Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հերթական դրսեւորումները

Ճանաչումն անհրաժեշտ է առաջին հերթին Թուրքիային

Ապրիլի 27, 2022
Տարածաշրջան
Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հերթական դրսեւորումները
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
543
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 24-ին հաջորդող օրերը նույնքան կարեւոր են Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ուղղությամբ աշխատանքներ տանելու եւ պահանջատիրության հարցը բարձրաձայնելու համար, որքան դրան նախորդող օրերը։ Թեեւ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թ. ոճրագործությունը, խնդիրը շարունակելու է օրակարգային մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր նախնիների կատարած հանցանքը եւ պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Ավելին՝ այսօրվա թուրքական կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու քաղաքականությունը, որի հիմքը դրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Ի դեպ, Թուրքիային կարող ենք ինչ-որ առումով համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը, երբ 1919–20 թվականների օսմանա-թուրքական ռազմական տրիբունալի վճռով մահվան դատապարտվեցին «պատերազմական ոճիրներ» իրականացրած անձինք։ Չնայած դրան, 1921 թվականին թուրքական «ազգային շարժում» կոչվածի կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին, իսկ նրանց հաջորդած Աթաթուրքի կառավարության կողմից հիմք դրվեց եւ առայսօր նորանոր դրսեւորումներ է ստանում ժխտողականության քաղաքականությունը։

Նման գործելաոճը նախեւառաջ վտանգ է ներկայացնում մեզ համար. բավական է հիշել Մեւլութ Չավուշօղլուի ծաղրական վերաբերմունքն Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցների նկատմամբ, երբ քամահրական ժպիտը դեմքին ցույց էր տվել նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը։ Բացահայտ ագրեսիա արտահայտող վարքագիծն այնքան է ոգեշնչել նորաստեղծ աջ քեմալական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիգ Օզդաղին, որ մեջլիսին նախագիծ է առաջարկել՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անվամբ վերանվանել Հայաստանի եւ օկուպացված Արեւմտյան Հայաստանի միջեւ «սահմանի» անցակետը։ Թուրքիան այն փակել էր 1993 թվականին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը։

Այդ առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում ակտիվորեն տարածվում է խորհրդարանում այդ կուսակցության միակ ներկայացուցչի ելույթը, ինչպես նաեւ «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը։ Օգտատերերն այնքան ոգեւորված են ցեղասպան նախնիներով, որ նրանցից մեկն Արարատ լեռան եւ Երեւանի համայնապատկերի վրա ավելացրել է ցեղասպանության կազմակերպիչների պատկերները՝ հետեւյալ մակագրությամբ. «Երանի Աղրի լեռան վրա այսպիսի ռելիեֆ լիներ»։ Այսպիսի ցինիկ պահվածքը հերթական անգամ ցույց է տալիս թուրքական հասարակության ներսում տասնամյակներ շարունակ սերմանված հայատյացությունն ու անպատժելիության գիտակցումը։

Ինչ խոսք, մերժողականության եւ պատմական փաստերի խեղաթյուրման դասական օրինակ է ծառայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ էր հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին՝ պատմական անցքերը խեղաթյուրելու ճանապարհով որպես «ընդհանուր ողբերգություն» ներկայացնելով Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է, իսկ «տառապանքը խորացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ»: Այսօր թե Հայաստանում, թե աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայեր կվկայեն, որ եթե հնարավոր լիներ խաղաղ գոյակցել թուրքի հետ, ապա մեզանից շատերը կապրեին Արեւմտյան Հայաստանում գտնվող իրենց հայրենի քաղաքներում եւ գյուղերում։ Մինչդեռ մեր նախնիները ստիպված են եղել լքել հայրենիքը սեփական կյանքը փրկելու համար։ Որքան էլ գեղեցիկ հնչի այդ ամենը, «միասին ապագա կերտելու» թուրքական ցանկությունը բախվելու է իրենց իսկ ժխտողականությանը եւ հնարավոր բոլոր առիթներով ու ձեւաչափերով հայերին ահաբեկելու գործելաոճին։ Արդեն ապրիլի 25-ին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին այդ հայտարարությունները նշանակություն չունեն Անկարայի համար, եւ խորհուրդ էր տվել Միացյալ Նահանգների նախագահին «լավ պատմություն սովորել»։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ, իր հերթին, «լիովին անհիմն է անվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վրա Անկարայի դեմ հարձակումները»։ «Թուրքիայի պատմությունը մաքուր է, եւ դրանում չկա որեւէ բան, որի համար մենք ամաչեինք»,- ընդգծել էր նա։

Միայն հայտարարություններով թուրքական իշխանությունները չեն բավարարվում, նրանք քրեական հետապնդումներ եւ հալածանքներ են սկսում բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հանդգնում են խոսել պատմական իրողությունների մասին եւ իրերը կոչում են իրական անուններով։ Էրդողանը «հանդգնություն» եւ «դավաճանություն» է որակել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու քայլը։ Այն խորհրդարան էր բերվել «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանի կողմից։ Էրդողանը նշել էր, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավորի համար, ինչպես նաեւ հույս հայտնել, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն այն պատգամավորի նկատմամբ, «ով խախտել է խորհրդարանի օրենքի ու բարոյականության նորմերը»։ Նախօրեին Անկարայի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ Հայոց ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («Հասարակական վիրավորանք թուրքական պետությանը»), որի պատիժը ազատազրկումն է մինչեւ երեք տարի ժամկետով։ Այս ամենը հուշում է, որ Թուրքիան միակ առանցքային երկիրն է մնացել, որը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը հանուն իր «առողջացման» եւ տարածաշրջանում ազգերի ու պետությունների խաղաղ համագոյակցության։

Թեգեր: ԹուրքիաՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա

Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա

Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը

Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist