Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատերազմից հետո պայքարի նոր ճակատ է բացվել

Ականազերծման աշխատանքները վճռական փուլ են թեւակոխել

Մայիսի 20, 2022
Տարածաշրջան
Պատերազմից հետո պայքարի նոր ճակատ է բացվել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
400
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմից հետո ռազմագործողության հետեւանքները չեզոքացնելու նպատակով պայքարի մի նոր ճակատ է բացվել Արցախի տարածքում. «Helo trust» կազմակերպության մասնագետներին միացել են նաեւ «Հումանիտար ականազերծման կենտրոնի» սակրավորները:

Ըստ վերոհիշյալ կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների՝ չնայած անցած մեկուկես տարում հանրապետությունում հազարավոր մահաբեր, չպայթած զենք ու զինամթերք է հայտնաբերվել եւ ոչնչացվել, «վտանգի հնարավոր ռիսկերը շարունակում են մտահոգիչ մնալ», եւ դրանք լարվածության օջախ են մի շարք համայնքներում: «Հումանիտար ականազերծման կենտրոնի» տնօրեն Արթուր Ջավադյանի խոսքով՝ ուշադրության կենտրոնում ինչպես բնակավայրերում ու մերձակա տարածքներում, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերում, դաշտերում եւ այգիներում, անտառներում չպայթած հրթիռների, ռումբերի եւ ականների հայտնաբերումն ու վնասազերծումն է, ինչն իրականացվում է արհեստավարժ մասնագետների միջոցով՝ անվտանգության պահանջների խստիվ պահպանմամբ: Նրա հավաստմամբ՝ մեկ տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, Արցախի տարածքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 780 հազար միավոր չպայթած զենք ու զինամթերք:

«Ահազանգերից հետո կառավարման կենտրոնն անմիջապես արձանագրում է փաստը եւ համակարգում մահաբեր ականի, հրթիռի ոչնչացման գործընթացը,- ասում է Ա. Ջավադյանը՝ կարեւորելով բնակավայրերի մաքրման առաջնահերթությունը:- Ներկայումս ականազերծման աշխատանքները զուգահեռաբար իրականացվում են Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում, որտեղ ընդամենը հինգ օրվա ընթացքում մեր մասնագետների կողմից հայտնաբերվել ու ոչնչացվել են շուրջ 200 տեսակի ական եւ հրթիռ, 2350 տարբեր տրամաչափի զինամթերք: Որպեսզի ավելի լիարժեք պատկերացում ձեւավորվի իրավիճակի, կատարվող աշխատանքների ծավալների վերաբերյալ, բավական է նշել, որ միայն Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում 920 չպայթած ավիառումբ եւ հրթիռ է հայտնաբերվել»:

Կենտրոնի ղեկավարը խոստովանում է, որ վտանգի իսպառ չեզոքացման, տեղանքի մանրակրկիտ զննման համար երկար ժամանակ ու լարված ջանքեր են պահանջվում: Իսկ ծրագիրը երկարաժամկետ է, եւ շտապողականությունը միմիայն բացասաբար կանդրադառնա գործընթացների վրա: Իրականացվող աշխատանքներից գոհ են համայնքների բնակիչները: Հետպատերազմյան շրջանում, բարեբախտաբար, «աննշան թվով» անձինք են տուժել ականների պայթյունից, այն էլ՝ ոչ մահվան ելքով: Գաղտնիքը մեկն է՝ մահաբեր զենք-զինամթերքի ոչնչացման գործում անզիջում եւ անթերի են սակրավորները, ովքեր իրենց առջեւ խնդիր են դրել առանց մարդկանց կյանքը վտանգելու հնարավորինս արագ վնասազերծել պատերազմի հետեւանքով չօգտագործվող հողատարածքները: Իսկ այդ տեսանկյունից արձանագրված թվերը խոսուն են, համոզիչ: 2020 թ. սեպտեմբերից մինչեւ հիմա հանրապետությունում հայտնաբերվել է 869 հազար 602 արկ, ռումբ եւ հրթիռ, մաքրվել 86 հազար 750 քմ տարածք:

Անդրադառնալով զենքի, զինամթերքի վնասազերծման տեխնոլոգիաներին՝ կենտրոնի ղեկավար Ա. Ջավադյանը մի փոքր «գաղտնազերծում» է այն: Վնասազերծման համար նախապես տեղանքի հատուկ ընտրություն է կատարվում՝ այն հաշվով, որ այն հնարավորինս հեռու լինի բնակավայրերից, եւ մարդկանց ավելորդ անհանգստություն չպատճառվի: Ընդ որում՝ մինչեւ պայթյուններ իրականացնելը, Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնը «Ղարաբաղ տելեկոմի» միջոցով նախապես տեղյակ է պահում բնակչությանը: Այդ հանգամանքը կարեւորվում է այն առումով, որ օրվա ընթացքում 5-6, իսկ երբեմն էլ՝ մինչեւ 8 հզոր պայթյուն է կատարվում տեղանքում, ինչը միշտ չի «հաջողվում» խլացնել…

Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրենի հավաստմամբ՝ Արցախի տարածքում ականների հայտնաբերման եւ ոչնչացման գործընթացը վճռական փուլ է թեւակոխել, ու եղանակային բարենպաստ պայմանները թույլ կտան առավել ճշգրիտ կատարել տեղանքի զննումը եւ արագ չեզոքացնել վտանգը:

Թեգեր: ականազերծումԱրցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Պետք է հաշվի առնենք էներգետիկ աշխարհաքաղաքականությունը

Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են

Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist