Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ստեփանակերտի հե՞տ է Բաքուն ուզում բանակցել

Արցախի Հանրապետությունն արդեն 30 տարի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

Դեկտեմբերի 21, 2021
Տարածաշրջան
Ստեփանակերտի հե՞տ է Բաքուն ուզում բանակցել
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
995
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու հարց է դիտարկվելու, ապա այն պետք է լինի առանց նախապայմանների: Թուրքիայի դեպքում դա նշանակում է երկկողմ հարաբերությունները չկապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, առավել եւս՝ Արցախի խնդրի հետ: Հայաստանի դեպքում չպետք է դիտարկվեն Հայոց ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության խնդիրները, սակայն սա չի նշանակելու, որ դրանք միջազգային քաղաքական գործընթացների ու բանակցությունների օրակարգերից դուրս կմնան:

Բայց պարզվում է, որ պաշտոնական Անկարան դեռ չի հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմաններ առաջ քաշելու գայթակղությունից: Թուրքիայի ԱԳ նախարարը եռօրյա հաճախականությամբ տարբեր չափաբաժիններով շրջանառության մեջ է դնում գաղափարներ, որոնք ավելի շատ դրանց արձագանքների միջոցով Հայաստանի եւ տարածաշրջանի շահագրգիռ երկրների տրամադրությունների ու դիրքորոշումների «գույքագրման» նպատակ են հետապնդում, քան գործնական, թիրախային քայլեր են:  Նախորդ շաբաթվա ընթացքում Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ միանգամից երկու հայտարարությամբ: Առաջինի դեպքում նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քննարկվող հարցերի վերաբերյալ մշտապես խորհրդակցելու է Ադրբեջանի հետ, իսկ երկրորդ հայտարարությամբ ավելի հեռուն գնաց՝ ասելով. «Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն, Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։

Դժվար է ասելը, թե ենթադրյալ առաջարկի «համընդգրկուն խաղաղության պայմանագրի» տակ ինչ է հասկանում Թուրքիան: Եթե դա ենթադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա տակ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի հարցի փակում, ապա կնշանակի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունները չսկսած միանգամից փակուղի տանել: Մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն Ադրբեջանի հետ մի քանի համատեղ պայմանագրեր է ստորագրել, որոնք ենթադրում են Ադրբեջանի սուվերենության ընդունում, բայց դրան զուգահեռ հայկական կողմերը հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ, քանի որ վերջինս Ադրբեջանից ավելի շուտ է անկախացել Խորհրդային Միությունից, այն նույն ընթացակարգով, որով հետագայում անկախացավ Ադրբեջանը, եւ այս 30 տարիներին միակ խնդիրը եղել է Բաքվի կողմից այդ՝ միջազգային իրավունքի եւ ժամանակին գործող ԽՍՀՄ օրենսդրության ու Սահմանադրության ոգուն համապատասխան արցախցու իրականացրած ինքնորոշման ակտի ճանաչումը:

Վերջին հաշվով, այս բացարձակ իրողությունը հիմք ընդունելով, երկու երկրների ինքնիշխանությունը ճանաչելը ոչ մի բան չի փոխում տարածաշրջանի ընդհանուր համայնապատկերում: Եթե Արցախի ժողովրդին կրկին վտանգ սպառնա, այդ դեպքում ընդամենը ժամերի հարց կլինեն ՀՀ խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության  ճանաչումը եւ պաշտպանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ սկսելը:

Ծավալվող գործընթացներում պետք է միշտ գիտակցել, որ տարածաշրջանի հիմնահարցը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է՝ նրա կարգավիճակի հարցի լուծումը: Այս խնդիրը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը վաղուց իրար հետ կապ չունեն եւ տարբեր հարթությունների վրա են: Արցախի ժողովուրդն իր օրինական ձեւավորած իշխանության կառույցների միջոցով աշխարհին բազմիցս հայտնել ու շարունակում է հայտնել, որ երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Իրողությունների այս համայնապատկերում, եթե Ադրբեջանը ցանկանում է Արցախի կարգավիճակի հարցը քննարկել բացառապես Արցախի Հանրապետության իշխանությունների հետ եւ այդ նպատակով ՀՀ-ին պարտադրում է ճանաչել միմյանց սուվերենությունը, ապա մեր երկիրը միայն կարող է ողջունել Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ բանակցությունները:

Վերոնշյալի համատեքստում սահմանների բացումը Արցախի խնդրի հետ կապելու ադրբեջանաթուրքական կողմի համառությունը դժվար է գնահատել որպես ծանրակշիռ դիվանագիտական քայլ, այն էլ՝ որոշակի հեռանկարային արդյունքներով: Հայաստանը հայտարարել է, որ եղել ու կմնա Արցախի անվտանգության երաշխավորը, բայց ոչ նրա ճակատագրի որոշողը, այն Արցախի ժողովրդի ձեռքում է, որը նա արդեն արել է եւ չի խուսափում այդ աստվածահաճո քայլը եւս մեկ անգամ անելուց: Հետեւաբար՝ թյուրքական կողմը սթափ մտածելու դեպքում կարող է հասկանալ, որ, ամեն կերպ անտեսելով եւ փորձելով օրակարգից դուրս թողնել Արցախի կարգավիճակի հարցը, ավելի է բարդացնելու իրավիճակը: Տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելու համար ուղղակի պետք է բացել փակ սահմանները, իրավապայմանագրային հիմնավոր բազայի վրա սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել եւ անցնել Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական բանակցությունների փուլին:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախբանակցություններպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին

Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին

Տնտեսագետը 10 առաջնային քայլեր է ընդգծում

Տնտեսագետը 10 առաջնային քայլեր է ընդգծում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist