «Մենք կողմ ենք հակամարտության կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է, որն ուղի կբացի մեր երազանքների իրագործման համար,- համոզված է Ա. Հարությունյանը:- Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ամեն կերպ պահպանել եւ ամրապնդել հայկական ներկայությունը, կյանքի կոչել բնակարանաշինության, սոցիալական ոլորտի եւ ժողովրդագրության ծրագրերը: Արցախում յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր սեփական բնակարանը»:

Թեգեր: անվտանգությունԱրցախպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Չեզոքության կարգավիճակի զոհաբերո՞ւմը

Չեզոքության կարգավիճակի զոհաբերո՞ւմը

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ Թուրքիա՞ն է

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ Թուրքիա՞ն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist