Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հրաժարում հավասարության նշաններ դնելու քաղաքականությունից

Բաքվի սադրանքները կհանգեցնեն տարածաշրջանային նոր էսկալացիայի

Ապրիլի 28, 2022
Տարածաշրջան
Հրաժարում հավասարության նշաններ դնելու քաղաքականությունից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը՝ ԱՄՆ-ը, սկսել է  Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կոչել իրենց իսկական անուններով: Ստացվում է, որ, որպես միջնորդ երկիր, պարտավորված լինելով հանդես գալ չեզոքության դիրքերից՝ ԱՄՆ-ը այդ սկզբունքից հրաժարվելու լուրջ հայտ է ներկայացնում: Այս երկիրն օբյեկտիվորեն արդեն չի կարողանում ավանդական հավասարության նշաններ դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ինչը կարող է բացատրվել միայն մեկ հանգամանքով՝ Բաքվի սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները տանում են տարածաշրջանային նոր էսկալացիայի: Վաշինգտոնում հասկացել են, որ Արցախի Հանրապետության եւ ժողովրդի դեմ Ադրբեջանի սպառնալից գործողություններին եւ հայտարարություններին չարձագանքելով՝ վերջինիս խրախուսում են նոր եւ շատ ավելի վտանգավոր հետեւանքներով արկածախնդրության, ուստի որոշել են այլեւս հրաժարվել այդ քաղաքականությունից:

Այս միտման մասին է փաստում նախօրեին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը: Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս Արցախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին եւ դեմ է միակողմանի քայլերին:

Նրա խոսքով՝ ինքն անձամբ անմիջականորեն շփվել է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ փորձելով խթանել Արցախի Հանրապետության հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները: Էնթոնի Բլինկենը, տեղեկացնելով, որ Վաշինգտոնը մշակում եւ խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ, շեշտել է. «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նման կտրուկ հայտարարությունը աննախադեպ է արցախյան գործընթացներին օբյեկտիվ գնահատականներ տալու առումով: Միջնորդ երկրները միշտ փորձել են հասցեական հայտարարություններ չանել, որպեսզի չխաթարեն բանակցային գործընթացը: Մշտապես միջնորդական առաքելության չեզոք դիրքից հրաժարվելու ԱՄՆ-ի այս քայլը, թերեւս, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի գործողություններն արդեն իրական սպառնալիք են դառնում տարածաշրջանի անվտանգության համար: Սա նշանակում է որ համաշխարհային հանրությունը բաց ակնարկում է, որ հալած յուղի տեղ չի ընդունում ադրբեջանաթուրքական քարոզչության կեղծ եւ ցինիկ դրույթները, թե, իբր, 44-օրյա պատերազմով պատասխանել են ՀՀ-ի տարածքային նկրտումներին, եւ որ Արցախի հիմնախնդիրը տարածքային է:

ԵԱՀԿ երկրներն այլեւս ստիպված են Ալիեւի ճակատին ուղիղ ասել, որ Բաքվից հնչող մանկամիտ փաստարկները եւ իրավիճակի կեղծ գնահատականներն այլեւս չեն ուզում լսել: Մյուս կողմից էլ՝ Բլինկենի հայտարարությունը կոշտ պատասխան էր Ալիեւի՝ վերջերս արած հերթական խոսքին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, որ Արցախի հիմնահարցն ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի միջոցով լուծվել է:

ԱՄՆ պետքարտուղարի այդ հայտարարությունից կարելի է միանշանակ եզրակացնել, որ ԵԱՀԿ միջնորդ երկրները, ի վերջո, հասկացել են, որ արցախյան հակամարտության կողմերի միջեւ 30 տարի հավասարության նշան դնելով  եւ աչք փակելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության առաջ՝ կանաչ լույս են վառել վերջինիս համար՝ միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ լայնածավալ ագրեսիա իրականացնելու Արցախի ժողովրդի դեմ, որն ընդամենը միջազգային իրավական նորմերին համապատասխան ինքնորոշման որոշում է ընդունել եւ արդեն երեք տասնամյակ պայքարում է իր այդ իրավունքի ճանաչման համար:

Թեգեր: ԱՄՆԱրցախԵԱՀԿճանաչումՌուսաստանՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Խորքային ծրագրերի անհրաժեշտություն կա

«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են

«Գազային պատերազմների» առաջին փուլի արդյունքները հայտնի են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist