Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ

Ժողովրդավարության բաստիոն Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանում պատանդներ պահելու դեմ

Դեկտեմբերի 23, 2021
Տարածաշրջան
Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումից հետո Բաքուն հայրենիք վերադարձրեց նոյեմբերի 16-ին Իշխանասարի հատվածում գերեվարված 10 հայ զինծառայողի: Վերջիններիս վերադարձն ուղեկցվեց եվրոպական կառույցի կողմից մեծ PR-ով, պաշտոնական Բաքուն էլ առիթը բաց չթողեց 10 գերու վերադարձն իր մե՜ծ հումանիզմի եւ քաղաքակիրթ վարքագծի հետեւանք ներկայացնելու համար:

Իհարկե, շնորհակալ լինելով եվրոպական կառույցին եւ նրա ղեկավարին միջնորդական ջանքերի համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել, որ վերջիններիս գործողությունները պետք է լինեին անհամեմատ ավելի ծանրակշիռ եւ նպատակային: Եվրոպական կառույցները վաղուց պետք է իրենց գործուն լծակներով ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա՝ դրանք ուղեկցելով պատժամիջոցների տարափով եւ պահանջելով եռակողմ հայտարարության 9-րդ կետի անվերապահ ապահովումն ու բոլոր գերեվարված զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձը:

Բաքվի պնդումը, թե ներկայումս իր մոտ գտնվող զինծառայողները կապ չունեն պատերազմի հետ, պարզունակ մանկական սուտ է: Պետք է արձանագրել, որ այսօր Բաքվի բանտերում գտնվող հայերի մի մասը հրադադարից անմիջապես հետո կասկածելի պայմաններում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներից գերեվարված նաեւ քաղաքացիական անձինք են, ինչը փաստում է, որ Ադրբեջանը մարդկանց նպատակային առեւանգման գործողություններ է իրականացրել՝ հետագա բանակցություններում հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու համար: Խնածախ եւ Մեծ Թաղեր գյուղերի հատվածներում էլ Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, նենգաբար փակել էր Արցախի պաշտպանության բանակի դիրքապահների հետդարձի ճանապարհը՝ խաբեությամբ զինաթափելով եւ գերեվարելով նրանց:

Եվրոպական կառույցների նման պահվածքն աղետալի միտումներ ունի: Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի եւ բանակցություններում գերեվարվածներին առեւտրի մանրադրամի վերածելու համար Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու փոխարեն քաղաքակիրթ Եվրոպան դրական ձեռքբերում է համարում պաշտոնապես հաստատված 51, բայց ըստ որոշ տվյալների՝ ավելի քան 90 պատանդներից 10-ի վերադարձը: Այստեղ տեղին է արձանագրելը եւ զուգահեռներ անցկացնելը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի՝ այլ դեպքերում նույն Եվրոպայի դրսեւորած շահագրգռվածության, նպատակամղված գործողությունների եւ Արցախյան պատերազմի հետեւանքների միջեւ: Պարզվում է, որ երբ Եվրոպային անհրաժեշտ է լինում, այդ ժամանակ նա ունենում է հզոր գործուն լծակներ եւ օգտագործում է դրանք: Օրինակ՝ Նավալնիի կամ բելառուս բլոգերի համար եվրոպական ողջ գործիքակազմն օգտագործվեց Ռուսաստանին եւ Բելառուսին պատժամիջոցներով մեծ տնտեսական վնասներ հասցնելու նպատակով, բայց հայ գերիների դեպքում, որոնք անմարդկային խոշտանգումների են ենթարկվում Բաքվի բանտերում, այդ նույն կառույցները տարօրինակ ձեւով ցուցաբերում են անատամ քաղաքականություն:

Ինչպես 44-օրյա ադրբեջանաթուրքական ագրեսիային եվրոպական կառույցները համարժեք գնահատական չտվեցին, ինչի հետեւանքը եղան արդեն ՀՀ սահմաններից ներս թյուրքական զույգի հրահրած ռազմական գործողությունները, այնպես էլ միջազգային հումանիտար, մարդու իրավունքների բոլոր նորմերի, գերիների ու պատանդների պահման վերաբերյալ կոնվենցիայի խախտմամբ ադրբեջանական բանտերում ազգությամբ հայերի ապօրինի պահման դեպքերի նկատմամբ անտարբերությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի առաջ՝ հետագա նման սադրանքների համար:

Թերեւս, եվրոպական երկրներից իրենց դիրքորոշմամբ առանձնանում են Ֆրանսիան, Հունաստանը եւ Կիպրոսը: Օրերս Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կոչ արեց անվերապահորեն Հայաստանին վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին։ Ինչպես հաղորդել էր Ֆրանսիայից «Արմենպրեսի» թղթակիցը, նա այդ մասին խոսել էր հայկական եւ ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ այն, ինչ 2020 թ. կատարվեց Հայաստանի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ, կարեւոր նախազգուշացում էր նաեւ Եվրոպային։

Եվրոպական կառույցները, որոնց հետ որոշակի ինտեգրացիոն գործընթացների մեջ են Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, պետք է գիտակցեն, որ այնպիսի խնդրահարույց հարցերի, ինչպիսիք են պետության կողմից պատանդներ պահելը, առավել եւս՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացրած 44-օրյա ռազմական ագրեսիան, չի կարելի երկակի ստանդարտներով մոտենալ: Դրանք ժողովրդավարական արժեքների ջատագով միջազգային կառույցների կողմից հստակ գնահատականների պետք է արժանանան, հակառակ դեպքում բումերանգի էֆեկտով եւ հիբրիդային տեսքերով այդ հիմնահարցերը վաղը կբախեն նաեւ Եվրոպայի դռները:

Թեգեր: ԵվրոպաԻլհամ Ալիեւպատերազմպատժամիջոցներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանը պետք է միավորվի թուրքական նկրտումների դեմ

Տարածաշրջանը պետք է միավորվի թուրքական նկրտումների դեմ

Ոչ պիտանի հողերն էլ են պիտանի

Ոչ պիտանի հողերն էլ են պիտանի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist