Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան ՆԱՏՕ-ի անունից ՌԴ-ին սպառնում է պատասխան հարվածով

Աշխարհաքաղաքական հարաբերությունների նոր սրացումները

Մայիսի 3, 2022
Տարածաշրջան
Թուրքիան ՆԱՏՕ-ի անունից ՌԴ-ին սպառնում է պատասխան հարվածով
36
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամի թեժ պահին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացնում է, որ Ռուսաստանի համար ռազմական բնույթի սպառնալիքների դեպքում սեփական զինանոցում ունեցած զինատեսակներով հարված կհասցնի առանց բացառության բոլորին, Իլհամ Ալիեւը շտապեց հերթական՝ իր երկրի համար անխոհեմ քայլն անել:

ՌԴ առաջնորդի կտրուկ ուղերձից երկու օր անց արդեն Բաքվի ղեկավարը հայտարարեց, թե իրենք աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, եւ դրա մասին բացահայտ են ասում: Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին խոսել այն պահին, երբ ընթացող պատերազմը Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար է, միանշանակ փաստում է ոչ միայն խոսքով, այլեւ գործով Ռուսաստանի դեմ դուրս գալու մասին:

Ալիեւն այդ օրն իրեն, կարելի է ասել, ավելին թույլ տվեց: Նկատելով, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ Բաքվի առաջնորդը հայտարարել է, թե միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով: Սա Մոսկվայի դեմ արվող բացահայտ դեմարշ է, այն դեպքում, երբ Արցախում հրադադարի պահպանման երաշխավորը ՌԴ խաղաղապահ զորախումբն է: Միգուցե, Ալիեւը հավատացե՞լ է վերջին ասուլիսում ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, թե ՌԴ-ն Ուկրաինայում իր նպատակին հասնելուց հետո կանցնի Ադրբեջանին:

Բաքվի առաջնորդի հայտարարությունը ենթադրում է ռազմական օգնություն պատերազմող Ուկրաինային, ինչն անում է նաեւ նրա ավագ եղբայրը՝ Թուրքիան: Վերջինս բիզնեսի ձեւակերպման տակ ոչ միայն բայրաքթարներ է տրամադրում Ուկրաինային, որոնց հարվածներից են հիմնականում կորուստներ կրում ՌԴ զինված ուժերը, այլեւ «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման գրոհայիններ է տեղափոխում Ուկրաինա:

«ՎարԳոնզո» նախագծի լրագրոη Սեմյոն Պեգովը վերջերս հայտնեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության մի մեծ խումբ է ուղարկել Ուկրաինա: Ըստ աղբյուրի՝ նրանք Լեհաստանով են Ուկրաինա ներթափանցել: Պատերազմներ լուսաբանելու մեջ մասնագիտացած այս կայքը համարվում է Կրեմլին մոտ կանգնած աղբյուր, որը տիրապետում է հետախուզական հիմնավոր տվյալների: Ավելորդ չէ հիշեցնելը, որ այս նախագիծն էր, որ առաջինը բարձրաձայնեց Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արցախյան պատերազմին մասնակցելու համար ջիհադիստ ծայրահեղականների պատրաստման եւ Ադրբեջան տեղափոխման մասին, ինչը հետագայում հաստատվեց բազմաթիվ փաստերով եւ  Արցախի ՊԲ ուժերի կողմից գերի վերցված երկու ահաբեկիչների դեպքերով:

Ռուսաստանն արդեն լուրջ դժվարությունների է հանդիպում Ուկրաինային աննախադեպ ծավալի զենք եւ կենդանի ուժ մատակարարելու պատճառով, ինչի հետեւանքով վերջինս հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքելուն ուղղված բանակցություններից եւ շարունակում է պատերազմը: Այս դեպքում ՌԴ-ն առարկայորեն ստիպված է թիրախավորել Ուկրաինային աջակցողներին, եւ բացառված չէ, որ պատերազմի խորացման որոշակի փուլում նաեւ հարվածներ հասցնի այդ պետություններին:

Հատկանշականն այն է, որ Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությանը ոչ պակաս կոշտ պատասխանեց Թուրքիան՝ հենց ՆԱՏՕ-ի անունից: Մեւլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ Հայտարարելով, թե ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասաց. «Բայց եթե որեւէ դաշնակցի վրա նույնիսկ ամենաչնչին հարձակումը լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»։

Այսպիսով, ադրբեջանաթուրքական զույգը հետզհետե ավելի է ընդգծում իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության եւ, մասնավորապես, ՌԴ-ի հանդեպ: Ուկրաինայում ճգնաժամի ձգձգման դեպքում այդ հակառուսական գիծն ավելի է խորանալու: ՌԴ-ի եւ թուրք-ադրբեջանական զույգի հարաբերությունների ցանկացած լարում իր ազդեցությունն է ունենալու Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված ներկայիս ստատուս քվոյի վրա: Դա եւս մեկ կարեւոր հանգամանք է ՀՀ անվտանգային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու եւ դիվերսիֆիկացնելու հրամայականի համար:

Թեգեր: ԴոնեցկԹուրքիաԼուգանսկՆԱՏՕՌեջեփ Թայիփ ԷրդողանՎլադիմիր Պուտին
Կիսվել14Tweet9Կիսվել2
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Զարգացման համար անվտանգ ուղիներ են անհրաժեշտ

Զարգացման համար անվտանգ ուղիներ են անհրաժեշտ

Մերձդնեստրում իրավիճակի սրումը հղի է վտանգավոր զարգացումներով

Մերձդնեստրում իրավիճակի սրումը հղի է վտանգավոր զարգացումներով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist