Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Թուրան» եզրույթն արձանագրվել է պաշտոնական փաստաթղթում

Իսկ թուրանական բանակի ստեղծումը ժամանակի հարց է

Դեկտեմբերի 17, 2021
Տարածաշրջան
«Թուրան» եզրույթն արձանագրվել է պաշտոնական փաստաթղթում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
909
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում նոյեմբերի 12-ին կայացած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցն անվանափոխվեց՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Գագաթնաժողովի շրջանակներում ընդունվեց նաեւ փաստաթուղթ՝ «Տեսլական-2040»։ Համատեղ հռչակագրի 29-րդ կետում նշվում է, որ թյուրքական պետությունների համար Թուրքեստանում (քաղաք Ղազախստանում) ստեղծվում է հատուկ տնտեսական գոտի՝ «Turansez»։ Փաստորեն, նորագույն ժամանակներում առաջին անգամ արձանագրվեց «թուրան» բառը։ Որքանո՞վ է իրատեսական, որ թյուրքական աշխարհը հանդես գա միացյալ օրակարգով, եւ ստեղծվի թուրանական բանակ։ Ինչպե՞ս են այդ զարգացումներն առնչվում Հայաստանին եւ հայ ժողովրդի կենսական շահերին։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում զրուցել ենք ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Գագաթնաժողովից ամիսներ առաջ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդես էին գալիս հայտարություններով, ինչը հուշում էր, որ նպատակ կա Թյուրքական խորհուրդը վերակազմավորել՝ դարձնելով Թյուրքական միություն։ Որպես մոդել՝ ընդունվելու էր Եվրոպական միությունը, որը ենթադրում է բավական բարձր ինտեգրման մակարդակ։ «Շատ հավանական է, որ վերջին պահին հրաժարվել են այդ գաղափարից՝ հարմար գտնելով անվանել կազմակերպություն։ Կարծում եմ, որ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվել, այդ թվում՝ իր դաշնակիցների կողմից։ Նրանք միգուցե մտավախություն ունեն, որ այդ կազմակերպությունը կարող է այնպիսի դերակատարում ստանձնել, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում, որը կվնասի Արեւմուտքի շահերին։ Այդ ճնշման արդյունքում էլ Թուրքիան հրաժարվեց միանգամից միություն դառնալու գաղափարից, բայց քայլ առ քայլ է գնում այդ ուղղությամբ, եւ այդ քայլերից մեկը ռազմական բնագավառում համագործակցության սերտացումն է»,- մանրամասնեց Սաֆրաստյանը։ Թուրքիան ընտրել է թյուրքալեզու երկրների հետ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու մոդելը, որի համաձայն՝ պայմանագրեր է կնքում ռազմական ոլորտում զենք եւ զինամթերք մատակարարելու վերաբերյալ, այդ թվում նաեւ՝ ռազմական արդյունաբերության բնագավառում։ Թուրքիան լավագույն կերպով օգտագործում է բայրաքթարների հանգամանքը, որոնք իրենց ցավալի դերակատարությունն են ունեցել Արցախում, Լիբիայում եւ Սիրիայում՝ ռազմական գործողությունների ժամանակ։

«Սա ճանապարհ է դեպի թուրանական բանակ։ Իհարկե, ներկա փուլում դա դեռ իրականություն չի դառնա, բայց զարգացումներն ընթանում են թուրանական բանակ ստեղծելու ուղղությամբ։ Թուրքիայում այդ մասին բացեիբաց խոսում են։ Պանթուրքիստական ինտեգրացիան եւ պանթուրքիստական ծրագրերի իրականացումը հիմա մտել են կոնկրետ քաղաքականության ոլորտ։ Թուրքիան  առաջ է տանում այդ քաղաքականությունը, իսկ Էրդողանը հանդես է գալիս որպես այդ գաղափարախոսության եւ քաղաքականության հիմնական կրող ու ղեկավար։ Մեր աչքերի առջեւ ստեղծվում է պանթուրքական կազմակերպություն, միություն, որը կունենա նաեւ իր զինված ուժերը։ Դա, իհարկե, տարիների խնդիր է»,- կարծիք հայտնեց Սաֆրաստյանը։

Բնականաբար, այս զարգացումները Հայաստանի համար կենսական վտանգ են ներկայացնում։ Դեռեւս 20-րդ դարի սկզբին պանթուրքիստները եւ անձամբ Աթաթուրքը Հայաստանն անվանում էին սեպ՝ խրված թուրքական աշխարհի մեջ։ «Աթաթուրքը չնայած զինվորական էր, սակայն երբ հրամաններ էր տալիս, սիրում էր հիմնավորել դրանք եւ երկար աշխարհաքաղաքական բնույթի դատողություններ էր անում։ Այդտեղ նա մի քանի անգամ Հայաստանն անվանել է «պատ», որը պետք է քանդել, որպեսզի Թուրքիան կարողանա հաղորդակցվել իր եղբայրական կովկասյան թուրքերի հետ։ Այսօր եւս այդ գործընթացը տեսնում ենք, հիմա էլ փորձում են իրականացնել այդ ծրագրերը»,- ասաց զրուցակիցս՝ համոզմունք հայտնելով, որ 44 օր տեւած պատերազմն առավելապես թուրքական, քան ադրբեջանական նախաձեռնություն էր, եւ պատահական չէր, որ ղեկավարվեց Թուրքիայի կողմից։ Ակադեմիկոսը պատերազմը դիտարկում է ոչ միայն Արցախի դեմ ուղղված գործողություն, այլ նաեւ Հայաստանը թուլացնելու միջոց։ Այսօր արդեն տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի փուլից անցել են սողացող ագրեսիայի՝ փորձելով փոքր քայլերով թուլացնել Հայաստանը։

Թուրքիայի նպատակն է, եւ դա նոր չէ, այլ տասնամյակների պատմություն ունի, հնարավորինս թուլացնել մեր պետականությունը, մեկուսացնել Հայաստանը։ Միաժամանակ կոնկրետ խնդիրներ է լուծում՝ Հայաստանի հետ կապված, այն է՝ հաղորդակցությունների խնդիրը, որը, ըստ Սաֆրաստյանի, ավելի հեռուն գնացող նպատակներ է ենթադրում, քան զուտ միջանցքի տեսքով հաղորդակցություններ ստանալն է, որի վրա չի տարածվի Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց հեռահար նպատակն ամբողջ Սյունիքն է։ Արեւելագետը նշեց, որ որոշ ժամանակ առաջ հրապարակել էր Թուրքիայի պետական հեռուստաընկերության (TRT) միջազգային հաղորդումների կայքէջից վերցրած 3-4 ամսվա վաղեմություն ունեցող մի լուսանկար, եւ այդ քարտեզին ամբողջ Սյունիքի ու Վայոց ձորի վրա գրված է եղել «Զանգեզուրի միջանցք», այսինքն՝ Թուրքիայի նպատակը միջանցք ասվածի պատրվակով Սյունիքին տիրանալն է։

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանով, որովհետեւ այսօրվա սահմանն էլ դիտարկում է որպես ժամանակավոր, որը պետք է հետագայում չլինի, այսինքն՝ ամբողջությամբ միանա Նախիջեւանի հետ. «Այդ նպատակը մեկ-երկու տարվա համար չէ։ Համոզված եմ, քանի դեռ Ռուսաստանի խաղաղապահները գտնվում են մեր տարածաշրջանում, Արցախում կամ այն, ինչ մնացել է Արցախից, կտրուկ քայլեր չեն լինի, բայց եթե խաղաղապահները, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դուրս բերվեն տարածաշրջանից, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը կդառնան ավելի ագրեսիվ։ Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար դժգոհություն է հայտնվում ռուս խաղաղապահներից, որ նրանք գտնվում են այստեղ»։

Այդպիսով՝ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ Ադրբեջանը դեռեւս վտանգ է ներկայացնում մեզ համար։ Ներկայումս հաճախակի են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ, մեր տարածքում են ադրբեջանական զինված ուժերը, եւ, զրուցակցիս խոսքերով, այս պայմաններում իմաստ չունի դելիմիտացիա սկսելը։ Դրա համար պետք է ապահովել Ադրբեջանի զորքերի դուրսբերումն առնվազն Խորհրդային Հայաստանի տարածքից, հետո միայն խոսել դելիմիտացիայի մասին։ Մինչդեռ Ադրբեջանը հազիվ թե հրաժարվի այն տարածքներից…

Թեգեր: ԱդրբեջանԹուրանԹուրքիաՌուբեն Սաֆրաստյան
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին

Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին

Հանրահռչակելով հայ երգչախմբային արվեստը

Հանրահռչակելով հայ երգչախմբային արվեստը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist