Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Զեղծարարության ձեռագիրն անփոփոխ է մնում

Հայկական տեղանունների հիշատակումով կարելի է «ծածկել» այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքը

Ապրիլի 7, 2022
Տարածաշրջան
Զեղծարարության ձեռագիրն անփոփոխ է մնում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
416
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը շարունակում է իր ոչ կառուցողական գործելաոճը եւ ագրեսիվ հռետորաբանությունը: Վերջինս ակնհայտ հավակնություններ է դրսեւորում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ եւ այդ ամենն ուղեկցում տարածաշրջանի պատմությունը կեղծելու դատապարտելի քայլերով: Պաշտոնական Բաքուն իր հորինած պատմությունը փորձում է իրացնել միջազգային հարաբերություններում՝ տարբեր փաստաթղթերում զետեղելով 100-ամյա Ադրբեջանի հորինած տեղանունները: Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ գտնվող նույն այդ պետությունները լավ գիտեն փաստաթղթերում հիշատակվող տեղանունների իրական՝ հայկական անվանումները, իսկ չիմացողներն էլ ցանկության դեպքում համաշխարհային պատմության հայտնի էջերից կարող են տեղեկանալ տարածաշրջանի՝ հազարամյակներով հիշատակվող հայկական տարածքների տեղանուններին:

Ադրբեջանի նման հանդուգն պահվածքի պատճառն առաջին հերթին այն է, որ հայկական պետությունները, դիվանագիտական էթիկայի նորմերին հետեւելով, միջազգային հարաբերություններում չեն օգտագործում բուն հայկական տարածքներում ձեւավորված Ադրբեջանի բոլոր շրջանների իրական՝ հայկական տեղանունները: Հայկական կողմը չի շեշտում, որ ներկայիս Ադրբեջանը հայկական Փայտակարան, Ուտիք, Արցախ, Սյունիք, Վասպուրական նահանգների երեք տասնյակը գերազանցող գավառներում է արհեստականորեն ձեւավորվել: Ցանկության դեպքում՝ հայկական տեղանունների հիշատակումով կարելի է «ծածկել» այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքը:

Վերջերս Ադրբեջանն Իրանի հետ ստորագրել է «Ադրբեջանի կառավարության եւ Իրանի կառավարության միջեւ փոխըմբռնման հուշագիր Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Իրանի միջոցով հաղորդակցության նոր կապերի ստեղծման մասին» վերնագրով համաձայնագիրը, որն Ալիեւը վավերացրեց մարտի 5-ին: Համաձայնագիրը վերեւում քննարկված ադրբեջանական գործելաոճի վառ օրինակ է: Դրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հարաբերություններում շրջանառել «Զանգեզուր», ավելին՝ «արեւելյան Զանգեզուր» եզրույթը: «Զանգեզուր» անվանումը շրջանառվել է վերջին 200 տարվա ընթացքում, երբ Իրանի Ատրպատական նահանգից քոչելով՝ այդ վայրերում բնակություն հաստատեցին էթնիկ ադրբեջանցիները: Վերջիններիս Իրանի այդ տարածքներ էին տեղափոխել դրանից մոտավորապես կես դար առաջ՝ Միջին Ասիայից, որտեղ նրանք հասել էին Մոնղոլիայի տափաստաններից: Գրեթե 4 հազարամյակ անընդմեջ պետականություն ունեցող Պարսկաստանը լավ գիտի պայմանագրում հիշատակված վայրերի հայկական անունները, այնպես որ Ադրբեջանն ընդամենը փորձում է դրանք հնչեցնել տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների համար, որոնք տեղյակ չեն հայ Ժողովրդի պատմությանը:

Ադրբեջանը փորձ է անում շրջանառել նորագույն տեղանուններ՝ նպատակադրվելով դրանք կիրառել հազարամյա հայկական տեղանունների փոխարեն: Ընդ որում՝ այս դեպքում խոսքը ոչ միայն «Զանգեզուր» եզրույթի մասին է, այլեւ մասնակիորեն «Նախիջեւանին» է վերաբերում: Պաշտոնական Բաքվի տարածած, այսպես ասած, «արեւելյան Զանգեզուր»-ի տարածքն իրականում հազարամյակներ շարունակ համընկել եւ անվանվել է Մեծ Հայքի Արցախի նահանգի Հարճլանք, Մյուս Հաբանդ, Մուխանք, Մեծ Առանք, Սիսական-ի-Կոտակ գավառների անուններով:

Իսկ ներկայիս Նախիջեւանի տարածքի մի մասը հին ժամանակներից անվանվել է Վասպուրական նահանգի Նախճավան գավառ: Դեռեւս նոր քարե դարի շրջանից սկսած հայտնի է եղել Նախճավան-Նախիջեւան քաղաքը, որի անունով էլ կոչվել է գավառը: Ներկայիս Նախիջեւանի ինքնավար մարզի արեւմտյան հատվածը հայկական Գողթ գավառի մի մասն է: Այն Վասպուրական նահանգի հյուսիսարեւելյան կողմում է, որը հին ու միջին դարերում առանձին նախարարություն է եղել եւ ժամանակ առ ժամանակ մտնում էր նաեւ Սյունիքի կազմ։

Այսօրվա Ադրբեջանի տարածքի մեծ մասը համընկնում է Փայտակարան նահանգի հետ, որը կազմված էր 13 գավառից։ Նույնքան գավառ է ունեցել նաեւ Արցախի նահանգը, որն ընդգրկում է Դաշտային եւ Լեռնային Արցախը, ինչպես նաեւ 1993 թ. ազատագրված նրան հարակից հին հայկական գավառները՝ Քաշաթաղը, Քարվաճառը, Կովսականը եւ մյուս պատմական հողերը:

Հայկական տեղանունների պարբերական հիշատակումները ոչ միայն համաշխարհային պատմությունը կեղծելու Ադրբեջանի քաղաքականության դեմ  կգործեն, այլեւ առարկայական եւ ամուր հիմք են ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում դիվանագիտական պայքարի դաշտւմ:

Թեգեր: Ադրբեջանպատմությունսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ճգնաժամի մի կողմը վտանգն է, մյուսը՝ հնարավորությունը

Ճգնաժամի մի կողմը վտանգն է, մյուսը՝ հնարավորությունը

Չինաստանի կառավարման մշակույթի յուրահատկությունները

Չինաստանի կառավարման մշակույթի յուրահատկությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist