Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ գերակտիվ խաղաղարար գործընթացներ Արցախի շուրջ

Ապրիլի 20, 2022
Տարածաշրջան
Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ աննախադեպ լարված հարաբերությունների խաչմերուկում է հայտնվել նաեւ Հայաստանը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ակտիվորեն ներգրավվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ ԵՄ-ն, սակայն ոչ թե միասնական հարթակում, այլ առանձին-առանձին: Աշխարհի թիվ 1 օրակարգի՝ ուկրաինական հակամարտության ֆոնին արցախյան հիմնահարցի հանդեպ նման աննախադեպ ուշադրությունը խոսում է մեր տարածաշրջանի զարգացումների աշխարհաքաղաքական կարեւորության մասին:

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով հակադիր բեւեռներում հայտնված բոլոր երկրներն արցախյան հիմնահարցի կարգավորման միեւնույն ուղին են նախանշում, այն է՝ խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում եւ արցախյան հիմնահարցի հիմնարար, երկարաժամկետ լուծում: Այս օրակարգի շուրջ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենում աննախադեպ քանակի հանդիպումներ եւ քննարկումներ:

Ապրիլի 6-ին Բրյուսելում կազմակերպվեց եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ: Հանդիպման նախօրեին տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի ժամանակ ամերիկացի պաշտոնյան վերահաստատել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հասնելու երկարատեւ համապարփակ խաղաղության։ Բրյուսելյան հանդիպմանը հետեւեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ Սերգեյ Լավրովը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, հրաժարվում են այդ հարթակում շփվել ՌԴ-ի հետ: Այդ հայտարարությունից անմիջապես հետ մեկը մյուսի հետեւից Հայաստան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահները, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության քաղաքական լուծմանը, այդ թվում նաեւ Մինսկի խմբի ձեւաչափում:

Արդեն ՀՀ վարչապետի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից մեկ օր առաջ՝ ապրիլի 18-ին, տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կողմերը քննարկել էին ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Բնականաբար, անդրադարձ էր եղել նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքին:

Մինչ վարչապետի Մոսկվա մեկնելը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն «Twitter»-ում անդրադարձել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին, որում ասվում էր. «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»։

Վերոնշյալ հանդիպումներն ու հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացներն աննախադեպ թափ են հավաքել: Դրանց հիմքում խնդիրների խաղաղ կարգավորումն է, որի օգտին են արտահայտվում եւ՛ կողմերը, եւ՛ միջնորդ երկրները, եւ՛ միջազգային կազմակերպությունները: Այստեղ, թերեւս, պետությունների միջեւ մրցակցությունն այն հարցի շուրջ է, թե ում «քավորությամբ» առարկայական ձեռքբերումներ կապահովվեն, ինչը, սակայն, էական չէ վերջնարդյունքի տեսանկյունից, քանի որ բոլորն էլ ջանքեր են գործադրում Արցախի Հանրապետության շուրջ հանգուցալուծում գտնելու հարցում:

Իսկ մոսկովյան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երկկողմ հարաբերություններին վերաբերող փաստաթղթերի փաթեթ, որը հիմնականում տնտեսական ոլորտի հարցերի շրջանակ է ընդգրկում: Ինչպես եւ սպասվում էր, Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման,  2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր եւ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Թեգեր: ԱՄՆԱրցախԵԱՀԿճանաչումՌուսաստանՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է

Սե՞ր, թե՞ բարեկամություն…

Սե՞ր, թե՞ բարեկամություն…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist