Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ապրիլյան պատերազմը նորովի բռունցքեց Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը

Աննախադեպ էր մեր ժողովրդի միասնությունը

Ապրիլի 1, 2022
Տարածաշրջան
Ապրիլյան պատերազմը նորովի բռունցքեց Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
755
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1994 թ. զինադադարի հաստատումից հետո, 2016ի ապրիլի 1-ին Արցախի դեմ սանձազերծելով աննախադեպ հարձակում, հակառակորդն իր առջեւ խնդիր էր դրել ընդլայնել ռազմական գործողությունների շրջանակը` թիրախավորելով ոչ միայն արցախյան սահմանը հսկող դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ուժեղ դիմադրության ժամանակ պատերազմի առաջին իսկ ժամերին զոհվեցին ինչպես դիրքապահ զինվորներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Թալիշ գյուղի իրենց բնակարանում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանորեն սպանվեցին տարեց մարդիկ (հանցավոր դեպքից անմիջապես հետո խումբը ոչնչացվեց մեր հետախույզ տղաների կողմից), հակառակորդի հրետակոծություններից դպրոցի բակում զոհվեցին ու վիրավորվեցին նաեւ երեխաներ:

Ինչպես արցախյան պատերազմի ծանր տարիներին էր, ապրիլյան իրադարձությունների առաջին օրվանից, առնելով թշնամու սանձազերծած հարձակումների մասին լուրը, երիտասարդները չսպասեցին զորահավաքին ու անմիջապես մեկնեցին տեղակայման վայրեր: Հարյուրավոր վետերաններ դիմեցին մարտական գործողությունների դաշտ մեկնելու խնդրանքով: Բազմաթիվ կամավորական խմբեր ժամանեցին Հայաստանից եւ հայրենիքի կոչով հայտնվեցին առաջնագծում` իրենց որդիների եւ եղբայրների կողքին: Ոչ ոք խուճապի չմատնվեց, եւ համախմբելով ուժերը` ջախջախիչ պարտության մատնեցինք ագրեսորին: Հայ ժողովուրդը, մայր Հայաստանը, ողջ սփյուռքը պատերազմի ծանր օրերին դրսեւորեցին իրենց միասնությունն ու համախմբվածությունը: Թիկունքից ամենատարբեր խողովակներով շարունակվում էր օգնությունը պաշտպանության բանակին: Հարյուրավոր տոննաներով սննդամթերք եւ հանդերձանք, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն ուղարկվեց Արցախ: Հայերը մի ամբողջություն էին դարձել եւ գործում էին միասին, մեկ ճակատով, ինչը եւ հնարավոր դարձրեց ձախողել հակառակորդի մտադրությունները, ապահովել հայրենիքի անվտանգությունը: Եվ պիտի խոստովանել, որ ապրիլյան պատերազմը նորովի բռունցքեց Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը: Աննախադեպ էր մեր ժողովրդի միասնությունը:

Պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը, զգալով իր ձախողումը, արդեն որերորդ անգամ ապացուցեց հայերի նկատմամբ ունեցած ատելությունն ու թշնամանքը, որ սեփական երկրի վերնախավի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետեւանք են: Ռազմագործողությունների ժամանակ դրսեւորեց միջնադարի գործելաոճին բնորոշ իր զազրելի դեմքը: Գլխատվեցին եւ անդամահատվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ պատերազմում հերոսաբար կռված եւ նահատակված ՊԲ զինծառայողներ, որոնց նկատմամբ ձեռնարկած անմարդկային ոճրագործությունների մասին նյութերն այսօր էլ շարունակում են շրջանառվել միջազգային իրավապաշտպան կառույցներում: Ձախողելով մշակած պլանները եւ ստանալով արժանի հակահարված, ադրբեջանական զորքերը հետ քաշվեցին սահմանից, եւ Բաքուն Ռուսաստանի ռազմական գերատեսչության միջնորդությամբ հրադադար խնդրեց: Ասել է թե` հօդս ցնդեցին հակառակորդի` «կայծակնային արագությամբ» Արցախը գրավելու խելացնոր մտադրությունները: Եվ մեծաթիվ զրահատեխնիկա, սպառազինություն եւ զինուժ կորցրած ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հայկական կողմին դիմեց Կարմիր խաչի միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ դիակների որոնողական աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, դրանով իսկ առերեսվելով սեփական կորուստների հետ:

Ցավոք, ապրիլյան իրադարձություններից հետո էլ Բաքուն իր ռազմատենչ քաղաքականությունից չհրաժարվեց, ինչի մասին վկայում էին երկրի ղեկավարի հոխորտանքները, հակամարտության գոտում (սահմանում) ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք նպատակ ունեին մշտապես լարված իրավիճակ պահպանել շփման գծում եւ ճնշում գործադրել հակամարտության խաղաղ լուծմամբ շահագրգիռ միջնորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Ադրբեջանական կողմն այդպես էլ չգիտակցեց, որ ռազմական ճանապարհը չէ խնդրի լուծման ընդունելի տարբերակը: Եվ պարբերաբար խախտելով հրադադարի վերաբերյալ 1994 թ. ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը` խստորեն պատժվեց Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ տղաների կողմից: Դրա լավագույն օրինակներից մեկը թերեւս հակառակորդի դիվերսիոն խմբի ձեռնարկած փորձերն էին, որ ձախողվեցին: Մեր հետախույզները դիտարկման սարքերի միջոցով ժամանակին հավաստանշեցին ու արժանի դաս տվին` ոչնչացնելով մեծ թվով դիվերսանտների: Եթե հակառակորդը չփորձեց հետեւություններ անել ապրիլյան պատերազմից եւ փոխել իր «մարտավարությունը», ապա հայկական կողմը, վերլուծելով ռազմական գործողությունների ընթացքը եւ իրատեսորեն մոտենալով խնդրին, հերթական, ծանր փորձությունից, անկասկած, քաղեց իր դասերը` դիմելով կանխարգելիչ լուրջ քայլերի:

Հայտնի ճշմարտություն է` եթե ուզում ես խաղաղություն լինի, պատրաստ եղիր պատերազմի: Եթե ուժեղ ես, ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Հայտնի դեպքերից հետո շարունակվեցին ինժեներական մեծածավալ այլ աշխատանքներ իրականացվել առաջնագծի ամրապնդման, ենթակառուցվածքների բարելավման, տեսադիտարկման ժամանակակից սարքերի տեղադրման, տեխնիկայի, արդիական սպառազինությունների ձեռք բերման ուղղությամբ: Ասել է թե` սահմանում ստեղծվեցին անվտանգության հուսալի երաշխիքներ, իսկ դիրքերում մարտական ծառայություն իրականացնող զինվորն ավելի զգոն էր ու վստահ սեփական ուժերի նկատմամբ: Ու թեեւ սահմանի այն կողմից թշնամին վախից եւ տագնապից մերթընդմերթ կրակոցներ էր արձակում, մեր տղաները բացառիկ անհրաժեշտության դեպքում էին միայն արձագանքում` միշտ պատրաստ լինելով ձախողելու նրա սադրիչ գործողությունները:

Պատերազմը, այո, ծանր հարված էր բանակցային գործընթացին: Ի՞նչ է փոխվել ողբերգական իրադարձություններից հետո: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆի միջնորդությամբ, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ բազմիցս է ամենատարբեր հարթակներում քննարկման առարկա դարձել Արցախի հիմնախնդիրը, ընդգծվել հակամարտող կողմերի միջեւ բանակցությունները վերսկսելու եւ զինադադարի մասին ստորագրված եռակողմ համաձայնագրի պահանջները կատարելու անհրաժեշտությունը: Դրանց իրագործմանն են միտված եղել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մասնավորապես վերաբերում են հայկական կողմի առաջ քաշած` միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը: Բաքուն այլընտրանք չուներ եւ միջնորդների ճնշմամբ ստիպված պիտի նստեր բանակցային սեղանի շուրջ ու շարունակեր երկխոսությունը:

Սկզբունքային նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը վաղուց տվել էր իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը, չնայած համանախագահների գործադրած ջանքերին, շարունակեց անարձագանք թողնել այդ պահանջները: Ավելին, չվերականգնվեց նաեւ բանակցությունների խաթարված ձեւաչափը, ինչն առանց Արցախի լիարժեք մասնակցության անհնար է դարձնում հակամարտության արդարացի կարգավորումը: Հայաստանի եւ Արցախի նախագահներն ամենատարբեր առիթներով բազմիցս են շեշտել այդ պահանջի վերանայման անհրաժեշտությունը, եւ ակնկալվում էր, որ միջնորդները հստակ քայլեր կձեռնարկեն եռակողմ ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ: Ցավոք, Ի. Ալիեւը, որ հրապարակայնորեն խոստովանել էր, թե «միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը», Թուրքիայի քաջալերմամբ ու անմիջական մասնակցությամբ, 2020ի սեպտեմբերի 27ին լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ճակատագրական էր եւ ավերիչ հետեւանքներ ունեցավ: Թշնամու կողմից բռնազավթվեց երկրի գրեթե 75 տոկոսը, մշտական բնակավայրերից տեղահանվեցին հազարավոր ընտանիքներ, ունեցանք անդառնալի կորուստներ: Մինչդեռ ենթադրվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդության, միջազգային հանրության ճնշման պարագայում, հնարավոր էր կանխել ադրբեջանական ագրեսիան կամ գոնե օր առաջ այն կանգնեցնել: Հայտնի ճշմարտություն է. երբ հրանոթները լռում են, դիվանագետները պիտի խոսեն, հարթեն հակամարտության լուծման ճանապարհը եւ հասնեն երկարատեւ խաղաղության: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ ինչպես ապրիլյան պատերազմից, այնպես էլ արցախյան 44օրյա ողբերգական իրադարձություններից հետո: Ասել է թե՝ պատմությունից դասեր չենք քաղում եւ շարունակում ենք անորոշության դառը պտուղները քաղել…

Աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները լուրջ փոփոխություններ են ենթադրում նաեւ մեր տարածաշրջանում, ինչը կարող է կասկածի տակ դնել մեր ժողովրդի անվտանգությունը: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանից հնչող ահաբեկչական սպառնալիքներն են, հակառակորդի կողմից Հայաստանից Արցախ մատակարարվող միակ գազատարի խափանումը, շփման գծի արեւելյան հատվածում հրադադարի խախտումը եւ ՓառուխՔարագլուխ բնակավայրերի ուղղությամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումը, ինչը հայաթափման համատեքստում հղի է նոր վտանգներով…

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵԱՀԿճանաչումպատերազմսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գազի նոր սակագների «նրբությունները»

Գազի նոր սակագների «նրբությունները»

Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում

Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist