Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ո՞րն է ռուս խաղաղապահների դեմ Բաքվում «բեմադրած» թատրոնի… իմաստը

Ադրբեջանը, անկախ ամեն ինչից, կրակելու էր արցախցու վրա

Ապրիլի 14, 2022
Տարածաշրջան
Ո՞րն է ռուս խաղաղապահների դեմ Բաքվում «բեմադրած» թատրոնի… իմաստը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի հարակից դիրքերում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հերթական վիրավորումն է ստացել պաշտպանության բանակի մեկ զինծառայող։ Միջադեպի հատկանշական կողմն այն է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրեց, որ հրադադարը խախտել են ադրբեջանցի զինծառայողները: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն այլեւս ստիպված է կողմերի միջեւ հավասարության նշան չդնել եւ, ինչպես ասում են, իրերն իրենց անուններով կոչել: Դա նոր միտում է Արցախում խաղաղապահ առաքելության ստանձնումից ի վեր: Նախկինում ադրբեջանական զինուժի սադրանքների մասին միայն Արցախի ՊԲ-ն էր հայտարարում, իսկ այն դեպքերում, երբ ՌԴ ՊՆ-ն այլընտրանք չէր ունենում չարձագանքելու, նրա տարածած հայտարարությունը երկու կողմերին էր ուղղվում:

Փառուխի վերջին դեպքի վերաբերյալ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմի ներկայացուցիչների հետ, միջադեպը կարգավորել է։ Այստեղ, թերեւս, մտահոգիչն այն է, որ, որպես կանոն, ադրբեջանական զինուժի զինծառայողների հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմն է վիրավոր կամ զոհ տալիս, ինչից հետո միայն ռուս խաղաղապահները լիցքաթափում են իրավիճակը: Ադրբեջանի հետ հակամարտության 30 տարիների փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ նման միջադեպերում դերերի փոփոխություն տեղի չի ունեցել, ադրբեջանական զինուժը ձեռնպահ չի մնա սադրանքներից եւ ագրեսիվ գործելաոճից: Իսկ Արցախի ՊԲ զինծառայողները դրա բարոյական եւ իրավական հիմքն ունեն, քանի որ հակառակորդն է զինված բախում հրահրելով մտել Արցախի Հանրապետության տարածք: 

Իրադարձությունների ընթացքի զարմանալի զուգադիպությամբ՝ հրադադարի խախտման եւ հայ զինծառայողի վիրավորվելու մասին ՌԴ ՊՆ-ի այդ հաղորդագրությունը հրապարակվեց այն օրը, երբ ադրբեջանցիներն «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ» կարգախոսներով բողոքի ցույց էին անցկացրել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց, որի ժամանակ նաեւ պահանջել էին, որ ռուս խաղաղապահները դուրս բերվեն Արցախից: Ցուցարարները նշել են, որ եկել են բողոքելու «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի, այդ երկրի բնակիչների զանգվածային սպանությունների դեմ»: Ադրբեջանցի ցուցարարները հայտնել են, որ Ուկրաինայում «ռազմական հանցագործություն կատարած» բանակը չի կարող խաղաղապահ լինել, եւ ռուս զինվորականները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Նրանք նաեւ պահանջել են Ուկրաինայում պատերազմի դադարեցում եւ այնտեղից ռուսական բանակի դուրս  բերում։ Փաստ է, որ ամբողջատիրական Ադրբեջանում նման հակառուսական ցույցերը չեն կարող տեղի ունենալ առանց Բաքվի առաջնորդի հրահանգի:

Նկատենք նաեւ, որ հայկական հանրության որոշ շրջանակներում դժգոհություններ հնչեցին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Փառուխի դիրքերը լքելուց հետո ադրբեջանական զինուժի ներխուժման փաստի առթիվ, որի հետեւանքով զոհվեց ՊԲ 3 պայմանագրային զինծառայող եւ վիրավորվեց 14-ը: Երեկ ՀՀ ԱԺ-ում, 2021 թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ հայկական կողմն այս պահին կարեւոր է համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, քանի որ դա բացարձակ անհրաժեշտություն է եւ լրջագույն փորձություն Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության համար:

Եթե ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ Հայաստանում որոշակի հարցեր կան, ապա, հատկապես Փառուխի դեպքերից հետո, անհասկանալի է խաղաղապահ առաքելության դեմ ադրբեջանական կողմի «բեմադրած» այս թատրոնի իմաստը: Բաքվի այդ քայլերի միակ բացատրությունը, թերեւս, այն կարող է լինել, որ վերջինս, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, փորձում է ճնշումներ գործադրել ռուսական կողմի վրա եւ որոշակի շահաբաժիններ կորզել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

Բոլոր դեպքերում Փառուխում կատարվածին պետք է տրվի գնահատական, եւ պարզաբանվեն դրա հանգամանքները, քանի որ այն ոչ միայն հարված էր ՌԴ հեղինակությանը, այլեւ պատերազմից հետո Արցախի շուրջ ձեւավորված ժամանակավոր անվտանգային ճարտարապետությանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ միջադեպի հենց սկզբից խաղաղապահները հայտնել են, որ քննություն են անցկացնում, եւ հանգամանքները պարզելուց հետո կհրապարակվեն դրանց արդյունքները: Սակայն ռուս խաղաղապահների շուրջ ծավալված վերջին զարգացումներում խնդիրը բոլորովին այլ տեղ է:

Ռուսական խաղաղապահ զորախումբը մեղավոր չէ, որ ադրբեջանցիները կրակում են Արցախի խաղաղ բնակիչների վրա եւ գյուղերի ուղղությամբ: Մեծ հարց է, թե ինչպես իրեն կպահեր ադրբեջանական զինուժը, եթե Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ռուս խաղաղապահների փոխարեն այլ երկրի խաղաղապահներ լինեին: Հավանականությունը մեծ է, որ այդ դեպքում Ադրբեջանն ավելի սանձարձակ կլիներ իր ագրեսիան՝ Արցախն էթնիկ զտման ենթարկելու ձգտումները կյանքի կոչելու գործողություններում: Հետեւաբար, Արցախի շուրջ ստեղծված ներկայիս խնդիրների լուծումը միջազգային հանրության կողմից Ադրբեջանին կարգի հրավիրելու մեջ է միայն:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանԱրցախխաղաղապահ ուժերՌուսաստանՍերգեյ Լավրով
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Վրաստանում ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի

Վրաստանում ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի

Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ

Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist