Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ

Նախընտրական շատ խոստումներ, կարգավորման նվազ հիմքեր

Ապրիլի 14, 2022
Տարածաշրջան
Թուրքիան ձգտում է լոգիստիկ գերտերություն դառնալ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համավարակը եւ ուկրաինական ճգնաժամն ամբողջ աշխարհի համար մարտահրավերներ են ստեղծել նաեւ արտադրությունների եւ մատակարարումների առումով։ Նախկինում գոյություն ունեցող տարանցիկ ճանապարհները, աշխարհաքաղաքական վերադասավորումներով պայմանավորված, կանգնած են «վերախմբագրման» անհրաժեշտության առջեւ։ Ստեղծված իրավիճակից առավելագույնն է ձգտում ստանալ Թուրքիան։ Ապրիլի 12-ին նախագահական կաբինետի նիստից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «համաշխարհային ճգնաժամը, որը շարունակվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով՝ նոր հարթություններ ձեռք բերելով, վերածելու է հնարավորության»։ Նման հեռանկարը նա բացատրել է այն հանգամանքով, որ ներկայում Թուրքիան միակ երկիրն է, որը պահպանում է սերտ հարաբերություններ պատերազմող երկու կողմերի հետ եւ աշխատանքներ է տանում խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ առաջընթաց ապահովելու համար։

Թուրքիայի նպատակն է դառնալ աշխարհի լավագույն տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը։ Դրան է ծառայելու Թուրքիայի 2053 թ. տրանսպորտային եւ նյութատեխնիկական ապահովման գլխավոր ծրագիրը, ըստ որի՝ «Թուրքիան առաջ է շարժվում՝ դառնալու լոգիստիկ գերտերություն Լոնդոնից մինչեւ Պեկին, Սիբիրից մինչեւ Հարավային Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրական տարածքում։ Այդ նպատակով Թուրքիան մեծացրել է ներդրումների տեմպերը։ Հայտնի է, որ ԱՄՆ-ը նախատեսում է 2 տրիլիոն դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ կատարել, մինչդեռ Չինաստանի ներդրումները ենթակառուցվածքներում 559 միլիարդ դոլարի են։ Ըստ «Հուրիեթի»՝ Թուրքիան նույնպես առաջընթաց է գրանցել այս ոլորտում՝ 2003-ից մինչեւ 2021 թ. վերջը հինգ հիմնական ոլորտներում կատարելով 172 միլիարդ դոլարի ներդրումներ։ Այս տարվանից սկսած մինչեւ 2053 թ. նախատեսվում է ներդնել եւս 198 միլիարդ դոլար։ «Մենք ընդլայնել ենք մեր երկաթուղային ցանցը 10959 կիլոմետրից մինչեւ 13022 կիլոմետրի: Մեր նպատակն է 2053 թ. այս ցուցանիշը հասցնել 28590 կիլոմետրի»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «մինչեւ 2053 թ. ընդլայնելով արագընթաց գնացքների գծերը՝ այդ համակարգով միմյանց հետ կապված գավառների թիվը 8-ից հասցնելու են 52-ի»։

Լոգիստիկ գերտերություն դառնալը բավական խոշոր եւ համարձակ հայտ է։ Այդ ճանապարհին Թուրքիան ձգտում է կարգի բերել հարաբերությունները տարածաշրջանային մրցակիցների եւ թշնամիների հետ։ Դրան են ուղղված լինելու Իսրայել, Եգիպտոս եւ Սաուդյան Արաբիա կատարվելիք այցերը եւ հանդիպումները։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին զեկուցել է կառավարության շարունակական ջանքերի մասին՝ կարգավորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ դրանք սրվել են վերջին տարիներին: Դրանց թվում նա նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Եգիպտոսը եւ Հայաստանը:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին Էրդողանը կմեկնի Սաուդյան Արաբիա, որի հետ հարաբերությունների կարգավորումն ամենադժվար առաջադրանքը կլինի։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիա էր այցելել 2021 թ. մայիսին, իսկ արդեն  անցած ամիս գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ «կոնկրետ քայլեր» կձեռնարկվեն հարաբերությունների բարելավման ուղղությամբ «առաջիկա ժամանակաշրջանում»։ «Մենք երկար ճանապարհ ենք անցել ԱՄԷ-ի եւ սաուդցիների հետ: Ջամալ Խաշոգջիի փոխանցումը եւ դատական համագործակցության ակտիվացումը համահունչ էին (Սաուդյան Արաբիայի հետ) կարգավորման գործընթացին»,- ասել է Չավուշօղլուն արդեն ԱԶԿ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ Էրդողանը Սաուդյան Արաբիա կայցելի թագավոր Սալմանի եւ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հրավերով, սակայն այցի մասին ոչ մի կողմից դեռեւս պաշտոնական հաստատում չկա:

«Ակնկալվում է, որ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության ապահովումը ներդրումային կապիտալ տրամադրելու հարցում կօգնի թուրքական կառավարությանը՝ հաղթահարելու վերջին ժամանակների վատթարագույն տնտեսական ճգնաժամը, որը բնութագրվում է լիրայի կտրուկ արժեզրկմամբ եւ աճող գնաճով ու գործազրկությամբ»,- «Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Ահի Էվրան համալսարան միջազգային հարաբերությունների ֆակուլտետի անդամ Էյուփ Էրսոյը։ Նման զարգացումը հատկապես հրատապ է Թուրքիայի կառավարության համար՝ հաշվի առնելով Թուրքիայում 2023 թ. հունիսին կայանալիք նախագահական ընտրությունները։ Փորձագետների կարծիքով՝ երկու երկրների համար էլ մերձեցումն այժմ «քաղաքականապես տրամաբանական է եւ տնտեսապես շահավետ», առավել եւս, որ համավարակը ստիպել է կառավարություններին որդեգրել ավելի պրագմատիկ մոտեցումներ՝ հիմնված տնտեսական անհրաժեշտության վրա։

Չավուշօղլուի խոսքով՝ «կարեւոր զարգացումներ կան նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների մասով», ինչը ողջունել է նաեւ  Պաղեստինը՝ համարելով, որ  «Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունների բարելավումը կբխի իրենց շահերից եւ կնպաստի արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը»։ Այս ամսվա ընթացքում նախատեսված է Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ այցը Իսրայել, որին կհետեւի նաեւ Էրդողանի այցը։ Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտին այցելել էր Թուրքիա։ Երկու երկրները չորս տարի առաջ փոխադարձաբար իրենց դիվանագիտական ներկայության մակարդակն իջեցրել էին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Դանդաղորեն, բայց հարաբերությունների նորմալացում է նկատվում նաեւ Եգիպտոսի հետ։ Երկու երկրները 2021 թ. երկու հանդիպում են անցկացրել հարաբերությունների կարգավորման համար, սակայն տեսանելի արդյունքներ չէին գրանցել։ Չավուշօղլուն ակնարկել է, որ շատ շուտով Ստամբուլում իֆտարի ընթրիքի (իսլամի հետեւորդների կողմից երեկոյան սննդի ընդունում ռամադան ամսին.- խմբ.) ժամանակ հանդիպելու է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիին, թեեւ չի մանրամասնել, թե Շուքրին ինչ առիթով է լինելու Թուրքիայում։

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին. «Մենք համակարգում ենք կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ»,- ասել է Չավուշօղլուն օրենսդիրներին։ Նշենք, որ հունվար եւ փետրվար ամիսներին հանդիպումներ են ունեցել երկու երկրների հատուկ բանագնացները, իսկ մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հանդիպել են ԱԳ նախարարները։

Հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային մրցակիցների եւ թշնամիների հետ հնարավորություն կտա Թուրքիային գործելու անխոչընդոտ առաջին հերթին՝ տարածաշրջանային, ապա նաեւ համաշխարհային հարթություններում։ Ինչպես տեսնում ենք՝ «հարաբերությունների կարգավորում» ասվածը չի ենթադրում, որ այդ գործընթացներն ընթանում են «հավասարը հավասարի» սկզբունքով։ Միայն այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տեսնում են նաեւ Ադրբեջանի հետաքրքրություններով պայմանավորված, ցույց է տալիս, որ դրանք ի սկզբանե կառուցողական չեն կարող լինել։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններին, ապա այս երկու երկրների փոխհարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային գերակայության համար պայքարը։ Որքան էլ տնտեսական եւ քաղաքական շահերը պահանջում են հարաբերությունների կարգավորում մրցակից եւ թշնամի պետությունների հետ, այնուամենայնիվ, կան խորքային խնդիրներ, անհամատեղելի շահեր, որոնք կարող են դանդաղեցնել կամ անգամ կասեցնել կարգավորման գործընթացները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով

Եվս մեկ քայլ՝ երկրաշարժերի հնարավոր կանխատեսելիության առումով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։ Եւ երանելի կլինիս…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist