Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միասնական քաղաքական օրակարգ ունենալ

Արցախում առաջնահերթ է մնում ժողովրդի անվտանգությունը

Ապրիլի 12, 2022
Տարածաշրջան
Միասնական քաղաքական օրակարգ ունենալ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
310
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտերկրից ստացվող իրարամերժ ազդակներն Արցախի Հանրապետության իշխանություններին, քաղաքական ուժերին պարտադրում են տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների եւ զարգացումների համատեքստում դիտարկել երկրի առջեւ ծառացած առաջնահերթություններն ու մարտահրավերներին դիմակայել՝ լիարժեք օգտագործելով քաղաքական, տնտեսական ու մարդկային ներուժը:

Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը համամիտ է այն կարծիքին, որ արցախյան հիմնախնդրի արդար լուծման ճանապարհին շատ կարեւոր է ունենալ «միասնական քաղաքական օրակարգ» եւ առաջնորդվել բացառապես հայրենիքը չվտանգելու, արցախյան երեք պատերազմներում նահատակված հայորդիների արյամբ սրբագործված հողը երբեք թշնամուն չզիջելու սկզբունքով: «Մեզնից ոչ ոք չի կարող դեմ լինել խաղաղությանը, որի համար արդեն 30 տարուց ավելի է, ինչ պայքարում ենք: Սակայն, միեւնույն ժամանակ, թույլ չենք տա, որ կասկածի տակ դրվի մեր ժողովրդի անկախությունը,- ասում է նա: – Ցանկացած որոշում անընդունելի կլինի մեզ համար, եթե Արցախն անմիջականորեն իր մասնակցությունը չունենա այդ գործընթացներին, եւ արժանապատիվ խաղաղություն չապահովվի երկրի ու նրա բնակչության համար»:

Պատգամավոր Դավիթ Գալստյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո «Արցախում շարունակվում է հիբրիդային պատերազմը»: Ժողովրդին սպառնացող վտանգը կասեցնելու, հայ մնալու համար նա առաջարկում է կոնսոլիդացիա: Որպեսզի երկիրը չհայաթափվի անհրաժեշտ է վերանայել պետական կառավարման անհրաժեշտությունները: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ միայն Արցախի միջազգային ճանաչումը կարող է փրկության ելք դառնալ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: «Մեր նպատակն է ապրել արժանապատիվ հարազատ հայրենիքում ու տեր կանգնել պատմական մեր արժեքներին, ավանդույթներին եւ սովորություններին»,- ասում է պատգամավորը եւ կարծում, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացնելով Արցախի իշխանությունների դիրքորոշումը, ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը մասնավորապես նշել է, թե ցանկացած բանակցություն գերադասելի է պատերազմից՝ չմոռանալով հիշեցնել «Ստեփանակերտի կարմիր գծերի» մասին: «Ադրբեջանը մի անգամ չի խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրժել իր խոստումը,- ասում է արտգործնախարարը:- Վաղաժամ է որեւէ կարծիք հայտնել: Համբերությամբ սպասենք, թե այդ երկիրը որեւէ դրական փոփոխություն կատարո՞ւմ է վարքագծի մեջ, թե՞ գերադասում է առաջվա պես շարունակել իր հանցավոր քայլերը: Կտեսնենք՝ կհամոզվենք»: Դավիթ Բաբայանը վերստին ընդգծում է պաշտոնական Ստեփանակերտի այն կարծիքը, որ Արցախը ոչ մի պարագայում Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Նա վստահ է, որ «հարաբերությունները կարգավորելուց հետո Մինսկի խմբի եռանախագահությունը նորից կսկսի լիարժեք գործել եւ ձեռնամուխ կլինի իր առաքելությանը»:

Վերջերս հրավիրված կառավարության նիստում՝ կարեւորելով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միասնական քաղաքական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը, ԱՀ նախագահ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ «Ժողովրդի ինքնորոշման իրավունքը լինելու է արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը, եւ Արցախը դրանից երբեք չի շեղվելու»:      

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում

Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում

Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է

Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist