Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան իր պարտավորություններն իրականացնում է միայն փաստաթղթերով

Սակայն իրական պատկերն այլ է…

Ապրիլի 23, 2022
Տարածաշրջան
Թուրքիան իր պարտավորություններն իրականացնում է միայն փաստաթղթերով

Children in national dress carrying flags, Independence Day celebrations, Greece, Europe

2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ստորագրել է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին եւ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիաները` ստանձնելով մի շարք իրավական ու քաղաքական պարտավորություններ՝ հարգելու եւ պաշտպանելու փոքրամասնությունների իրավունքներն իր տարածքում: Սակայն իրական պատկերն այլ է:

Չնայած Թուրքիայի վերը նշված պարտավորություններին` էթնիկ, կրոնական եւ լեզվական խտրությունը դեռեւս գոյություն ունի: Համաձայն երկրի օրենքի՝ ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակումները պետք է լինեն բացառապես թուրքերեն: Կրթության ոլորտում թուրքերենից բացի այլ լեզու չի թույլատրվում ուսուցանել: Լոզանի պայմանագրի շրջանակներում, որը, ի դեպ, ստորագրել է նաեւ Թուրքիան, ազգային փոքրամասնությունների իրավունքները հետեւյալ կերպ են սահմանվում` «դատարաններում, ազգային դպրոցներում կամ նմանատիպ հաստատություններում, կրոնական արարողությունների ժամանակ օգտագործել մայրենի լեզուն»: Պայմանագրով միայն հույները, հայ քրիստոնյաները եւ հրեաները պաշտոնապես ճանաչվեցին որպես փոքրամասնություններ: Թուրքիայի իշխանությունների պետական քաղաքականությունը սահմանում է հանդուրժողականություն կրոնների միջեւ: Այնուամենայնիվ, ազգային, ծայրահեղական խմբերը կամ որոշ անհատներ, ովքեր, ըստ էության, սնվում են կառավարությունից, ժամանակ առ ժամանակ թիրախավորում են փոքրամասնություններին` կրոնով պայմանավորված:

Այսպիսով, Թուրքիան ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության քաղաքականություն է վարում միայն փաստաթղթերով, իսկ իրականում օգտագործվում են նրանց ճնշելու եւ խտրության ենթարկելու բոլոր հնարավոր գործիքակազմերը:

1924-ից ի վեր Թուրքիայում հույն փոքրամասնության կարգավիճակը որոշված չէ։ Թուրքերի մեծ մասը չի ընդունում երկրի հույն քաղաքացիներին: Սկսած 1930-ականներից, տարատեսակ գործոնների հետեւանքով հազարավոր հույներ, հատկապես կրթված երիտասարդներն արտագաղթեցին Թուրքիա: Հույն ուղղափառ եկեղեցին Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունը հույն ուղղափառ քրիստոնյաների կենտրոնական եկեղեցական իշխանությունն է Եվրոպայի մեծ մասում եւ նրա սահմաններից դուրս: Սակայն Թուրքիայում հույն համայնքի իրավունքների մերժումը խարխլել է նաեւ պատրիարքության կարգավիճակը եւ բացասաբար ազդել թուրքական կառավարության հետ հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, պատրիարքարանի կարեւորությունը պահպանվել է էկումենիկ եւ միջազգային կապերի շնորհիվ։

Ստամբուլում, համաձայն վիճակագրության, ավելի քան 3000 հույն քրիստոնյա է ապրում։ Էգեյան ծովի Գոկչեադա եւ Բոսկաադա կղզիներում կան երկու փոքր հունական համայնքներ։ Այս համայնքները միմյանց հետ հաղորդակցվելիս օգտագործում են հունարենի տարբեր բարբառներ: Բացի հիմնական ուղղափառ քրիստոնյա հույներից, Թուրքիայում կան նաեւ այլ շերտեր, որոնք եւս տիրապետում են հունարենին: Փաստերը վկայում են, որ նրանք չեն կիսում նույն էթնիկական գիտակցությունը զտյալ հույների հետ: Սրանք Թուրքիայի մուսուլման հույներն են, որոնք բռնի թուրքացվել են հակահունական տրամադրությունների հետեւանքով: Թուրքիայի մահմեդական հույները բաժանված են երկու խմբի՝ մահմեդական հույն փախստականներ, որոնք գաղթել են Կրետեից, եւ Պոնտոսի մահմեդական հույներ՝ Սեւ ծովից (Հայաստան փախած Պոնտոսի հույները պահպանել են իրենց կրոնը): Նրանց թվաքանակը Թուրքիայում 200-300 հազար է:

Երբ 1991 թ. հոկտեմբերին Հելսինկիի դիտորդական առաքելության (Helsinki Watch Mission) ներկայացուցիչներն այցելեցին Թուրքիա, պարզվեց, որ կառավարությունը ոտնահարում է հույն փոքրամասնության իրավունքները. ուժային կառույցների միջոցով հալածանքների են ենթարկվում, զրկված են ազատ խոսքի, կրոնական ազատության իրավունքներից, կա կրթության մեջ խտրություն՝ կապված ուսուցիչների, գրքերի եւ ուսումնական ծրագրերի հետ, բարեգործական հաստատությունները որեւէ օգնություն չեն տրամադրում կարիքավոր հույներին եւ ճնշում են փոքրամասնության ներկայացուցիչներին, որպեսզի «կամավոր» ժխտեն իրենց էթնիկ ինքնությունը: Թուրքիայի էթնիկ հույները պարբերաբար ականատես են լինում իրենց կրոնական գործիչների սպանություններին, սուրբ վայրերի, խաչերի պղծումներին, պատրիարքարանի կենտրոնակայանի ռմբակոծությանը:

Հունարեն գրքերը գրեթե վերացվել են, քանի որ պատրիարքարանն անգամ հունարեն գրականություն հրատարակելու իրավունք չունի: Սա խոչընդոտներ է ստեղծում կրթության, տեղեկատվության ստացման եւ եկեղեցական արարողություններ անցկացնելու համար: Թուրք հասարակության ու իշխանությունների թշնամական ու բռնի վերաբերմունքը հույների նկատմամբ ամեն տարի Թուրքիայից մոտ 30 հույն ընտանիքի հեռանալու պատճառ է դառնում, ինչը հարցականի տակ է դնում հունական համայնքի հետագա գոյությունը Թուրքիայում:

Այսպիսով, Լոզանի պայմանագրով եւ այլ միջազգային փաստաթղթերով Թուրքիան պետք է մշակութային իրավունքներ ապահովի իր տարածքում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների համար, լինեն նրանք մահմեդական, թե այլ կրոնների ներկայացուցիչներ: Դա պետք է իրականացվի պետական մակարդակով, սակայն, ցավոք, Թուրքիայի իշխանությունները խրախուսում են ճնշումներն ու ոտնձգություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչն ավելի է բարդացնում ներքին էթնոքաղաքական իրավիճակը:

Թեգեր: Ազգային փոքրամասնություններԹուրքիահույներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Չինաստանը վերագնահատում է Արեւմուտքի ֆինանսական հզորությունը

Չինաստանը վերագնահատում է Արեւմուտքի ֆինանսական հզորությունը

Երկու հպանցիկ հանդիպում մեծն Շիրազի հետ

Երկու հպանցիկ հանդիպում մեծն Շիրազի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist