Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ահա՛, այսպիսի տեսք ունի ամենաթողությունը

Անգամ վավերացված փաստաթղթերն ի զորու չեն փրկելու ազգային փոքրամասնություններին «գազանի» ճիրաններից

Մայիսի 5, 2022
Տարածաշրջան
Ահա՛, այսպիսի տեսք ունի ամենաթողությունը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
479
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների մեծ մասն էթնիկ առումով տարասեռ է: Այլ կերպ ասած, ոչ մի խումբ ամբողջությամբ գերիշխող չէ։ Էթնիկ կամ ազգային համայնքը հաճախ սահմանվում է որպես մարդկանց խումբ, որը միավորված է ժառանգականության, մշակույթի, ռասայական հատկանիշների, կրոնի, ազգային հոգեկերտվածքի հիման վրա։ Տվյալ երկրի պետական իշխանությունների համար ռիսկային է հարկադրանքի միջոցներով ձուլման քաղաքականություն վարել էթնիկ կամ ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Փոխարենը իշխանությունները պետք է նպաստեն նրանց միջեւ հանդուրժողական եւ հարմարվողական վարքագծին ու փնտրեն լուծումներ՝ հիմնված փոխզիջումների եւ հաշտեցման վրա:

Սա քաղաքակիրթ երկրների մասին է, ոչ թե Թուրքիայի: Այս երկրում, համաձայն պաշտոնական տվյալների, մոտավորապես 50 հազար գնչուներ կան: Մեծամասամբ՝ մուսուլմաններ, թեեւ կան նաեւ քրիստոնյաներ: Գնչուների համայնքի ներկայացուցիչները հալածված եւ մերժված են թուրքական հասարակության կողմից: Անգամ արձանագրվել են գնչուների դեմ ուղղված հասարակական կամ պետական մարմինների կողմից ոտնձգությունների դեպքեր: Ըստ Մարդու իրավունքների ասոցիացիայի հաշվարկների` Թուրքիայում գնչուների թիվը երեքից երեքուկես միլիոն է: Սա վեց կամ յոթ անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները: Շատերն ապրում են Թրակիայի տարածաշրջանում, որը Թուրքիայի եվրոպական մասն է, իսկ իրականում գնչուները տարածված են ողջ Թուրքիայով մեկ:

Թուրքիայում գնչուների նկատմամբ վառ արտահայտված խտրականություն կա, որի դեմ պատշաճ պայքար չի տարվում: Դրա պատճառն այն է, որ գնչուները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, հետեւաբար չունեն իրավական պաշտպանվածություն: Ինչպես ազգային այլ փոքրամասնություններին, այնպես էլ գնչուներին թուրքական իշխանությունները չեն թույլատրում ունենալ ազգային դպրոցներ, որտեղ կդասավանդվի մայրենի լեզուն, չեն թույլատրում, բացի մահմեդականությունից, այլ կրոնական ծիսակարգեր իրականացնել, ունենալ մայրենի լեզվով գրականություն: Անհիմն արգելքների այս շարքը կարելի է շարունակել: Մահմեդական գնչուները բռնի թուրքացվում են, իսկ քրիստոնյաները` մահմեդականացվում, որին հետեւում են այլ գործընթացներ:

Թուրքիայում ապրում են նաեւ մեծ թվով արաբներ, որոնք մեծապես կենտրոնացած են Սիրիայի հետ սահմանի երկայնքով: Գրեթե բոլորն ալեւի մուսուլմաններ են, եւ նրանց մեծ մասն արյունակցական կապեր ունի Սիրիայում բնակվող ալեւիների հետ: Այնուամենայնիվ, նրանք թուրք ալեւիներից տարբերվող կրոնական համայնք են: Թուրքիայում բնակվող արաբները փաստում են, որ իրենք ենթարկվում են պետական խտրականության: Երբ 1939 թ. Հաթայ նահանգը (այստեղ բնակվում էին ալեւիները) Թուրքիայի կազմի մեջ ընդգրկվեց, հալածանքների ենթարկվելու վախը դրդեց մի քանի հազար արաբ ալեւիների փախչել Թուրքիայից եւ ապաստան փնտրել Սիրիայում: Թուրքիայի ալեւի արաբները լարված հարաբերություններ ունեն սունիների հետ եւ ավելի ներդաշնակ են քրիստոնյաների հետ:

Թուրքիայում բնակվում են նաեւ սունի արաբներ։ Ի տարբերություն թուրք սունի մեծամասնության, նրանք որդեգրել են շաջիական ավանդույթը (ընդհանուր են սունի քրդերի մեծամասնության հետ): Ինչպես ալեւիները, այնպես էլ սունի արաբները զրկված են կրթության եւ հեռուստատեսության ոլորտներում արաբերենն օգտագործելու հնարավորությունից:

Որքան էլ զարմանալի է, սակայն փաստ է, որ Թուրքիայի տարածքում կան նաեւ քրիստոնյա արաբներ, որոնց թիվը մոտ 10 հազար է։ Նրանք իրենց անվանում են Նասրանի եւ մյուս թուրք արաբների նման հալածանքներ են կրում թուրքական իշխանությունների կողմից ու բռնի թրքացվում: Նրանք զրկված են մայրենի լեզվի կիրառումից, դատաիրավական պաշտպանությունից, սոցիալական մի շարք օգնություններից, ավերվում են նրանց կրոնական սրբավայրերը, անձնագրերում չի նշվում ազգային պատկանելությունը:

Խտրական նման դրսեւորումներն արդեն արմատացել են թուրք հասարակության մեջ: Պատճառն այն է, որ նման բռնությունները, հետապնդումներն ազգային փոքրամասնությունների նկատմամբ քարոզվում են պետական մակարդակով, եւ փորձ էլ չի արվում զսպելու կամ պայքարելու դրա դեմ: Միջազգային մի շարք փաստաթղթեր կոչված են սահմանելու եւ պաշտպանելու ազգային փոքրամասնությունների իրավունքները: Նշենք, որ Թուրքիան ստանձնել է այդ փաստաթղթերով սահմանված պարտավորությունները, սակայն ակնհայտորեն ու համառորեն չի կատարում դրանք: Ուստի անգամ միջազգային բարձր ատյանների կողմից վավերացված նման փաստաթղթերն ի զորու չեն փրկելու ազգային փոքրամասնություններին «գազանի» ճիրաններից:

Ահա՛, այսպիսի տեսք ունի ամենաթողությունը:

Թեգեր: Ազգային փոքրամասնություններգնչուներԹուրքիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստվածաշնչի ամենահանելուկային մարգարեությունները

Հայկական գեների ժառանգականության գրավիտացիա…

Հայկական գեների ժառանգականության գրավիտացիա…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist