Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան «արդարադատությո՞ւնը» զոհաբերեց

Ապրիլի 5, 2022
Տարածաշրջան
Թուրքիան «արդարադատությո՞ւնը» զոհաբերեց
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
547
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ճակատագրական՝ 2023 թ. նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի է մնացել, մինչդեռ սոցհարցումների արդյունքները, երկրի տնտեսական ծանր վիճակը, ըստ որոշ տվյալների՝ 57 տոկոս աղքատությունն ու ազգային արժույթի աննախադեպ արժեզրկումը վկայում են, որ եթե «միջոցներ» չձեռնարկվեն, ապա ազատ ու թափանցիկ ընտրությունների դեպքում պարտությունն ապահովված է: Նա, ով ցանկանում է ամեն գնով մնալ սուլթանի դերում, կարելի է ասել, գործի է անցել՝ ներքին քաղաքականության ոլորտում արդեն քայլեր է կատարում. նախ, հօգուտ իր գլխավորած կուսակցության՝ ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչն օրերս հաստատվեց երկրի խորհրդարանում: Բացի այդ, ներկայումս ջանքեր է գործադրում լուծարելու քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը, որն ընտրություններին առնվազն ձայների կայուն 11 տոկոս ունի:

Էրդողանը ձգտում է ներքին խնդիրները, հատկապես՝ տնտեսականը, լուծել արտաքին քաղաքականությամբ։ Այդ նպատակով դեռեւս 2019 թ. վերջերից լուրջ ջանքեր է գործադրում՝ հաջողություններ արձանագրելու այդ ոլորտում։ Ձգտում է փոխհարաբերությունները բնականոնացնել Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի արաբական հարուստ երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, ինչպեսեւ Իսրայելի հետ, հույս ունենալով, որ նրանց ներդրումներով ու թուրքական ապրանքների արտահանումով երկրի տնտեսական իրավիճակը կշտկվի։ Հատկանշական է, որ  Անկարան, որի համար միշտ էլ նպատակն արդարացրել է միջոցները, հանուն դրա հիմնականում ընդունում է նշյալ երկրների ներկայացրած նախապայմանները։ Դա է վկայում Եգիպտոսի ու Իսրայելի հետ փոխհարաբերությունների, թերեւս, մասամբ բարելավումը։ Ինչպես նշել է արաբ վերլուծաբան Ադուլ Բարի Ատուանը՝ Էրդողանը Եգիպտոսի դեպքում զոհաբերել է նաեւ «Մուսուլման եղբայրներին», իսկ Իսրայելի դեպքում՝ «Համասի» առաջնորդներին։ Նշենք, որ դեռեւս 2021 թ. ապրիլի 10-ին Կահիրեն հայտարարել էր, թե նախքան փոխհարաբերությունների շուրջ բանակցություններ սկսելը Թուրքիան Լիբիայից պետք է հեռացնի իր վարձկան ահաբեկիչներին, ինչի համար վերջինս ժամանակ էր պահանջել: Երկկողմ փոխհարաբերությունների առնչությամբ բանակցություններում Կահիրեն առաջ է քաշել այդ երկրի ու ղեկավարության դեմ թշնամական դրսեւորումների կասեցում, թուրքական ԶԼՄ-ներում հակաեգիպտական քարոզչության դադարեցում: Բացի այդ, Եգիպտոսը պահանջում է, հարգելով միջազգային նորմերն ու օրենքները, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, ինչպեսեւ ահաբեկչական խմբերի ու կազմակերպությունների համար չստեղծել նպաստավոր պայմաններ: Այսուհանդերձ, ինչպես ընդգծել է Ատուանը, թեեւ թուրք-եգիպտական փոխհարաբերություններում բարելավում նկատվում է, սակայն Կահիրեն չի շտապում դեսպան ուղարկել Անկարա՝ հաշվի առնելով Էրդողանի անկանխատեսելիությունը։

Էրդողանը դեռեւս 2019 թ. նոյեմբերից ջանք ու եռանդ չի խնայում Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն առայսօր լուրջ ձեռքբերումներ չեն արձանագրվել։ Ընթացիկ տարվա հունվարի 3-ին Էրդողանը, պատասխանելով երկրի արտահանման ոլորտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին հարցին, հայտարարել էր, թե փետրվարին այցելելու է Սաուդյան Արաբիա: Սակայն, ըստ երեւույթին, Էր Ռիյադը ցանկություն չունեցավ ընդունել Էրդողանին, ահա թե ինչու նա բավարարվեց ԱՄԷ այցելությամբ։ Նշենք, որ 2020 թ. Էր Ռիյադը ոչ պաշտոնապես կասեցրել է Թուրքիայից ներմուծումները՝ երկու երկրների միջեւ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով: Սակայն Էրդողանը հանուն իր նեոօսմանական երազանքների, իշխանության ու 1000 սենյականոց «Սպիտակ պալատի» չի ցանկանում անգամ ենթադրյալ հնարավորությունները կորցնել։ Այս դեպքում նա հույս ունի, որ Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների ներմուծման ոչ պաշտոնական արգելքի վերացումը եւ Էր Ռիյադի ներդրումները Թուրքիայում լուրջ աջակցություն կլինեն տնտեսական իրավիճակի կայունացման հարցում։ Եվ, ահա, մարտի 31-ին Թուրքիայի դատախազությունը, թերեւս, անսպասելիորեն պահանջել է սառեցնել  սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով դատավարությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիայի դատախազությանը։ Թեեւ գործը վարույթ ընդունած դատարանը դեռեւս չի պատասխանել դատախազության պահանջին, սակայն հայտնել է, որ հաշվի է առնելու արդարադատության նախարարության կարծիքը, որին հարցում է ուղղել։ Ակնհայտ է, որ դա քաղաքական որոշում է, ուստի նախարարության պատասխանն էլ կլինի դրական։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը բազմիցս շեշտել է, թե սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայում, ուստի դատավարությունն էլ պետք է լինի այնտեղ։

Անկարայի որոշումն արժանացել է Միջազգային համաներում կազմակերպության (Amnesty International) գլխավոր տնօրենի խիստ քննադատությանը։ Ագնես Քալամարը շեշտել է, որ այդ օրը նրանց համար, ովքեր 3 տարի Խաշոկջիի սպանության հարցում արդարության հասնելու պայքարում ջանք չեն խնայել, «սեւ օր» է։ Կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ շեշտվել է, որ գործի հանձնումը Սաուդյան Արաբիային իրենք համարում են անարդարություն, թեեւ թուրքական դատարանը եւս իդեալական չէր։ Միաժամանակ Քալամարը Անկարային հարցրել է. «Ո՞ւր մնացին նրանց խոստումները, թե դատական այդ գործը երբեք չի դառնա քաղաքական խաղերի զոհ»։ Մինչդեռ իրականում Թուրքիան այդ դատական գործը հարուցել էր հենց քաղաքական դրդապատճառներով՝ ընդդեմ Էր Ռիյադի օգտագործելու նպատակով, այլապես ցեղասպան երկրի համար մի մարդու սպանությունը ոչինչ է, ավելին, եթե Թուրքիայի կամ Էրդողանի շահերը պահանջեին, ապա կասկած չկա, որ նրան հենց իրենք կսպանին։ Ուստի բնական է, որ այն Թուրքիայի ձեռքին պետք է լիներ քաղաքական խաղաքարտ, այն էլ մի ժամանակահատվածում, երբ դրա կարիքը շատ է զգացվում, քանի որ ուկրաինական ճգնաժամն է՛լ ավելի է բարդացրել տնտեսական վիճակը։

Թեգեր: ընտրություններԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ մասին են պայմանավորվել Թուրքիան եւ Ուզբեկստանը

Ինչի՞ մասին են պայմանավորվել Թուրքիան եւ Ուզբեկստանը

Ապրելու… ապրիլ

Ապրելու… ապրիլ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist